Սուրբ Տրդատ Մեծ արքայի ասպետական միաբանության Գերագույն Խորհրդի ուղերձը Հայ Ասպետականության տոնի կապակցությամբ:
Հավատք, Սեր, Հայրենիք
Գերագույն Ասպետական Խորհրդի անունից մեր շնորհավորանքներն ու
ողջույններն ենք հղում Հայոց իշխաններին և իշխանուհիներին, միաբանության ասպետացուներին
և Գերագույն Ասպետական Խորհրդի անդամներին և բարեկամներին:
Այս նշանակալից օրը՝ հայ Ասպետականության տոնին, հարկ է բոլորս վերարժևորենք ասպետության գաղափարը և այն իդեալները, որ ամփոփված են նրանում: Հիրավի,
նշանակալից օր է հայ միապետականների, մասնավորապես, միաբանության համար, քանզի այն
նշվում է առաջին անգամ: Ասպետության գաղափարը գալիս է մեզ ոգեկոչելու մեր նախնյաց արիական
ոգին և հաղթական կամքը: ԻԱ դարում առավել քան արդիական
է ասպետության գաղափարը, քանի որ պատանին, երիտասարդը, եթե չունի իր մեջ ազնվականին
և ասպետին բնորոշ իդեալներ, նա նման է մի նավակի, ինչպես բնորոշում է Հովհաննես Երզնկացի
Պլուզ վարդապետը, տարուբերվելով երերում է անհատակ ծովում՝ բախվելով կործանարար ալիքներին:
Օրերս ականատես եղանք Փարիզում տեղի ունեցած ոճրագործությանը, որը հետևանք էր անհաստատակամ և ոչ ասպետական գաղափարներով առաջնորդվող անձնաց գործունեության:
Օրերս ականատես եղանք Փարիզում տեղի ունեցած ոճրագործությանը, որը հետևանք էր անհաստատակամ և ոչ ասպետական գաղափարներով առաջնորդվող անձնաց գործունեության:
Գերագույն Ասպետական Խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝
մաղթելով համբերություն:
Комментариев нет:
Отправить комментарий