31.08.2014

Զաքարյանների ծագումը



ԱՐՂՈՒԹՅԱՆ (ԶԱՔԱՐՅԱՆ)-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿՆԵՐ


Պայծառածին  Իշխան Հայոց Զաքարե Բ Երկայնաբազուկ


Երկայնաբազուկները եղել են հայկական իշխանական և ինքնակալ թագավորական տոհմ Հայաստանում` 11-14-րդ դարերում:

Զաքարյանների ծագման շուրջ կան 2 հիմնական աղբյուրներ` հայկական և վրացական: Հայկական աղբյուրները հիմնված են արձանագրությունների, տվյալ տոհմի և այլ ժամանակակիցների ներկայացրած գրավոր աղբյուրների հիման վրա, որին հակառակ վրացական աղբյուրները հանդիպում են ավելի ուշ` 14-18-րդ դարերում, որոնք անտրամաբանական, հիմնազուրկ տեղեկություններով են լցված Զաքարյանների ծագման մասին:
Ըստ հայկական աղբյուրների Երկայնաբազուկները սերում են Բագրատունիներից, իսկ հետագայում մորական կողմից նաև ազգակից են եղել Արծրունիներին, որոնց մասին կան տվյալ ժամանակների արձանագիր հիշատակարաններ: Բագրատունիներից սերված լինելու մասին ամենաուշագրավ ու հիմնավոր արձանագրություն համարվում է Հաղարծնում 1212 թվականին Իվանե Զաքարյանի կողմից արված արձանագրությունը, որում կարդում ենք.
 «ԱՅՍ ԳԻՐ ՄԵՐ ՅԻՇԱՏԱԿԻ Է ԵՎ ԱՐՁԱՆ ՄՇՏՆՋԵՆԱՎՈՐ.ՈՐԴԵԱՑ ՄԵԾԻՆ ՍԱՐԳՍԻ ՅԱԶԳԵ ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ ԻՎԱՆԵ ԵՎ ԶԱՔԱՐԵԻ ՅՈՐԺԱՄ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԷՀԱՍ ՅԱՐԱՐԱԾՍ ԵՎ ԵՏ ՏԻՐԵԼ ՍԵՊՀԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՆԱԽՆԵԱՑ ՄԵՐՈՑ ԵՏ Ի ՁԵՌՍ ՄԵՐ ՅԱՌԱՋ ԶԱՆԱՌԻԿ ԴՂՅԱԿՆ ԱՆԲԵՐԴ»:

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ