19.01.2015

Պատրաստ է Հայոց ասպետակարգման արարողությունը


ԿԱՆՈՆ ՁԻՎՈՐԵՑՄԱՆ


Ասպետական աստիճանի տվչության կարգ (Ակոլլադա)

Սկզբնապես ասպետությունը զարգանում էր աշխարհիկ կառույցներում՝  բերդերում, որտեղ ասպետները ենթարկվում էին բերդատեր պարոններին, արքունիքներում, սակայն խաչակարած արշավանքների նախօրյակին Եվրոպայում ի հայտ եկան առաջին հոգևոր-ասպետական միաբանությունները, որոնք արդեն ենթարկվում էին պապին և զարգանում եկեղեցու հովանու տակ: Ասպետությունը, լինելով զինվորական ոլորտի կոչում, իր մեջ ներառել է նաև հոգևոր արժեքները: Աշակերտի, զինակրի համար մեծ կարևորություն ուներ իր ասպետակարգման օրը, մի արարողություն, որով անձին կոչում էին ավելի բարձր ծառայության և այն կատարվում էր հանդիսավոր:
Երկրից երկիր կարգը որոշակիորեն տարբերվում էր, սակայն կարգի  կարևորագույն միավորը հանդիսանում էր թրով Սուրբ Երրորդության անվամբ խաչականքելը, որը կատարում էր թագավորը, թագուհին, իշխանը կամ առաջնորդը: Կարևոր արարողութոյւն էր նաև թրի անվանակոչման կարգը,  որով անշունչ առարկան ստանում էր յուրօրինակ կենդանություն: Դարերի ընթացքում ասպետակարգումը ավելի ճոխացվեց և այսօր այն կարելի է դասել մարդկային ոչ նյութական արժեքներ շարքին: Հայքում դասական ընկալմամբ ասպետակարգություն եղել է  Կիլիկիո Հայոց թագավորությունում և նույնիսկ հիշվում են որոշակի մանարմասներ, թե  ինչպես էին կատարում այն: Հիշատակաման արժանի է նաև Երզնակյի Եղբայրաց միաբանության մեջ գործածվող գոտեկապության կարգը: 


Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ