09.05.2017


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Հայաստանի Թագավորական կուսակցություն, հասարակական-քաղաքական կազմակերպություն։ 1988-1992 թթ. գործել է առանց գրանցման, 1992-2006 թթ.` ՀՀ արդարադատության նախարարության գրանցումով։ Գործունեությունը դադարեցվել է 2006 թ-ին` դատարանի որոշմամբ։
Հիմնադրվել է 1988 թ-ի մայիսին համախոհների կողմից՝ Անբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության հիմքի վրա։ 1991 թ-ի փետրվարի 26-ին գումարված հիմնադիր ժողովում կուսակցության նախագահ է ընտրվել Տիգրան Պետրոսյանցը։ Ծրագրով, որ առաջին անգամ հրատարակվել է Անբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության «Անբերդ» պաշտոնաթերթում (1989 թ.), նախատեսվում էր Հայաստանում վերականգնել միապետական կառավարման վարչաձևը։ 1991 թ. վերջին Ծրագիրը և կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման համար։ Գրանցվել է 1992 թ-ի ապրիլի 15-ին։ Հայտարարություններով, քաղաքական ակցիաներով մասնակցել է Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների, տարբեր մակարդակների ընտրությունների։
Տիգրան Պետրոսյանցը 1991-ին կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր։ Կուսակցությունից Երևան քաղաքի տարբեր ընտրատարածքներում Տիգրան Պետրոսյանցը, Վարդգես Հայրապետյանը, Գագիկ Սարգսյանցը առաջադրվել են ՀՀ Գերագուն խորհրդի պատգամավորության թեկնածուներ։ 1995-ին կուսակցությունը, համամասնական ցուցակով հայտ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար։ Պահանջվող 18.000-ի դիմաց հավաքել է ավելի քան 26 հազար ստորագրություն, բայց նկատված սխալների պատճառով հանվել է ընտրապայքարից։ Կուսակցությունն իր գաղափարախոսությունը տարածել է «Անբերդ» պաշտոնաթերթի միջոցով։ 2004-ին կուսակցությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել և 2006-ին դատարանի որոշմամբ փակվել է։

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ