12.01.2016



Սուրբ Տրդատ Մեծ Արքայի Ասպետական Միաբանության 
Գերագույն Ասպետական խորհրդի ուղերձը 
«Մեծ Հայքի միացյալ թագավորության հռչակագրի»
վերաբերյալ

   Սուրբ Տրդատ Մեծ Արքայի Ասպետական Միաբանության Գերագույն Ասպետական խորհուրդը՝ զարմանքով և խորին մտահոգությամբ տեղեկացավ մի խումբ ինքնակոչների՝ 2016 թ. հունվարի 8-ին, հրապարակված «Մեծ Հայքի միացյալ թագավորության հռչակագրի» մասին:
Մեծ Հայքի Արքայության և միացյալ Հայրենիքի վերականգնման գաղափարը մեր ազգի սրբազան միասնական երազանքն է: Այդ վեհ երազանքի շահագործումը ցանկացած նեղ-քաղաքական կամ անձնական-եսամոլական նպատակներով, առավել ևս ինքնակոչ՝ իրենց համար կեղծ անուն-ազգանուն ու սուտ «իշխանական» տիտղոսներ ու պաշտոններ հորինածների կողմից, հիրավի ստորություն է և դավաճանություն մեր ազգային արժեքների հանդեպ: Ավելին, այդ վեհ նպատակի իրականացումը համազգային գործ է, այլ ոչ թե ինքնակոչների ինչ-որ մի խմբի իրավունք: Սբ Տրդատի Ասպետական Միաբանության Գերագույն խորհուրդը պաշտոնապես հայտարարում է, որ չի ճանաչում և չի ընդունում վերոհիշյալ հռչակագիրը և այն ստորագրող կառույցների ու անհատների իրավասությունը, ինչպես նաև ինքնակոչ և կեղծ անուն-ազգանուններով հանդիսացող անձանց կողմից շնորհված բոլոր կեղծ «տիտղոսները», քանզի այդ ամենը կատարվել է հայոց միապետական և ազնվական կարգի ու ավանդույթների կոպիտ խախտումներով, և Հայոց Ազնվակարգի ու ազնվականության այլ օրենքների, ինչպես նաև տարրական էթիկայի ու պարկեշտության կանոնների կոպիտ ոտնահարումով: Միաբանությունը խստիվ դատապարտում է սույն ինքնակոչ ու ինքնագործ արարքը, և համարում է այն անօրինական, հակազգային, ամոթալի և միանգամայն անընդունելի: Խորհուրդը կոչ է անում բոլոր հայրենակցիներին՝ Հայքում և արտերկրում, մերժել վերոհիշյալ հռչակագիրը և նրա ետևում թաքնված բոլոր կառույցների ու անձանց անօրինական գործունեությունը, որն իրականում ոչ մի կապ չունի և չի կարող ունենալ հայ միապետական-ազնվական կարգի ու օրենքների, ինչպես նաև միացյալ Հայրենիքի վեհ գաղափարի հետ:



ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ