14.11.2017



ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ՄԵԾ ԱՐՔԱՅԻ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԱՍՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 100 ԱՄՅԱԿԻ ԱՐԹԻՎ
Հավատք, Սեր, Հայրենիք
Մեծ և ուրախալի առիթ է հիշել և լինել շարունակողը նախնյաց ավանդույթների: Այսօր նոյեմբերի 15 է և հայ ազնվականության համար նշանակալի իրողության վերհուշի առիթ, երբ 1256 թ-ին, այս օրը, Նորին Արքայական Մեծություն Հեթում Ա ասպետացրեց իր անդրանիկ որդուն՝ արքայազն Լևոնին: Դարեր են անցել այդ հիշարժան արարողությունից, սակայն մենք շարունակում ենք կրել այն սրբազան բարոյական արժեքները, որոնք հատուկ էին հայ ասպետներին: Ասպետությունը ԻԱ դարում զգոնության ազդակ է, ազդակ, որ հիշեցնում է, թե որն է մարդ էակի դերը հասարակության լավացման, առողջացման գործում, ինչպես կարելի է անձնական օրինակով լինել ավանդապահ և միևնույն ժամանակ առաջադեմ: Ասպետությունը միապետական մշակույթի անբաժանելի մասնիկը լինելով՝ գալիս է վկայակոչելու, որ անցյալում չէ թագավորը, գահը, հայրենիքը և որ մենք շարունակողն ենք մեր նախնիների կերտած արժեքների և գաղափարախոսության:

Այս օրերին նաև որոշ շրջանակների կողմից նշվում է հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակը: Սև և ամոթալի էջ մարդկային և ազգային պատմության մեջ, երբ հայոյվում էին հազարամյա արժեքներ, ոչնչացվում էին ազգային և բարոյական նորմեր՝ փոխարինվելով անդեմ և ոչինչ չասող արժեքներով: Սովետական բռնապետությունը մեծապես վնասեց հայ ազգին, հայ ազնվականությանը և հայ ազգային դիմագծին՝ շնորհիվ այդ սև ժանտի, մեր պատմությունը դարձավ զուտ ժամանակագրություն՝ անշունչ և կեղծված, ոչնչացվեցին կամ բռնագրավեցին հայ ազնվականներին պատկանող արխիվներ՝ փաստաթղթեր, տոհմային վավերագրեր, լուսանկարներ և արժեքավոր իրեր, ստիպողաբար կրճատվեցին կամ փոփոխվեցին ազգանուններ և շատերն էլ աքսորվեցին:

Չցանկանալով մեր տոնական մթնոլորտը փչացնել հիշելով անցյալի տխուր էջերը՝ Գերագույն Խորհրդի անունից շնորհավորում ենք միաբանության բարեկամներին՝ Հայոց Իշխաններին, Իշխանուհիներին, ազնվականներին՝ ազգանվեր և միապետական կառույցներին:

Միաբանության Մամլո դիվան

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ