10.05.2017


ՆԻԿՈՂԱՅՈՍ Ա ՑԱՐԸ ԵՎ «ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ» ՏԻՏՂՈՍԸ

ЦАРЬ НИКОЛАЙ I И
ТИТУЛ КОРОЛ АРМЕНИИ



«Հաստատուն են միայն այն բարեփոխումները, որոնք իրենց հիմքում ունեն պատմական հող, որոնք չկտրելով կապերն անցյալի հետ և պահպանելով նրանում եղած լավը, չեն ոչնչացնում այն, այլ զարգացնում ու կատարելագործում են ժամանակի պահանջներին համապատասխան»:
Կոմս Դմիտրի Տոլստոյ

Հայոց պատմության ամենացավալի էջերից է Կիլիկյան թագավորության կործանումը և Հայոց թագավոր տիտղոսի դեգերումները եվրոպայով մեկ, սակայն քչերին է հայտնի, որ (1826–1828) ռուս-պարսկական պատերազմի ժամանակ՝ վերստին արթնացավ Հայոց թագավորության վերականգնման գաղափարը, որը ոչ վաղ անցյալում բարձրացրել էր Հովսեփ Արքեպս. Արղության-Երկայնաբազուկը, սակայն որի անակնկալ մահը՝ խափանեց գաղափարի իրականցմանը, նաև Եկատերինա կայսրուհու հաջորդները՝ Պողոս Ա-ը, Ալեքսանդր Ա-ը, Նիկողայոս Ա-ը չցանկացան իրականացնել հայերի բաղձալի նպատակը՝ այն է  վերականգնել Հայոց թագավորությունը: Սկսած ԺԲ դարից հայ իրականության մեջ առաջացավ Կիլիկյան Հայք և Արևելյան Հայք աշխարհագրական բաժանումը, որն էլ  իր հերթին ձևավաորեց առանձին տիտղոսներ՝ Ամենայն Հայոց Արքա սակայն, որի իշխանությունը սահմանփակվում էր սոսկ Կիլիկիայով և մի քանի հարկից տարծքներով և Արևելյան Հայք, որտեղ ձևավորվել էր Երկայնաբազուկների իշխանապետությունը՝ Վրաց թագավորության հետ համահավասար դաշինքով՝ վերահաստատված Բագրատունիների տոհմական տիտղոսներով, որոնցից ամենբարձը Շահնշահ Հայոցն էր: 

Նորին Մեծություն՝ Զաքարե Բ Երկայնաբազուկ
Թագավոր Հայոց, Շահնշահ Հայոց, իշխան Լոռիի, Տեր Անիի:

Այսպիսով ԺԲ դարից սկսած հայ իրականությունը բաժանված էր երկու մասերի և եթե  կրոնական մասով վիճաբանությունները անխուսափելի էին, ապա քաղաքական դաշտում՝ հանձինս Լևոն Ա Մեծագործի, ջանքներ էին գործադրվում դաշնակցելու և նույնիսկ միավորվելու Երկայնաբազուկների իշխանպետության հետ:


Հովսեփ Արքեպս. Արղության-Երկայնաբազուկ

Սակայն զանազան հանգամանքներ խանգարեցին այդ մեծ ծրագրի իրակացմանը: 1375 թ-ին սկսվում է  Կիլիկյան Հայքի «Հայոց Թագավոր» տիտղոսի դեգերումները: Ի տարբերություն Կիլիկիայի միապետների Արևելյան Հայքի իշխանապետները հավատարիմ մնացին իրենց կոչմանը և պահպանեցին իրենց տոհմական բոլոր տիտղոսները թե՜ մոնղոլական և թե՜ այլ օտար լծերի գերիշխանությնա տակ՝ տիտղոսները չվաճառվեցին, չփոխանակվեցին, այլ սառեցվեցին մինչև պատեհ առիթ լիներ դրանք վերստին վերականգնելու:

Ն.Կ.Մ. Եկատերին Բ Մեծ


Կարճ պատմական շրջագայությունից կրկին վերադառնանք ԺԹ դար, երբ գրեթե ամեն ինչ պատրաստ էր Հայոց թագավորության վերականգնման համար: 1873 թ-ին Ռուսահայոց թեմի առաջնորդ և Երկայնաբազուկների տոհմի ժառանգ՝ Հովսեփ Արքեպս. Արղությանը՝ Եկատերիան Բ-ին ներկայացնում է մի ծրագիր, որտեղ մանրամասն ձևակերպված էր թե ինչպես պետք է վերականգնվի Հայոց թագավորությունը՝ ծրագիրը ուներ հետևյալ անվանումը՝ «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց` Ռուսաց և Հայոց»: Սույն ծրագիրը վերականգնում է Բագրատունիների և Երկայնաբազուկների իրավասությունների բխող Հայոց թագավորությունը և ոչ թե Կիլիկյան Հայքի՝ կամ ինչպես անվանում է  ծրագրում Փոքր Հայքի: Ծրագրի Է կետում կարդում ենք՝ «Մինչ ամենաողորմած եւ օգոստափառ Կայսրուհին կամի օգնութիւն առնել տարաբախտ աշխարհի մերոյ եւ կործանեալ թագն նորոգել..»: «Կործանյալ թագ նորոգել» արտահայտությունը գալիս  է փաստելու, որ ոչ թե նոր մի բան է ստեղծվում՝ նոր իրավունքներով, այլ վերականգնվում է հինը՝  հին իրավունքով: Ը և Թ կետերում հեստակ երևում է Արշակունիների և Բագրատունիների տահմական իրավունքի հիման վրա վերականգնվելիք Հայոց թագավորության շեշտադրումը, երբ հստակ սահմանվում է  թե որտեղ  է օծվելու Հայոց արքան և որտեղ է նստելու՝ «Որ ոք թագաւոր կացուսցի լինիցի Հայոց օրինօք եւ ի Վաղարշապատ թագաւորական քաղաքն, ի սուրբ Էջմիածին օծանիցի որպէս նախնի թագաւորքն մեր», «Զթագաւորական քաղաքն պատրաստեալ ի Վաղարշապատ կամ յԱնի թագաւորական քաղաքն»



Նաև առաջին անգամ հայ իրականության մեջ սահմանվում են թագավորական-ասպետական շքանշաններ՝ «Սահմանեալ կաւալերն (օրդըն նշան) լինել տապան Նոյի, եւ լենտն երեք գոյն կարմիր, կանաչ եւ կապոյտ ըստ գունոյն աղեղան որ զկնի ջրհեղեղին տւաւ Աստւած Նոյի ի նշան հաշտութեան» նաև Տիրոջ անձեռակերտ Դաստառակի՝ կարմիր ժապավենու և այլն: Հայոց  թագավորության դրոշն էլ նույնպե սպետք է կրկներ Նոյան Տապանի ասպետական շքանշանի ժապավենի գույները, որի մասին բավական լայնծավալ խոսել են Ղևոնդ Ալիշանը և Վարդան Հացունին՝ կոչելով այն Ազգային Եռագույն

«Կարմիրկանաչ եւ կապոյտ ըստ գունոյն աղեղան, որ զկնի ջրհեղեղին տւաւ Աստւած Նոյի ի նշան հաշտութեան» 

Նաև հստակ հարց էր դրվում իշխաններին վերադրաձնել իրենց հայրենական ոստանները, որոնք որ կգտնվեն ազատգրված տարծքներում՝ «Յազգէ առաջնոյ նախարարացն մերոց եւ իշխանաց յայտնեսցի ոք որքան հայրենիք ունեցեալ իցէ որ վկայութեամբ հաստատեսցէ վերադարձուցեալ եղիցի առ նա եւ պատիւ նախագահութեան ազգին պահպանեսցի»: Նաև կարևոր հանգամանք էր թագի առկայությունը, որի մասին հիշատակվում է սրբազանի Դավթարում, որպես ղրիմեցիներից ստացված ընծան ի նշան շնորհակալության: Այսպիսով որքան նկատեցինք հսկայածավալ աշխատանք էր արվել, որի միայն մի փոքրի մասին մենք  անդրադաձանք, և մնում էր, որ այս ամենը կյանքի կոչվեր, սակայն ինչպես վերևում արդեն հիշեցին Հովսեփ Արղությանը 1801 թ-ի մատի 9-ին անհասկանալի հանգամանքներում ավանդում է հոգին: 

Իշխան Խաչատուր Լազարյան

Թվում է թե նրա մահով կավարտվեր Հայոց թագավորության վերականգնվելու գաղափրաը, սակայն ոչ՝ նույն  տոհմից մեկ այլ իշխան՝ Կոստանդին Արղության-Երկայնբազուկը, Խաչատուր Լազարյանը և Ալեքսանդր Խուդաբաշյանը՝  ունենալով Ամենայն Հայոց կաթողկոս Ներսես Ե Շահազիզյանի աջակցությունը՝ կազմում են մի նոր ծրագիր՝ «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին», ըստ որի Նիկողայոս ցարը իր տիտղոսաշարի մեջ պետք է ներառեր Հայոց Թագավոր տիտղոսը և Արևելյան Հայաստանը ստանար ինքնավար կարգավիճակ: 


Ն.Կ.Մ. Նիկողայոս Ա Ռոմանով

1837 թ-ին երբ հայտնի պատճառներով պարզ դրաձավ, որ Հայոց թագավորություն չի ստեղծվի՝ Նիկողայոս ցարը որոշում է ճանապրհ ընկնել Հայք նոր գրաված տարծքները տեսնելու, նպատակ չունենք այստեղ մանրամասն պատմելու այդ «հիշարժան» այցի մանրամասնները, բացառությամբ մեկ դրվագի, երբ ցարը ցանկանում է Էջմիածնում տեսնել «Հայոց Մեծագի և հին  Թագը» և երբ ցույց են տալիս՝ ցարը նկատում է, որ թնակարժեք քարերը փոխարինված են էժանագի ապակիներով և Հվհաննես Կաթողիկոսը նկատողություն է  սատանում ռուսաց կայսրից: 






Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ