11.12.2017


ԱԿՆԱՐԿ ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԱՅՈՑ ԳԱՀՆԱՄԱԿԻ ԳՅՈՒՏԸ


Մեր նախնիները ժլատ են գտնվել մեզ պատմական հիշատակներ և դրանց իրեղեն ապացույցներ փոխանցելու հարցում, կամ մի գուցե ազնվականին վայել համեստությունն է դրդել նրանց նման կաևորագույն իրողություները թողնել պատմության ստվերում, դժվար  է ասել, սակայն փաստ է, որ այսօր մեզ են հասել հատուկ կենտ հիշատակներ և նրանց հետ կապված պատմական տարեթվեր, ամսաթվեր: Այդպիսի կարևոր և հատուկ ազգային նշանակության իրողություններից է Գահնամակի գյուտը, որն տեղի ունեցավ փրկչական 424 թ-ի քաղոց տասնյոթին (դեկտեմբեր 26): Այժմ հասկանան թե ինչ էր իենից ներկայացնում այդ փաստաթողթը և որն էր և է նրա կարևորությունը:
Հնուց ի վեր արքաները ելնելով էթիկայի որոշ նորմերից կարգավորում էին իրենց ենթակա իշխաների և ազտների նիստուկացը, երբ վերջիններս գտնվում էին արքունիում: Սա ավելի շատ արարողակարգային երևույթ էր քան  իրավական, այսիքն գահանմակի կամ համանաման փաստաթողի նպատական էր արքունի հանդիսություններին և կարևոր պետական նշանակության արարողություններին ամեն մեկը լիներ իր տոհմի տրվող  համպատասխան պատվի տեղում:
Դա արտահայտվում էր այնպիսի միջոցառումներում՝ ինչպիսիք են արքայական ճաշկերույթները, որսը, թագադրումը, ռազմական հանդեսները և այլն:
Այժմ վերադառնանաք Հայոց Գահնամակին: Ինչպես վերևում նշեցինք 424 թ-ի դեկտեմբերի 26-ին Սբ Սահակ Պարթև կաթողիկոսը իր իսկ պահանջով հատուկ արտոնություն է ստանում(Սահակ հայրապետը լինելուվ Արշակունիների Սուրենայն ճյուղի ներկայացուցիչ բավական հեշ է ստանում այդ արտոնությունը) մտնել պարսից արքայական դիվան, որտեղ պահվում էին բազմաթիվ փաստաթղթեր Պարթև Արշակունիներից, գտնում է Հայոց Գահնամակը, որի հեղինակն էր Վաղարշակ Օրենսդիր Արշակունի արքան, սակայն չի մասնավորեցնում թե արդյոք իր գտած հենց Վաղաշակ Օրենսդրի ժամանակ ստեղծվածն էր, թե նրանից հետո վերափոխվածը, քանի որ սկսած Տրդատ Գ Մեծից մինչև Արշակ Մեծ փոփոխություններ են արվել գահնամակում: Մեզ հասած տոհմանուններով ցանկերը թույլ են տալիս կարծելու, որ այն բավական մոտ է Պատմահայր Խորենացու կողմից հշվող գործակալությունների հաջորդականության, որն սահամնել էր Վաղարշակ Օրենսդիրը: Սակայն մի կարևոր նկատառում՝ Գահնամակով չի սահմանվել գործակալությունները, քնաի որ դրանք լրիվ այլ ոլորտի իրողություններ են: Հայոց Գահնամակը լավ ահսկանալու համար մի դրվագ պատկերացնենք՝ արքունիքում խնջույք է և հերթով  ժամանում են մեծամեծ իշխանները և ազատները, բնական է, որ ինքնակոչի նման չեն ներխուժելու դահլիճ կամ առաջ վազելով գրկախառնվեն արքային, այլ պետք է ներկայցվեն, դժվար է  ասել թե Արշակունյաց արքունիքում առկա էր մունետիկի պաշտոնը, բայց բոլոր դեպքերում կան համպատասխան անձեր ովքեր ներակցնում էին իշխաններին և նաև ներկայցնում էին ազտներին, տանուտերերին և ամենակրևորը նույն տոհմի մի քնաի ներկայչուցից կարող էին առանձին ներկացվել և նստել տարբեր բարձերին՝ կախված նարնց զբաղեցրած պաշտոնից, որը կարող էր կրել ռազմական բնույթ՝ օրինակ, կարող էր ներկայցվել Սմբատ Բագրատունայց ասպետ կամ առհասրակ Տեր Բագրատունայց և նույն Բագրատունիների տոհմի մեկ այլ ներկացուցիչ, որն զբաղեցնում էր որսապետի պաշտոնը հիշվեր Որսապետն Արքունի ձևով: 
Գահնամակը ուսումանսիրելի պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի վրա առկա է հազարմայակների կնիք և եթե այն Արշակունյաց Հայքում ուներ իրավական ուժ, ապա Կիլիկյան Հյաքում և ավելի ուշ այն ազգային հիշատակի վերհուշ էր:






Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ