15.11.2015


Սուրբ Տրդատ Մեծ արքայի ասպետական միաբանության Գերագույն Խորհրդի ուղերձը  Հայ Ասպետականության տոնի կապակցությամբ:




   Հավատք, Սեր, Հայրենիք

 Գերագույն Ասպետական Խորհրդի անունից մեր շնորհավորանքներն ու ողջույններն ենք հղում Հայոց իշխաններին և իշխանուհիներին, միաբանության ասպետացուներին և Գերագույն Ասպետական Խորհրդի անդամներին և բարեկամներին:
Այս նշանակալից օրը՝ հայ Ասպետականության տոնին, հարկ է բոլորս վերարժևորենք ասպետության գաղափարը և այն իդեալները, որ ամփոփված են նրանում: Հիրավի, նշանակալից օր է հայ միապետականների, մասնավորապես, միաբանության համար, քանզի այն նշվում է առաջին անգամ: Ասպետության գաղափարը գալիս է մեզ ոգեկոչելու մեր նախնյաց արիական ոգին և հաղթական կամքը:  ԻԱ դարում առավել քան արդիական է ասպետության գաղափարը, քանի որ պատանին, երիտասարդը, եթե չունի իր մեջ ազնվականին և ասպետին բնորոշ իդեալներ, նա նման է մի նավակի, ինչպես բնորոշում է Հովհաննես Երզնկացի Պլուզ վարդապետը, տարուբերվելով երերում է անհատակ ծովում՝ բախվելով կործանարար ալիքներին: 
Օրերս ականատես եղանք Փարիզում տեղի ունեցած ոճրագործությանը, որը հետևանք էր անհաստատակամ և ոչ ասպետական գաղափարներով առաջնորդվող անձնաց գործունեության:
Գերագույն Ասպետական Խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն:



ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ