15.05.2017


Թովմա Արծրունի
«Արծրունյաց Տան Պատմություն» 
Հատվածներ



Իսկ Արծրունյաց տոհմից Հայոց Մեծ Նախարարների հետ՝ մկրտվում էր Տիրոցը՝ Բաբկեն Բ-ի որդին, որը հեզաբարո էր, խելացի, խոսքով և շարժումներով համեստ: Նա կամենում էր ճանաչել միայն մեկին՝ Քրիստոսին: Որովհետև, երբ Մեծ Գրիգորին տարն Կեսարացվոց քաղաքը՝ քահանայապետ և Հայոց աշխարհը լուսավորող վարդապետ ձեռնադրելու, մեծ նախարաների հետ մեկնեց նաև Տիրոցը, որն, ինչպես վերևում ասացինք, հեզ ու խոնարհ բնավորություն ուներ, ուստի չէր ձգտում առաջնակարգ տեղերում երևելիների հետն ճոխանալ և բազմել առաջին տեղը, որպես նախագահ, ալ նստում էր լքվածների[ախքատների] հետ: Առաջին բարձին չէր նստում ոչ այն պատճառով, որ Հայոց Մեծ Նախարարությունների մեջ չուներ բարձր և պատվական դիրք, այլ, որովհետև հետևում էր Աուրբ Ավետարանի վարդապետությանը: Քանզի ո՞վ էր, որ ավելի զորավոր էր, քան Սենեքերիմյանները:


Հայոց Մեծ Արքա Գագիկի Պատկերի, Անձի ԵՎ Փառաց Բացատրությունը

Եվ քանզի Աստված իր նախախնամությամբ ու կանխագիտությամբ իմացավ, որ նա այդպիսին պետք է լինի, ի սկզբանե, մոր որովայնում նրան օժտեց իմաստուն ոգով: Այդ պատճառով էլ նրան շնորհեց լուսազարդ պատկեր և վայելուչ հասակ...
Ուստի մեծ պատիվ է ինձ համար այժմ ադամանդներ առնել հնդկական աշխարից և պատվական քարերի քաղաքից, մանավանդ քարգործ ու մարմարգործ վարպետներից և թեբեացվոց ոսկու նման պատվական քարեր վաճառողներից ու նրա թագի հետ ընդելուզել, երբ նա զբոսնում է պսակով[թագով] ՝ Փրկչական պասի՝ Տերունական տոներին ինչպես փեսան դուրս գալով առագաստից՝ նմանվելով արեգակին:
Գույնեզգույն քարերով ու մագարիտներով հյուսված զարդերը ՝ խրոխտ ձիու գլխին, լանջին ու գավակաին շողում էին ինչպես լույսի ճաճանչներ: Ամեն աչք բաղձում էր տեսնելու նրան, ուստի ամենքը աղաղակում էին՝  «Տէրկեցոզթագաւորն, եւ լուր մեզ»:





Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ