04.05.2017



ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՊԵՏԱԿԱՆ

 ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ





«Ուր որ հայրենի երգերը կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է»:
Հայր Ղևոնդ Ալիշան

Հայրենիք և պահպանողականություն գաղափարները բավական սերտորեն փաղկապակցված են, քանի որ պահպանողականությունն  է  երաշխիքը Հայրենիք գաղափարի անսասանության: Մեծահոգի Հայր Ալիշանը ճիշտ է նկատում ասելով, թե ուր հայրենի երգերն են այնտեղ հայրենիքը ողջ է՝ այո ողջ է, քանի որ հայրենի երգեր ոչ այլ ինչ են՝ քանի ազգային պահպանողական գաղափրաների բանստեղծական խտացում: Եթե ուշադիր նայենք թե ովքեր են հերոսները հայրենի երգերի, ապա կտեսնենք, որ ժողովուրդը մեծ սեր  է տածել իր Արքաների, Իշխաններ և Ազատների հանդեպ՝ դարձնելով նրանց բանահյուսությունների հերոսներ, բավական է հիշել Պատմահայր Խորենացու շնորհիվ մեզ հասած Գողթան երգիչների կատարումների բովանդակությունը՝ Վահագն, Արտաշես և Սաթենիկ, Արտավազդ: Ստացվում է  հայ հասարակությունը դեռ հազարամյակներ առաջ իր աշխարհընկալումը և կենսակերպ միահյուսել է ազգային միապետության կենսունակ գաղափարի հետ: Ազգային միապետությունը ունակ է  շարունակ վերածննվելու, վերափոխվելու, վերակարգվելու ի տարբերություն հանարպետության, որտեղ ոչ թե ինչ-որ բան վերա կանգանվում  է՝ այլ հեղափոխվում, հեղաշրջվում: Մարդկային հասարակությունը, որքնա որ զարգանում է այնքան փորձում է վերագտնել իր ակունքները, իսկ ակունքների ճանապարհը գնում է պահպանողականության արահետով: Չկա ավելի կենսունակ կառավարման համակարգ քան ազգային միապետությունն է: Եթե մեկը ցանկան հարցնել, թե որն է հայ ազգային գաղափարխոսության ակուքնները, ապա առանց վարանելու պետք է ասել Հայկ Նահապետը, իսկ ով էր Հայկ Նահապետը եթե ոչ Հայքի առաջին միանձնյա կառավարիչը՝ թագավորը, հետևապես  ազգային գաղափրախոսության  հիմքում ընկած է  ազգային միապետության գաղափրաը:

Այսօրվա շարունակ փոփոխվող աշխարհում անչափ կարևոր է պահպանողականությունը, քանի որ գլոբալիզացիան կլանում է թե՜ մշակույթը և թե՜ ազգերի անհատականությունն ու դիմագիծը՝ իսկ պահպանողականությունը ուժեղ հակազդեցություն է նման աշխարհային հզոր շարժման դեմ: Այսօրվա հայ հասարակությունը, որի մտածողության ձևավորում է ունի երեք դարերի զարագցում՝ կորցրել է  իր կապը ազգայն կենսունակ պահպանողկանության հետ: 





Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ