22.04.2017


ՄԻԱՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ 

 ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆ





Մեր օրերում, բազմաթիվ ոչ միապետական երկրներում նկատում ենք միապետական կառույցների և առհասարակ միապետական գաղափարների զարթոնք, դա բնականաբար ունի իր ռազմավարական հեռանկարնեն ու դրդապատճառները, այն բացարձակ չունի քաղաքական նպատակներ և չի առաջարկում ընտրություն, հետեվաբար դա հենց նշան է նրա ճիշտ` ազգային գաղափարական ուղղու ու գործնեության: Եթե այն առաջադրեր պահանջներ, բնականաբար պիտի ունենար ընդիմադիր կեցվածքով հակառակորդներ ու ընդիմացողներ, հատկապես գործող վարչակազմի կողմից, ուստի այն հանդիսանում է, որպես հակազդեցություն, կամ առողջ ու կենսունակ ազգերին բնորոշ հակազդեցություն: Ցանկացած էթնո մշակութային խումբ ունի իր առջև խնդիրներ` իր տեսակի պահպանաման համար, և որոշակի իրավիճակում կամ սպառնալիքների դեպքում սկսում է կենտրոնացնել իր կենսունակ միջոցները, զուտ սեփական տեսակի պահպանման համար, դա առողջ էթնոմշակութային խմբերին հատուկ դրսեվորում է, ուստի միապետկան խիստ կոնսերվատիվ պահպանողական ու նեղ էթնոմշակութային գաղափարների կենտրոնացումը՝ համարվում է բնական երեվույթ, եթե տվյալ ազգը ունի կենսունակության պոտենցյալ; Նման կառույցների ստեղծումը իր վրա է վերցնում ազգապահպանման, էթնիկ բարոյահոգեբանական մշակույթի ձեվավորման գործառույթը և առաջնորդվելով խիստ ու պահպանողական կանոնադրությամբ` լիովին կարողանում է ստեղծել փակ շրջանակներ, նեղ շրջապատ և առաջնորդվում է միմիայն ազգային ավանդական մշակույթի պահպանման շահերից: Եթե վերցնենք օրինակի համար մի օրգանիզմ, բնականաբար նրա կենսունակության չափորոշիչ պիտի հանդիսանա նրա դիմադրողականությունը, և եթե օրգանիզմը իր ուժերը չի կենտրոնացնում` ախտահարված մասի բուժման համար՝ կնշանակի այն խորը և անբուժելի հիվանդ է և նորանոր շրջաններ պիտի ախտահարվեն մինչև իսկ օրգանիզմի լիակատար ախտահարում՝ ուստի հակազդեցությունը դա օրգանիզմի կենսունակության բնականոն արձագանքն է:




Միապետական գաղափարները, ոչ միապետական երկրներում, հիմնականում ստանձնում են ազգապահմանման, ազգի միավորման ու ազգային մշակույթի հիմքերին սպառնացող վտանգները չեզոքացնող մի յուրատեսակ առաքելության իրագործողներ, անգամ պետական հովանավորությունն ու հարգանքն են վաելում, փակ են ու խիստ կոնսերվատիվ, համարվում են, որպես ազգապահպանման յուրատեսակ ու հիմնավորված մի ինստիտուտ, որն ունի պատմություն, ունի կամուրջներ տվյալ էթնոսի անցյալի ու ներկայի միջև, կարող է ներկայանալ` գրեթե բոլոր Ազգային կոչված ասպեկտներում:
Միապետականության այդ լուսավոր կղզյակները այսօր՝ ոչ այլ ինչ են քան հակազդեցություն, կենսունակության ստուգում, այն առումով, թե ինչքան է տվյալ էթնոմշակութային խումբը խարսխված իր ազգային ու ավանդական հիմքերին, թե ինչ բարոյական, արժեքային համակարգ է դավանում և ինչ վիճակում է գտնվում հասարակության վերաբերմունքն ու հարգանքը առ սեպհական անցյալն ու ավանդույթը:



Հայոց  Իշխանաց Խորհուրդ


Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ