18.05.2017


ԱԶՆՎԱԿԱՆ ԷԹԻԿԱ
Մաս Ա



Ազնվական էթիկան մաս է կազմում  ընդհանուր էթիկայի և ուսումնասիրում, կարգավորում է ազնվականների փոխահրաբերությունները: Ազնվական էթիկան իր ծագումով հասնում է մարդկայի պատմության հնագույն ժամանակաշրջան, երբ նոր էին ձևավորվում առաջին պետական միրավորները՝ Շումեր, Աքադ, Եգիպտոս, Խեթեր, Վան, Ասորիք: 


Սկզբանպես ազնվական և առհասարակ էթիկան, ուներ բանավոր կերպով փոխանցվող ավանդույթների տեսք և կրում էր կրոնական բույթ, սակայն երբ ազգերը սկսեցին ավելի սրետ փոխհարաբերվել, տեղի ունեցան տարծաշրջանային նշանակության պատերզմներ՝  հենց այդ գործոների ազդեցության ներքո՝ սկսեց ձևավորվել շփման և փոխհարաբերման համընդհանուր նորմեր՝ օրինակ մեզ են հասել բազում Խեթական տեքստեր, որտեղ արձանգարված են թե ինչպես են երկու միապետ հաշտության դաշինք կնքում և ինչ նվերներ են փոխանցում իյար, ինչպիսի զոհաբերություններ են մատուցում դիցերին: 


Արդեն նշեցինք, որ շփման էթիկայի հիմքում ընկած էր կրոնական ենթատեքստ՝ օրինակ եգիպտոսի պարագայում փարավոնները համարվում էին կիսաաստված և հետևապես՝ նրանց հանդեպ կիրառվում էր այն բոլոր արարողությունները և պատիվները, որոնք մատուցվում էին դիցերին՝ օրինակ մահականցուները ձեռքով չէին դիպչում փարավոններին: Քանի որ  հիշեցինք պատիվ բառ՝ հարկե  այստեղ արձանգրել, որ ազնվական էթիկայի հիմքում ընկած է Պատիվ հասկացողությունը: 


Պատիվը էթիկայում սահմանվում է այսպես՝ բարոյա-էթիկական այն սկզբունքների ամբողջություն է, որոնցով մարդը ղեկավարվում է հասարակական և անհատական կյանքի վարքագծում: Եթե հիշենք Վանի թագավոր Ռուսա Ա-ի արաքը, երբ ՔԱ. 714 թ-ին Աարգոն Բ ներխուժեց երկիրը և ավերեց Մուսասիրի տաճարը՝ Ռուսա արքան ինքնասպան եղավ: Այսինքն արքան կորցրեց իր պատիվը և մեծություն, կառավարելու ազտվածային զորությունը: Պատիվ բառին հոմանիշներ են՝ արժանապատվություն, պատվազգացողություն, հարգանք, մեծարանք, հչակ, փառք, շուք և այլն: 


Այսպիսով կարճ ականրկից հետո անցում կատարենք բուն ազնվական էթիկայի առաջացմանը, սակայն հաշվի առնենք նաև մի հանգամանք, որ այն ինչ մենք այսօր անվանում ենք վարվելակերպի կանոնները, որոնք բխում են ազնվական էթիկայից, հիմք ունեն հունա-հռոմեական միջավայրում ձևավորված բարոյական նորմերի ամբողջությունը, սակայն դրան զուգահեռ գոյություն ունի Արևելյան էթիկա, որի մի մասնիկն է իրանա-հայական միջավայրում ձևավորված ազնվական բարքերը և ավանդույթները: Էթիկայի ձևավորման, զարգացման գործում մեծ էր Հելլենիզմի ադեցությունը՝ փիլիսոփաներ Սոկրատը, Պլատոնը, Արիստոտելը  ամենատարբեր տեսանկյուններից սահմանեցին, թե ինչ է Բարույքը և որն է  բարոյականը՝ ձևավորվեցին տարատեսակ ակադեմիաներ: 


Ա դարում մեզ հայտնի Հին Աշխարհի տեսքը զգալիորեն փոխվեց՝ պատմության թատերբեմումհանդես եկան Հռոմի աշխարհակալ տերությունը և Պարթևների կայսրության: Ըստ էության Հին Աշխարհը բաժանվում էր այս երկու հսկա տերությունների միջև, որնք սակայն մշակույթային դաշտում կիրառում էին գրեթե նույն հելլենական մեթոդները՝ միախառնվառ որոշ ազգային էլեմտների հետ: Ազնվական էթիկայի մասին խոսելիս՝ պետք  է հաշվի առնենք, որ գործ ունենք մարդ էակի թե՜ հագնվելու, թե՜ շփվելու և թե՜ ճաշելու բնական անրաժեշտության հետ, և կախված նրա հասարակության մեջ զբաղեցրած դիրքից՝ այն որոշակի տարբերվում է: Դ դարից սկած աշխարհը ևս մի ցնցում ապրեց՝ դա Հռոմեական կայսրության տորհումն էր, և Պարթևական կայսրության փլուզումը: 


Ի տարբերություն Արևմտյան կայսրության՝  Բյուզանդիան դարձավ կրող թե՜ Հունա-հռոմեական և թե՜ Արևելյան մշակույթների՝ ինչ էլ իր հերթին ծնեց մի նոր մշակույթային փոխհարբերություն, որը հազավոր տարիներ թելադրող էր լինելու տարծաշրջանում: Պաթևական աշխարհի կործանումը ողբերական հետևանքներ ունեցավ՝ կործանվեց մի հսկա մշակույթ և աշխարհընկալում, իսկ նրան փոխարինող զրադաշտականությունը իր հետ բերեց հետամնաց ցեղային միությունների բարքեր, որոնք միախառնվեցին արդեն եղածի հետ՝ ստեղծելով Սասանյան իրանը: Տարածաշրջանում միակ երկիրը, որը հավտարիմ մնաց Պարթևական արխահընկալմանը՝ դա Մեծ Հայքն էր:  Հայոց մեջ ազնվական էթիկայի՝ դասկան ընկալմամբ, ձևավորումը արդեն սկսվել էր Ա դարում՝ շնորհիվ Վաղարշակ թագավորի օրենսդրական բարեփոխումների՝ որոնք հանգեցրեցին նոր ավանդույթների ձևավորմանը՝ արդեն Հելլենիստակն ոճով՝ միախառնված տեղական բարքրեին: Պատմիչների շնորհիվ մենք բավական հարուստ նյութ ունենք հայ ազնվաական էթիկայի մասին՝ գիտենք թե ինչ  նախարություներ են եղել՝ այսինքն պալատական պաշտոններ՝ հետևապես ինչպիսի արարողություներ են իրականացվել, ով ինչ իրավուքներ ուներ և այլն: Ագաթանգեղոսի և Բուզանդի պատմություներից բավական հարուստ նյութ ենք ստանում ճաշի, ընթրիքի և արարողակարգային հրուրասիրություների անցկացման ձևերի մասին: 



 Օրինակ այս շրջանում ազնվական և ռազմական էթիկան անբաժան էին և եթե հիշենք Մուշեղ Մամիկոնյանի արարքը, երբ նա բաց է  թողնում աղվանքի Սանեսան թագավորին՝ ասելով թե թագավորնեը պետք է մենամարտեն թագավորների հետ, իսկ Պապ արքան նղվում է այդ արարքից՝ այստեղ հստակ երևում է, որ արքնա չէր ցնականում պահել էթիկայի նորմը, սակայն և բացահայտ չէր կարող ասել դա: Ճաշի անցկացման հետաքրքիր տեսարաններ կան Բուզանդի մոտ, երբ երևում են նախարահների բարձրեը, արքաների համար հատուկ նախատեսված տեղերը, նաև տրվելիք սննդի տեսականին և դրանից օտվելու սպասքի պարագաները, ողջույնի ձևերը: Այնպես որ շարունակենք մեր նյութը՝ արդեն հասկանլով, որ հայկական միջավայրում ևս եղել է ազնվական էթիկա հասկացողությունը; Հետաքրքրական է այն փաստը, որ արդնե Է դարում եվրոպան լրիվին մոռացել էր նախնայց բարքերը և դրաձել էր վայրի բառոնների և բռնապետների ֆեոդալական՝ իյար հետ շարունակ պատերազմող, միավորների ամբողջություն: Սակայն իրավիճակի փոփոխման համր ենթահող ստեղծվեց Կառլոլինգների կառավարման շրջանում, երբ կենտրոնական կառավարումը ստիպեց բոլորին ենթրակվել որոշակի էթիկական նորմերի, նաև հենց այս շամանակաշրջանում ձևավորվեց ասպետական էթիկայի հիմանդրույթները, որոնք հետագայում կկազմեն եվրոպական բորոյական նորմեր հիմք: Հայկական միջավայրում մշակույթը ևս մեկ ազդեցություն կրեց, երբ սկսվեցին արաբական արշավանքները: Արաբական աշխարհը Է-ժԲ դարեը բավական զարագցած էր և ուներ էթիկական նորմեր, ոորնք հիմվում էին ղուրանի, ազգային սովորույթների և հունա-արաբական(Աբու Ալի իբն Սինա)  փիլիսոփայության դրույթների վրա: 



Արարողակարգային Խորհուրդ

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ