15.06.2017


ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՉՈՐՍԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ




Այսօրվա գեղջուկ Հայաստանըկար ժամանակոր աշխարհիս ամենից արիստոկրատ երկիրն էր
Նիկողայոս Ադոնց

Միաբանությունը հիմնադրվեց չորս տարի առաջ` չունենալով և ոչ մի հիմք: Եթե պատկերացնենք, որ մի քանի դար է ինչ ազնվական մշակույթը լռել էր հայաստանյան իրականությունում` հիրավի հերոսություն կարելի է համարել այն վերականգնելու ճիգերը, որ գործադրվեցին միաբանության կողմից և տակավին դեռ շարունակվում են, քանի որ անելիքները շատ են, իսկ բացթողումները դարերով կուտակվելով` գոյացրել են անհատակ մի վիհ: Եթե Վիրքում և այլուր նման նախաձեռնությունները ունեն ազգային մի շարք կառույցների կողմից օժանդակություն, ապա Հայքում ոչ ոքի հետաքրքիր չէ Նախնյաց փառքը` իր բուն էությամբ, որն է  ազնվական մշակույթը: Այսօր հաճախ ենք լսում ազգային բառը, սակայն այն միշտ իր կողքին կրում է գեղջկական բարքերը` ստեղծելով կարծրատիպ, թե հայ ազգը իսկզբանե վայրի ցեղերի ամբողջություն է, սակայն ու՞ր են մեր Ծիրանածին Արքաներ իրենց փառքով, ու՞ր են մեր Հաղթակիր և Պայծառափայլ Իշխանները և առհասարակ տպավորություն է թե հայ ազգը չի ունեցել ազնվականություն և ազնվական մշակույթ: 
Միաբանությունը համգործակցելով Մելիքաց Միության, անհատ ազվականների և ազգասեր հայորդիներ  հետ բազում նախաձեռնություներ կյանքի կոչեց` իշատակելի է արդեն ավանդույթ դարձած Աղցքի դամբարանում խոնարհման հանդիսավոր արարողությունը, այցելություն զանազան պատմական վայրեր և համպատասխան արարողություների իրականցում, միաբանության կայացման համար անչափ կարևոր էր հոգաբրձուների խորհրդի ձևավորումը, Պագևատրման խորհրդի ստեղծումը և Ասպետական Խաչի մեդալի դրույթի սահմանումը, պատվոգրերի և այլ պարգևների շնորհումը ազնվական մշակույթի վերածնման գործում ավանդ ունեցող անձանց, համագործակցությունը Հայոց Նիշագիտական խորհրդի հետ և նիշագիտական ավանդույթների ձևավորումը` ասպետական նշանակների պատրաստում, նիշագետի գավազան և այլն, առանձնակի կարևոր էր Հայոց Իշխանաց խորհրդի հռչակագրի ստորագրման գործընթացին մասնակցությունը, որը ինքնին դարակազմիկ երևույթ էր, տոների և հիշատակի օրերի սահմանումը: Միաբանությունը լինելով երիտասարդ կառույց սնվում և զարգանում է բացառապես ազգային ակուքներից: Պարզապես ամոթ է մեր ազգին` լինել կրողը այդքան հարուստ ազնվական մշակույթի, որի մասին նույնիսկ օտարներն են ակնածանքով խոսել, և ոչինչ չանել դրա վերակնգնման և պահպանման համար, չկիրառել այն և չդարձնել հենք ներկա մշակույթի զարգացման համար:



Վաղարշ Ասպետունի


Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ