05.03.2017


ՀԱՅ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ


    ԵՐԶՆԿԱՅԻ ԵՂԲԱՅՐԱՑ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ







1280 թ. Երզնկայի Եղբայրաց միաբանություն: Միաբանության առաջին առաջնորդը եղել է Գրիգոր Սանահինեցի վարդապետը(1280-1316 օգոստոսի 18 Անի), միաբանության հայտն անդամներ են եղել ՝ գաղափարախոս և հոգևոր հայր` երանելի Հովհաննես Երզնկացի Պլուզը, Հակոբ Մանկտավագ Երզնկացին, Կոստանդին Երզնկացին, Կիրակոս Երզնկացին և այլ նվիրյալ հայորդիներ: Մեզ  է  հասել միաբանության կանոնադրությունը կազմված Հովհաննես  Պլուզ վարդապետի կողմից: 

                           

      ՍԲ ՎԼԱՍԻ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ



Սբ Վլասի Ասպետական միաբանություն: Ըստ երևույթին եղել է տիպիկ եվրոպական ասպետական միաբանություն հայկական միջավայրում: Տեղեկությունները բավական սակավ են և իյարամերժ: Այս կառույցի գոյության մասին վկայում են հայր Ղևոնդ Ալիշանը, Մարի-Աննա Շեվալիեն և այս բնագավառը ուսումնասիրող այլ մասնագետներ, սակայն միաբանության գոյության փաստը դեռևս մնում է  չապացուցված:


   ԿՏՐԻՃԱՎՈՐԱՑ ՈՒԽՏ



Կտրիճավորաց Ուխտ: 1690 թ-ին Ամենայն Հայոց Եղիազար Ա Այնթապցի կաթողիկոսի կողմից օրհնվում  է Կտրիճավորաց ուխտի կանոնադրությունը: 1790 թ-ին Իշխան Հովսեփ Արղության-Երկայնաբազուկի կողմից որոշ փոփոխություններով վերահստատվում է Կտրիճավորաց ուխտի կանոնադրությունը: Հետագայում այս կառույցի հիման վրա է առաջանում Տրանսելվանիայի, Ուկրաինայի, Ստանիսլավոյի և այլ հայաբնակ վայրերի նմանատիպ միաբանությունները: 




Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ