22.05.2017


ԱՐՔԱՅԱԿԱՆ ԾԻՐԱՆԻ
(πορφύρα)



Արքայական Ծիրանին(լատ. purpura, հունπορφύρα) երկարվուն, ոսկեկար շքեղ թիկնոց է, որը կրում են միապետները, երբեմն մածատոհմիկ իշխանները: Հայերենում հաճախ ծիրանի գույնը շփոթում ենք ծիրանագույնի կամ կարմիր հետ, սակայն ծիրանին մի երանգ է, որը հնում ստանում էին միջերկրական ծովում գտնվող հատուկ խխունջներից, որոնցից ստացված հեղուկ խտանյութով նեկում էին համապատսխան կտորը և կախված հեղուկի խտությունից և կիրառված մեթոդներից՝ երանգը ստացվում էր մուք կամ բաց կարմրամանուշակագույն:


Բառարաններում այս գույնի դիմաց հանդիպում ենք՝ բոսոր, բոցագույն, արնագույն կարմիր, կանչավուն, դեղնակրմրավուն և այլն, սակայն փաստ է, որ գրաբարյան բազում տեքստերում միաժամանակ կիրառվում են՝ թե կարմիրը, թե կապույտը և թե ծիրանին.
 «Յօրինէր զպատմուճանն, զոր ի չորից կազմեալ նիւթոց. ի կարմրոյ, ի կապուտոյ, ի բեհեզոյ, ի ծիրանւոյ»:


Այս և նման այլ բազմաթիվ հիշատակումները ծիրանու մասին՝ գալիս են մեզ հուշելու, որ այն կարմրամանուշակագույնն է իր բոլոր երանգներով:
Արքայական ծիրանին շատ հաճախ կարվում է կզաքիսի մորթու վրա, որը կրողի ազնվական ծագման խորհրդնաիշն է, իսկ հայոց մեջ պատմիչները՝ մասնավորապես Փավստոս Բուզանդը, հիշատակում են, որ Արշակունյաց արքաները կրում էին Ծիրանի թիկնոց ոսկեկար արծիվներով: Ծիրանի գոյնը հետագյում հոմանիշ դարձավ արքայական թիկնոցի:





Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ