05.05.2017


ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱՄՊՀՈՎԱՆԻ
(իտալ. baldacchino — «Մետաքս Բաղդատից»)

Անգլիկան արարողակարգի համաձայն, երբ օծում են միապետին՝ ամպհովանով քողարկում են արողություն:

Արքայական ամպհովանին շքեղ, ոսկեկար կերպաս է, որով սովորաբար ծածկվում է միապետի գահը: Գոյություն ունեն ամպհովանի երկու տեսակ՝ անշարժ և շարժական, վերջինս լինում է  քարից, փայտից և այլ զանազան նյյութերից: Ամպհովանու ծագում գալիս է Արևելքից, որտեղ շոգ եղանակը պարտադրում է մեծատոհմիկ միապետներին ծածկվել արևի կիզիչ ճառագայթներից: Ժամանակի ընթացքում Արքայական ամպհովանու կիրառությունը դարձավ զուտ արարողակարգային: Հայոց մեջ ևս լայնորեն կիրառվել են Արքայական ամպհովանիները՝ մատնանշելով արքաների իշխանության երկնային ծագումը: Ամպհովանին նաև կիրառվում է նիշագիտության մեջ՝ խորհդանշելով նշանակի տիրոջ կամ տոհմի կայսրական իշխանությունը: Բացառիկ դեպքերում ամպհովանի են կիրառել մեծատոհմիկ իշխանները: Ներկայումս հայոց մեջ ամպհովանի են կիրառում հայրապետները և պատրիարքները, որը եկեղեցուն է փոխանցվել ազնվական մշակույթից:



Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ