05.03.2017


   
ՄԱՂԹԵՐԳ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ
ROYAL ANTHEM

Հայոց միապետական մշակույթի գանձերից է Թագավորական մաղթերգը, որը 1186  թվականին Ներսես Լամբրոնացին Լևոն Բ  Ռուբինյան  իշխանի թագադրության հանդեսին ներմուծում է իր կողմից կազմված թագադրության կագի մեջ։ Ըստ ավանդության մաղթերգի հեղինակ է  համարվում Սբ Գրիգոր Լուսավորիչը: Թագավորական մաղթերգի ժանրը նախօրինակ է հանդիսանում պետական հիմնի:





Յետ այսր համբուրեն զթագաւորն եպիսկոպոսքն եւ ամենայն ժողով  իշխանացն. եւ ամենեքեան զուարճանան, եւ
հարկանեն զանգակսն ամենայն քաղաքին եւ երգեն զերգս զոր ասացեալ ասեն մեծին Սուրբ Լուսավորչին մերոյ
Գրիգորի, ի բարի եւ ի  սուրբ արքայն Տրդատ.


Ի վերին` ի յօգնականութենէ` ծագեցաւ քեզ հանդես բարեպաշտութեան: 

Որ առատապարգեւ բնաւորաբար զքաղաքավարութեան ունիս իշխանութիւն, առ ի հանդիմանել  զվատթարացեալսն, եւ ի փառաւորել զլավագույնսն: 

Ըստ Եզեկիային քեզ տիւն դարձեալ` ի վերջս` տացի նշան, ըստ Եզեկիային քեզ տիւն դարձեալ` ի վերջս` տացի նշան, երկարելով զժամանակս:  

Եւ ըստ քաջին Յեսուայ`արեգակն ի քեզ առկայասցի, մինչեւ ի վախճեան պահանջեցեալ զվրեժս ի Հագարայ եւ ի Քանանացւոյն. եւ զանվախճան  խաղախութիւն աշխարհիս Հայոց ընձեռեսցես:

Քանզի անհիշաչար հեզութեամբ, եւ մեծաւ զղջմամբ` ըստ արքային 

Դաւթի, աստուածածանօթութեան շնորհն ի քեզ դարձցի. եւ ի սակս յայսմիկ` հատանող տապարն ի բաց դիցի. եւ տնկագործականին մաղթանք ժամանեսցեն ի կենդանական թզենիդ.  

Պտղալից արդարութեամբ  խաղախասցի կենցաղավարութիւնդ քո, հանդերձ զաւակօք եւ համբաւով բարեաց:









  • Արաուազդ արքեպս. Սուրմերեան «Ցուցակ Հայերեն ձեռագրաց», Բ հատոր, Հալեպ 1936 թ., էջ 25-30

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ