03.05.2017



ԱՅՎԱԶՅԱՆՆԵՐԻ ԱԶՆՎԱԿԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ





Այվազյանների նախնիները Գալիցիայում բնակություն հաստատած հայերից էին, ովքեր XVII–դարում գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայքից: Հայտնի է, որ տոհմը Լվովի շրջակայքում մեծ հողակտրորներ է ունեցել: Այդուհանդերձ, Այվազյաննրի ծագման առավել ճշգրիտ արձանագրված որևէ փաստաթուղթ չի պահպանվել: Սարգիս Այվազյանը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակում էր գրել լեհականացված ձևով՝ Գայվազովսկի: 
Աշխեն  Այվազյանի դիմանկարը 1858 թ.


Հովհաննես Գևորգի Այվազյան (Այվազովսկի)

Հովհաննես Այվազյանը ծնվել է Գևորգ(Կոստանդին) և Հռիփսիմե Այվազյանների ընտանիքում 1817 թ-ի հուլիսի 17-ին (հին տոմարով՝ հուլիսի 29-ին): Մկրտվել է Թեոդոսիայի Հայ Առաքելական եկեղեցում, որտեղի ծխամատյանում  գրանցվել է, որ ծնվեց Յովհաննէսը՝ Գեւորգ Այվազեանի որդին:

Հովհաննես Գևորգի Այվազյան(Այվազովսկի)

Գաբրիել արքեպս. Այվազյան



Գաբրիել արքեպս. Այվազյան (1812-1880)-եկեղեցական և ազգային-հասարակական գործիչ, պատմաբանասեր, աստվածաբան,մանկավարժ, թարգմանիչ: Սկզբնապես եղել է Սբ Ղազարի Մխիթարյան միաբանության անդամ (1830), ապա տեղափոխվել է Սբ Էջմիածին: Եղել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ (1874-1876), Վիրահայոց թեմի առաջնորդ(1876-1880):

Հովհաննես Այվազյանի Երկրորդ կնոջ՝ Աննա Սարգիսովա-Բուռնազյանի (1856-1944) դիմանկարը:



1858 թ-ին Ալեքսանդր Բ ցարի կողմից Այվազյանների տոհմին շնորհվեց նշանակ և տոհմական ազնվականություն:



Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ