06.01.2015

Հունվարվեցյան եռատոն


Շնորհավորական ուղերձ Սբ. Ծննդյան տոնի առթիվ





Քրիստոս Ծնավ և հայտնեցավ


Մեր շոնրհավորանք ենք բերում Գերագույն Ասպետական Խորհրդի և Ասպետաց Մեծ ժողովի անդամներին, միաբանության բոլոր բարեկամներին, մեծարգո իշխաններին և իշխանուհիներին, մաղթում ենք ամենայն բարիք և աղոթում առ Նորածին Արքան մեր Քրիստոս աշխարհում խաղաղության, Հայկյան մեր ազգի բարօրության ու հարատևման  համար:






Շնորհավորական ուղերձ Արքայական Սբ. ընտանիքի 

մկրտության առթիվ

Հունվարի 6-ին Միաբնությունը նշում է Տրդատ արքայի մկրտության օրը, որն է վերաթագադրման տոնը:
Շնորհավորում ենք միաբանության բոլոր անդամներին և աղոթում առ Աստված դիմելով Սբ Տրդատ արքայի բարեխոսությանը մեր Միաբանության և Հայքի բոլոր ազգանվեր կառույցների անխափան ընթացքի համար:



Շնորհավորական ուղերձ Լևոն թագավորի թագադրության առթիվ


Հունվարի 6-ին Միաբանությունը նշում է նաև Հայոց Լևոն Ա (1198-1219 թթ.) թագավորի օծման և թագադրման տոնը: 
1198 թվականի այս օրը Կիլիկիո հայոց Լևոն Բ իշխանը օծվեց ու թագադրվեց որպես Լևոն (Ա).   Թագաւոր ամենայն Հայոց և նահանգին Կիլիկէացոց և Իսաւռիոյ:
Միաբանության Գերագույն Ասպետական Խորհրդի անունից մեր շնորհավորանքն ենք բերում բոլոր միապետականներին այս տոնի առթիվ:





Միաբանության Գերագույն Ասպետական Խորհուրդ

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ