21.04.2015

Պաշտոնական հայտարարություն | Официальное заявление



Սուրբ  Տրդատ  Մեծ Արքայի Ասպետական Միաբանության 


Ասպետական Գերագույն խորհուրդ
Ասպետական Գերագույն Խորհրդի հայտարաությունը նվիրված
 Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Հավատք, Սեր, Հայրենիք:

Օրեր անց պիտի հիշատակենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Հարյուր տարի է անցել այն օրից, երբ Պոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու դրանով գլխատեցին մեր ժողովրդին: Միլիոնավոր սպանվածներ ու գաղթականներ, կանանց ու երեխաների շարաններ Դեր-Զորի անապատում, ու այս ամենը իրեն քաղաքակիրթ համարող աշխարհի աչքի առաջ: Ու այդ նույն քաղաքակիրթ աշխարհն էլ այսօր մեծ մասով  շարունակում է անտարբեր մնալ ցեղասպան պետությանը` իր հանցաքների հատուցման գործում պարտադրանքի ու ցեղասպանության փաստի հասարակ ճանաչման գործում: Պետությունները, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, օգտագործում են ուրիշների ցավերն իրենց քաղաքական շահերը լուծելու համար:
    Հայոց ցեղասպանությունը փորձ էր աշխարհի երեսից վերացնելու մի ամբողջ ժողովուրդ, որը քաղաքակրթության արշալույսից սկսած անասելի ներդրում էր ունեցել մարդկային պատմության  զարգացման մեջ: Դա ցեղասպանություն էր թե մարդկային, թե մշակութային առումով, որը հանգեցրեց մի առանցքային փաստի. այն է մեր ժողովդրի հայրենազրկումը:, որի արդյունքում մեր սեփական հայրենիքից արյան գնով մեզ մնաց միայն նրա 1/10 մասը:
Թուրքական պետությունը այսօր ժխտում է ցեղասպանության փաստը, որը կրկնակի հանցագործություն է հայ ժողովրդի հանդեպ:  Բայց այսօր հենց թուրքական պետությունը պիտի  ընդունի այդ ոճրները ու հատուցի դրանց դիմաց, որը պիտի պարդատրվի միջազգային օրենքի համաձայն:
   Ցեղասպանության փաստի ճանաչումը պետությունների , միջազգային կազմակերպությունների ու կառույցների կողմից ևս մի ազդակ-հիշեցում է թուրքական պետությանը, որ գիտակից ու մարդասեր հանրությունը հիշում ու դատապարտում է Մեծ Եղեռնը: Արդ, կոչ ենք անում աշխարհի բոլոր ասպետական միաբնություններին ու միապետական կառույցներին մի կողմ թողնել ամեն քաղաքական  շահ  ու խաղեր և դատապարտել այդ երևույթը, որպես թե այն եղած լիներ իրենց ազգի հետ:


Заявление Высшего Рыцарского Совета в связи с
100-летней годовщиной Геноцида Aрмян

   Вера, Любовь, Родина

  Дни спустья мы будем отмечать 100-летнюю годовщину Геноцида армян в Османской империи. Прошло 100 лет с того дня, как в Константинополе была арестована почти все элита армянского общества, в результате чего армянский народ был обезглавлен. Миллионы убитых и депортированных людей, женщины и дети в пустыне Дейр-Зора, и все это происходило перед глазами считающих себя цивилизованными стран и обществ. Точно так же, большая часть цивилизованного мира сейчас не признает факт Геноцида армян и демонстрирует безразличие к Армянскому вопросу. Как в те времена, так и сейчас, страны мира используют боль других народов для своих политических целей.
  Геноцид армян был попыткой стереть с лица земли целую нацию, которая привнесла неоценимый вклад в мировую цивилизацию. Это был геноцид и с человеческой, и с  культурной точек зрения, результатом которого стала потеря армянского народа 9/10 части исторической родины.  Мы призываем все рыцарские ордена и монархические организации признать и осудить  это бесчеловечное преступление.
   Турецкое государство не принимает факта Геноцида, тем самым совершая двойное преступление. Признание факта Геноцида со стороны других стран и международных организаций является еще одним напоминанием для Турции, что память этих событий нельзя стереть подкупом или отрицанием.

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ