14.11.2015




Նվիրվում է Ն.Ա.Մ. Լևոն Բ թագավորի ասպետակարգման  
759 ամյակին



1256–ին նոյեմբերի 15 Կիլիկյան Հայքի մայրաքաղաքում՝ Սսում, Ն.Ա.Մ. Հեթում Ա իր 20–ամյա որդուն՝ Լևոնին, ասպետակարգեց: Այդ հիշարժան իրադարձությունից անցել է մոտ 759 տարի: Այսօր մենք վերստին կհիշենք Լևոն արքայազնին, կանդրադառնանք ասպետությանը և դրա դերին Կիլիկյան Հայքի կյանքում:
Ն. Ա. Մ. Լևոն արքայազնը( Լևոն Բ 1236–1289) ավագ որդին էր  Ն.Ա.Մ. Հեթում Ա թագավորի: 1265 թ-ին նոյեմբերի 15-ին Լևոն արքայազնը Հեթում արքայի հանդիսապետությամբ ասպետակարգվեց. «Ի սոյն ամի (1256 թվականին) կամեցաւ թագաւորն Հեթում ձիաւորեցուցանել զանդրանիկ որդին իւր Լեւոն։ Եւ եկն ի մայրաքաղաքն Մսիս եւ առաքեաց յԱնտիոք եւ կոչեաց զփեսայն իւր զՊեմունտ բրինծն Անտիոքայ եւ կոմսն Տրապօլսոյ գալ առ ինքն հանդերձ կենակցաւն իւրով։ Եւ նոյն օրինակաւ յղեաց եւ առ Ճուլիան տէրն Սայիտոյ գալ հանդերձ կենակցաւն իւրով. նա եւ զգունթէս Ճաֆուն, եւ զամենայն բարեկամս իւր մեծարեաց գալ յայսկոյս։ Որ եւ ի վանօրէից զամենայն դասս եկեղեցականացն ժողովեաց յառաջիկայ ուրախութեան գործն։ Եւ ձիաւորեցուցին զնա ի թուականին ՉԵ (Հայոց թվականության 705 թ., 1256 թ.)) յամսեանն նոյեմբերի ԺԵ օրն, եւ ուրախացաւ թագաւորն ուրախութիւն մեծ հանդերձ հարբն իւրով եւ ամենայն զարմիւքն եւ ժողովովն որ եկեալ էին»:   (Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»)
1262-ին նա  ամուսնացավ  Լամբրոնի իշխան՝ Հեթումի  դստեր՝ Կեռան (Կիռ) Աննայի իշխանուհու հետ: 1266-ին  օգոստոսի 23-ին Մառի(Սև լեռներ) ճակատամարտում արքայազն  Լևոնը գերեվարվեց, Թորոսը սպանվեց, Հեթում արքան   Լևոն արքայազնին փրկագնեց: 1271-ի  հունվարի 6-ին  Սսի Սբ Սոֆյա  տաճարում՝ ձեռամբ Հակոբ Ա Կլայեցի կաթողիկոսի Լևոն Բ օծվեց և թագադրվեց որպես Կիլիկիայի Հայոց Արքա: 1275-ին Սմբատ Սպարապետի աջակցությամբ՝ նա հաղթանակ է տարել մամլուքների դեմ պայքարում, ջախջախելով  Իկոնիայի սուլթանության զորքերին: 1258 Եգիպտոսի հետ կնքել 10-ամյա  հաշտության պայմանագիր, ինչպես նաև արտոնություններ է տվել  եվրոպացի առևտրականներին:
1298-ին  փետրվարի 6-ին խաղաղությամբ ավանդել է  իր հոգին՝ թաղվելով Դրազարկի վանքում, որտեղ և հանգչում էր իր հոր՝ Հեթում արքայի մարմինը: Լևոն Բ հանդիսացավ Կիլիկյան Հայոց վերջին հզոր արքան:
Լևոն Բ ժամանակ արդեն կար կազմակերպված ասպետական կառույցներ, որոնք գտնվում էին մասամբ եկեղեցու հովանու ներքո, սակայն, վերահսկվում էին արքունիքի կողմից. Խոսքը, բնականաբար, Ասպետական միաբանությունների և Ոստանիկ ասպետության մասին է:
Ղ. Ալիշանը իր  «Լևոն Մեծագործ»  գորոծում  հետևյալն է ասում. «Նշանաւորք քան զամենայն դասս մարդկան’ ի հարստութեան Սիսուանեայցս, եւ հաղորդք քաղաքական եւ յաւէտ զինուորական պատուոյ, այլ եւ մասնակիցք եկեղեցականին , էին Ձիաւորք , ոչ սոսկ հեծեալք, այլ աւատական հրահանգօք կարգեալ Ասպետք, ըստ հին հայկական կամ պարսիկ կոչման, այլ  յայսմ ժամանակի Ձիաւորք առձայնեալք. որպէս առ արեւմտեայսն` նոյնպէս եւ առ մերքս յոյժ կարեւորք եւ անհրաժեշտ համարեալք’ ի պահպանութիւն եւ’ ի պարծանս պետութեան. որպէս զի հարկ էր ամենայն պայազատաց թագաւորաց եւ պարոնայց` Ձիաւորս լինել, եւ ընդունել՝ ի պայմանեալ հասակի տիոց` մեծաւ հանդիսիւ` զաստիճանն զայն, յիւրաքանչիւր Վեհից, որոց` լիճ ձիաւոր կոչէին» :
Բավական կարևոր և հետաքրքրական ներակագրություն է մեջբերել Ղ. Ալիշանը՝ մասնավորապես. «էին Ձիաւորք , ոչ սոսկ հեծեալք, այլ աւատական հրահանգօք կարգեալ Ասպետք», այսինքն՝  սովորական ձիավորներ չէին այլ ազնվական, հողատեր պարաններ և շարունակություն էլ մի այլ կարևոր հանագամանք  է  պարունակում. «ըստ հին հայկական կամ պարսիկ կոչման, այլ  յայսմ ժամանակի Ձիաւորք առձայնեալք»՝ այսինքն Պարթևական ասպետը և ձիավորը արդեն Միջին միջնադարում հոմանիշ էին: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հետևյալ տողերը. «որպէս առ արեւմտեայսն` նոյնպէս եւ առ մերքս յոյժ կարեւորք եւ անհրաժեշտ համարեալք՝ ի պահպանութիւն եւ՝ ի պարծանս պետութեան»՝այսինքն այն ասպետությունը, որ ձևավորվել էր Կիլիկյան Հայուց թագավորությունում՝ նման էր եվրոպական ասպետությանը, բվական է հիշել Ներսես Լամբրոնացուն՝ ով թարգմանել էր Անտիոքյան Ասիզները(կանոնները), նաև Հովհաննես  Պլուզ Երզնկացուն, ով նախապես ուսանել էր Դոմինիկյան միաբանության վանականների մոտ, ենթադրելի է, որ լատիների հետ շփումը զուտ քաղական չէր, այլ իր մեջ ներառում էր մշակույթայնի շատ լայն շերտ, որի մի մասնիկն էր ասպետությունը և ասպետական միաբանությունները:
Ինչպես գրում է  Հովհաննես  Երզնկացին իր «Նորին Յոհանէս  վարդապետի ասացեալ ի բանն առաքելոյ որ ասէ. Ամենայն անձն, որ ընդ իշխանութեամբ է, ի հնազանդութիւն կացցէ. Հաւուրն յորում օրհնեցան ձիաւորք արքայորդիք մեր Հեթում եւ Թորոս եւ մանգունք իշխանաց եւ որք յարքունական սպասաւորաց (Մ.Մ. ձեռ.2173, էջ 85բ-101բ, էջ 91ա-91բ)» ատենախոսության մեջ, որտեղ  կարդում ենք.
«Այնպես եւ այսմ աւուր իրագործութիւն թագաւորական պաղատանե դասուէ եւ ի թագաւորական հրամանէ կարգաւորին, որով  եւ ի գործս ձեռաց հողեղինացս՝ զուարճանան բանկք զօրաց հրեղինաց եւ ի նորագիւտ յօրինուածս բանականցս մարամաւորացս ուրախանան բնակիչք բարձր գաւառին անմարմնական բանաւորացն»:
Պարզ երևում է, որ Լևոն Բ արքայի ժամանակ Կիլիկյան Հայքում ստեղծվել է մի կառույց,  որը «նորագիւտ յօրինուածս»  է ,  «ընդ  եկեղեցւոյ»  է և «թագաւորական պաղատանե դասուէ եւ ի թագաւորական հրամանէ կարգաւորին», այսինքն՝ այս երեք նախադասությունները մեր հայացքը ուղղում են դեպի եվրոպական ասպետական միաբանությունները, չնայած որ մի շարք ուսումնասիրողներ հերքել են Կիլիկյան Հայքում ասպետական միաբնությունների գոյության փաստը, սակայն Երզնակցու այս տողերը խոսում են իրենք իրենց  և բավարար փաստ են արդարացնելու հայր Ալիշանի կողմից ներկայացվող Սբ Վլասի միաբանության գոյության փաստը: Արքունական ասպետության գոյությունը անհերքելի է, քանի որ արդեն տեսանք, թե որքան հիշատակություններ կան  հօգուտ դրա:



Կիլիկյան Հայքում  ձիավորեցման տարիքը 15 էր ,և ինչպես իմանում ենք  պատմիչներից ասպետության էին բարձրացվում նաև ոչ  ազնվականները. «Եվ ըղորդ հասան տասն և հինգ տարին է, պարոնն կարէ կանուխցնել զհասակն չորս-հինգ տարի, քանզի ուզենա»։
«(1264 թվականին) Եւ նոյն ժամայն եհաս առ թագաւորն եւ առ անդրանիկ որդին իւր Լեւոն աւետաբերս՝ եթէ եղեւ որդի պարոնին Հայոց Լեւոնի, ի քաղաքն Մսիս, եւ էր յունուար ամսոյեւ ո՛ կարասցէ պատմել զուրախութիւն թագաւորին եւ մեծամեծացն եւ փոքունց, ընդ նոյն աւետիսն։ Որ եւ բազումք ի վատթարագունից եւ յանգերագոյն ազգաց նաեւ ի ներքինեաց եւս փառաց եւ պատուոյ ձիաւորութեան արժանացան»: (Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»)
Խաչակարաց արշավանքների նախընթաց եկեղեցին իր հովանու տակ վերցրեց ասպետությունը, ըստ երևույթին, մի քիչ ավելի ուշ Հայքում ևս նույն գործընթացը սկսվեց. Օրինակ՝ 1280թ. վեր հիշված  Հովհաննես  Երզնակցին  Երզնկայում  կազմակերպեց  աշխարհիկ միաբանություն և Հակոբ Մանակտավագին գոտի կապեց՝ դարձնելով՝ միաբանության անդամ, այսինքն՝ հստակ  ավանդույթ ենք տեսնում, որը Երզնակցին,  բնորոշում  է  «նորագիւտ յօրինուածս» Հայոց  մեջ և, ըստ երևույթին՝ նույնպիսի  արարողություններ էլ  եղել են կիլիկյան ասպետացման պարագային, բնականաբար, կարևոր հանագամանք էր թուրը և թիկնոցը, որոնք ազնվականության կարևոր խորհրդանիշերն էին, ինչպես  դա ներկայացնում է  Ղ. Ալիշանը՝ ասելով. թե  ձիավորները կրում էին.
«Խաչ  կարմիր  զպատկէր սրբոյն Վլասայ ի միջին ունելով զգեստ՝ ասուեա սպիտակ»:
Իսկ օրինակ՝ Շոնբեկի հավստմամբ՝ հայ  ձիավորները կրում էին կապույտ  զգեստ՝ ոսկե  առյուծով, ըստ երևույթին, երկու հիշատակումներն էլ ճիշտ է, և մեկը վերաբերվում էր  միաբանական ասպետությանը՝ Սբ Վլասի միաբանությանը, իսկ մյուսը՝ Ոստանիկ կամ Արքունական ասպետությանը:
          Քանի որ հայ ուսումնասիրողներից շատերը բացարձակ գաղափար չունեն միջնադարյան ասպետությունից և զինվորական արվեստից, և առհասարակ իրենց ուսումնասիրություններում կա՛մ ընդունում, կա՛մ  հերքում են ասպետության և միաբանական ասպետության գոյության փաստը՝ Կիլիկյան Հայքում առանց որևէ լուրջ փաստեր բերելու՝ հիմնվելով  անձնական կողմնորոշումների  վրա, այս խնդիրը բաց է  մնալու հայագիտության մեջ և փոխան հարգանքի և հիշատակի՝ մեր ռազմական պատմության այս կարրևոր էջ և այն անձերը՝ ովքեր կանգնած են դրա ետևում մնալու են արհամարված:

  Հատված «Հովհաննես Երզնկացի Պլուզ վարդապետը և աշխարհիկ միաբանությունների կազմավորումը  Հայքում» գրքից


ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ