15.07.2017


ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻԱ ԴԱՐՈՒՄ



Այսօրվա հայ իրականության մեջ հաճախ լսելի է «հայ ազնվականությունը վերացավ» արտահայտություն: Կար և հիմա չկա: Նման հայտարարություն անելու համար հայ մարդը կամ պետք է կոմունիստ լինի կամ էլ տգետ, իսկ այս դեպքում դրանք հոմանիշներ են: Այսօրվա ակադեմիական հայագիտությունը և առհասարակ պատմագիտությունը բնավ պատկերացում չունեն ավանդական հայկական ազնվականության մասին և հեևապես չեն էլ կարող դատողություններ անել նրա անցյալի` առավելևս ներկայի մասին: 
Ազնվականությունը հայկական իրականությունից չվերացավ, սակայն ազնվական մշակույթը ննջեց և եթե այդ նինջը երկար շարունակվի այն կմահանա:  Ցանկացած ազգի սիրտը իր ազնվականությունն է` այդպես է եղելդարեր առաջ և այդպես է այսօր ԻԱ դարում:  Հայաստանում ազնվականության պատմության ուսումնասիրություններ գրեթե չեն կատարվում, այլ այն դիտարկվում է պատմական խնդիրների ներքո` առանց հաշվի առնելու մի շարք հանգամանքներ և միջազգային ուսումնասիրման նորմեր: Որքան էլ, որ փորձենք  ժխտել հայ ազնվականության գոյությունը ԻԱ դարում` այն շարունակելու է լինել, քանի որ մեր ցանկությունը և իրականությունը շատ հաճախ տարբեր են: Այսօր էլ հայաստանյան և սփյուռքահայ իրականության մեջ շարունակում են ապրել և գործել Արծրունյաց, Ռշտունյաց, Խորխոռունյաց, Բագրատունյաց և այլ մեծահռչակ և համեստ տոհմերի ժառանգներ` մի գուցե չունենալով այն փայլն ու համյաքը, որն առկա է եվրոպական ազնվականության մեջ, սակայն թե ծագումով և թե գոծով ոչ պակաս մեծատոհմիկ են և հայրենասեր: Ազնվականությունը այն հաստատուն հիմնաքարն է, որի վրա կարելի է կառուցել ավանդապահության և ազգային ցանկացած համակարգ` վստահ լինելով, որ այն դարերի ընթացքում միայն ավելի է ամրանալու, քանի որ ազնվականությունը հորից որդի փոխանցվող դաստիրակություն է, սեր հանդեպ հայրենիքի և ամեն ազգային ու նվիրական գաղափարների: Եկեք այսուհետ չասենք թե չունենք  ազնվականություն, այլ եթե չեն ուզում նրա գոյությունը ընդունել ապա ավելի լավ է լռենք:




Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ