10.05.2017


ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆ

ВЫСШИЙ РЫЦАРСКИЙ ОРДЕН НОЕВА КОВЧЕГА

Ն.Ս. Հովսեփ Արքեպս. Արղության-Երկայնաբազուկ

1773 թ-ին Սիմեոն Ա կաթողիկոսի կոնդակով ռուսահայոց թեմի առաջնորդ է կարգվում՝ Հովսեփ արքեպս. Արղության-Երկայնաբազուկը: Արղությանը լինելով Երկայնաբազուկների տոհմի շարավիղ բավական արագ կաողացավ սերտ հաբեություններ հաստատել ռուս մեծատոհմիկ ազնվակնների հետ՝ աջակից ունենալով նաև հայ ազնվականությանը, համատեղ ջանքերով մշակեց Հայոց թագավորության  վերականգնման ծագիր: 



Իշխան Գրիգորի Պոտյոմկին

Գործին բավական ակտիվ մասնակցում էր՝ իշխան Հովհաննես Լազարյանը նաև Եկատերինա կայսրուհու ֆավորիտ՝ իշխան Գրիգորի Պոտյոմկինը:


Իշխան Հովհաննես Լազարյան


Ծրագիրը կրում է՝ «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց` Ռուսաց և Հայոց» անվանումը և հստակ սահմանում էր ապագ Հայոց թագավորության արտաքին նշանները, փառքն ու հմայքը: Ցանկացած թագավորության համար անչափ կարևոր էր պարգևատրում կատարելը և ապագա Հայոց թագավորության համար սահմանվում էր երեք շքանշան, որոնցից ամենաբարձրը ՝ Նոյյան Տապանի Ասպետական շքանշանն էր:


Եւ նստաւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսան  եւ յեւթն ամսոյն ի լերինս Արարատայ:


 Ծրագրի Ժ կետում կարդում ենք.
 «Սահմանեալ կաւալերն (օրդըն նշան) լինել Տապան Նոյի, եւ լենտն երեք գոյն կարմիր, կանաչ եւ կապոյտ ըստ գունոյն Աղեղան որ զկնի ջրհեղեղին տւաւ Աստւած Նոյի ի նշան հաշտութեան»:





Սա ամբողջ Հայոց պատմության մեջ առաջին շքանշանի հիշատակումն է արված 1783 թ-ին: Շքանշանի կենտրոնում պատկերվելու էր Արարատ լեռը՝ վրան Նոյյան տապանը և եռագույն ծիածանն՝ իրապես հայ ազգին և Հայքը բնութագրող ավելի դիպուկ խորհրդանիշ չեր էլ կարող լինել: Ժապավենի գույների ընտրության հարցում, որպես սկզբունք կիրառվեց ծիածանի երեք գույները՝ Կարմիր, Կանաչ, Կապույտ:

Երբ ժամանակակիցները իամցել են այս գույների կիրառման մասին ամիջապես հավանության են արժանցրել՝ մասնավորապես հիշվում է ֆրանսիահայերի ոգևորվածության մասին:


 Այն մեծ ոգևորվածությամբ ընդունվել է Եվրոպայի հայկական ազգային-միապետական շրջանակներում, իսկ Ղ. Ալիշանը հպարտությամբ արձանգրում է թե սա է  Ազգային Եռագույնը: Նաև հենց այս «Եռագույն Ծիածանի» արտահայտությունն է հիմք հանդիսացել, որ Հովհաննես Քաջազնունին Ա հանրապետության դրոշի սկզբնական տարբերակում կիրառի ծիածանի գույները:

Զաղեղն իմ եդից յամպս, եւ եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտին ընդ իս  եւ ընդ  ամենայն երկիր:



Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ