18.12.2017


ՆԻՇԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԶԱՐԱԳՑՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ





երևանյան մշակույթային անցուդարձները բավական սակավ են և որպես կանոն կանխատեսելի, սակայն եզակի էր օրեր առաջ Նարեկացի Արվեստի միությունում կայացած «Նիշագիտությունը և նրա զարգացումները Հայաստանում» խորագրով բանախոսությունը: Նախաձեռնության հեղինակն էր տիար Գոռ Ափիցարյանը, ով երկար տարիներ ուսումնասիրել է նիշագիտությունը և նրա զարգացման փուլերը, սույն ձախաձեռնության միջոցով՝ ցանկացել իր ամբարած գիտելիքներով կիսվել հետաքրքրվողների հետ: Որպես փաստ պետք է արձանագրենք, որ նման նախաձեռնությունն առաջինն է իր տեսակի մեջ և գալիս է լրացնելու այն դարավոր բացը, որ գոյացել է հայ իրականության մեջ: Հայաստանում այսօր չկան նիշագիտությամբ զբաղվող կառույցներ՝  նույնիսկ սիողական մակարդակով՝ չնայած, որ առկա է հարուստ և առատ նյութ, իսկ վերջին շրջանում մեծ է անհատների հետաքրքրությունը պատմական զինանշանների շուրջ: 
Միջոցառման սկզբում բանախոսը պատմեց, թե ինչպես է իր մոտ հետաքրքրություն առաջացել տվյալ նյութի շուրջ՝ հիշելով, որ դեռ մանկուց սիրում էր Հայոց պատմությունը և այն ամենը ինչ կպված էր դրա հետ. «թերթելով անցյալի էջերը մի օր բախվեցի Կիլիկյան Հայաստանի իրականությանը և ինձ հմայեցին զինանշանների բազմազանությունը, որ առկար էր այդ շրջանում՝ այնքան համակարգված, գեղեցիկ և գունագեղ» նշեց բանախոսը «Եվ այդ օրվանից սկսեց հետաքրքվել հերալդիկա գիտությամբ»:
Բանախոսության ընթացքում ներկայացվեց նիշագիտության՝ հերալդիկայի ծագումը և զարագցման փուլերը և ի վերջո խոսվեց հերալդիկ մշակույթի հայաստանյան զարգացումների և անկումների մասին:



Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ