26.06.2015



ՍՈՒՐԲ  ՏՐԴԱՏ  ՄԵԾ  ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՎԱՆ ԱՍՊԵՏԱԿԱՆ  ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՍՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ
ՈՒՂԵՐՁԸ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
  
Ձեր գալդ է բարի, եղբայրք, որ ի յայս տեղիքս էք եկել,
Յաշխարհս ենք տըրտում ամենքս ու խոցով մեր սիրտս է լըցվել,
Ձեր խաւսքը մեզ դեղ եղաւ, ձեր տեսովդ ենք մենք խընդացել,
Հազար երնեկ այս աւուրս, որ մէկ տեղ ենք մենք ժողովել:
                               
                                  Հովհաննես  Երզնկացի Պլուզ

   Սիրելի՛  եղբայրներ և քույրեր, այսօր Հոգեգալստայն Ե շաբաթ օրն է, և ավանդույթի համաձայն՝ միաբանությունը նշում է Ն.Ա.Մ. Սբ Տրդատ Գ Մեծի Արքայի տոնը, ում պատվին և անվանակոչվել է միաբանությունը, նաև ընդունված ավանդույթի համաձայն՝ միաբանության հիմնադրման  օրը: Երկու տարի է, ինչ միաբանությունը գոյություն ունի. այն անցավ զանազան փորձությունների միջով, և ինչպես ոսկին է անցնում կրակի միջով և դառնում ավելի պատվական, այնպես էլ  միաբանությունը, որքան ենթարկվեց փորձությունների, այնքան ավելի ազնվացավ: Մենք այսօր ունենք կարգ ու կանոն, գեղեցիկ ավանդույթներ, որոնք դեռ ավելի են գեղեցկանալու և ծաղկելու: Մենք շնորհակալ ենք  բոլոր մեր բարեկամներից, ովքեր այս  երկու տարվա ընթացքում մեզ հետ են եղել, աջակցել և օգնել միաբանության կազմավորմանը: Խորհրդանշական այս օրը մաղթում ենք բոլորին սեր և բարգավաճում, միապետական ազգանվեր կառույցներին անսասանություն:


Ասպետական Գերագույն Խորհուրդ 

4507թ, Մարգաց,  Գռրգոր

27.06.15 թ.




Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ