22.05.2017


ԽՈՆԱՐՀՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ


Հայ ազգային պետականության խորհրդանիշերից է՝ Աղցքի Արշակունյաց արքաների դամբարանը: Միաբանությունը, երբ առաջին անգամ 2014 թ-ին այցելեց դամբարան՝ մտահաղացում առաջացավ ստեղծելու մի կարգ, որով հնարվոր կլիներ կազմակերպված և գեղեցիկ՝ հագանքի տուրք մատուցել Արշակունյաց արքաների հիշատակին:
2015 թ-ին, Հայոց Միապետության տոնին միաբանությունը և այլ հրավիրյալ հյուրեր՝ իջնելով դամբարան՝ ակամայից սկսեցին խոնարհվել խորանձև քանդակազարդ հանգստարաններին՝ ինչիչ և ծնվեց արարողության բուն մասը՝ Խոնահրումը: 




Վերադառնալով երևան Արարողակրգային բաժնի հետ համտեղ մշակվեց՝ Խոնարհման հնդիսավոր արարողությունը, և արդեն 2016 թ-ի ամռանը՝ առաջին անգամ Հայոց Իշախանների, ազնվականների, Մելիքաց Միության հետ համատեղ իրականացվեց: Այժմ միաբանության համար այն դաձել է ավանդույթ, որով հարգանքի տուրք է մատուցվում Արշակունյաց արքաների հիշատակին:


ԽՈՆԱՐՀՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԱՏՎԱԾ




.

Հանդիսավոր խոնարհման սույն կարգը կարող է կատարվել տարվա բոլոր օրերին, երբ միաբանության անդամները կայցելեն Արշակունիների Արքայական դամբարան՝ ի մասնավորի Հայոց Միապետության տոնի (օգոստոսի 11), Ն.Ա.Մ.  Սբ. Տրդատ Արքայի, Ն.Ա.Մ. Աշխեն Թագուհու և Խոսրովիդուխտ Հայոց օրիորդի տոնին (Հոգեգալստյան Ե կիրակիին նախորդող շաբաթ օր), Տրդատ Արքայի նահատկությանը օր (Նոյեմբերի 29), Հայ Ազնվականության տոնին (Դեկտեմբերի 26):

Արարողապետը նախապես պետք է այցելի դամբարան և պատրաստի այն արարողության համար: Կարևոր  գործոն  է Արշակունյաց զինանշանի առկայությունը դամբարանի աջ և ձախ մասերում գտնվող խորանաձև հանգստարանների քանդակազարդ հատվածներում, Արծվապատկեր զինանշանը պետք է կարված լինի ծիրանու վրա, որով հարկավոր է ծածկել քանդակազարդ հատվածները:


Երբ արարողապետը ավարտի ամենը հարկ է, որ հրավիրվածները արդեն պատրաստ սպասեն դրսում և արարողապետը հանդիսավոր (եթե ունի գավազան, ապա այն աջ ձեռքին բռնած) բարձրանալով վեր՝ խոնարհվում է ներկաներին և զեկուցում առաջնորդին կամ հանդիսադրին:


Արարողակարգային Խորհուրդ
2016 թ.

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ