22.12.2017


ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐ, ՏՈՆԵՐ, ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ
ԵՎ
Ի ՎԵՐՋՈ ԷԹԻԿԱ
(կարճ ակնարկ )



Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն` մեր ազգը բարձրացրեց և մեզ, որ լծի տակ էինք՝ դարձրեց շատերին լուծ դնողներ՝ հարկապահանջներ՝ ոսկու, արծաթի, պատվական քարերի, զգեստների, զանազան գույների և գործվածքների` հարստությունները այրերի և կանանց համար` առհասարակ բազմացրեց, որոնցով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն այն ժամանակի համեմատ աստվածանում էին:

Մովսես Խորենացի
«Պատմություն Հայոց Մեծաց»

Անհիշելի ժամանկներից ի վեր մարդ արարածը՝ նայելով երկինքի աստղազարդ խորանին, հիացել է երկնայի մարմիների գեղեցկությամբ՝ դրանց փայլով, վեհությամբ և հմայքով: Տեսնելով արեգակի ոսկեզօծ ճաճանչներիը, լուսնի արծաթագույն քողանման շողերը և ադամանդափայլ աստղերի բույլը՝ դրանց վերագրել է աստվածային զորություն և փորձել այդ գեղեցկությունը արտացոլել երկրային կենցաղում:
Տոն, արարողություն և ավանդույթ՝ այս երեք բառերը հակառակ այն բանի, որ տարբեր իմաստներ են արտահայտում, սակայն և փոխկապակցված են միմիյանց հետ, քանի որ արարողությունից ծնվում է տոնը, իսկ տոնից ավանդույթը: Հին հասարակարգի մարդը բավական խոր և հոգևոր պատկերացումներ ուներ տիեզերքի և այն ամենի մասին ինչ իրեն շրջապատում էր, և դա տարածվում էր՝ նույնիսկ կենցաղային երևույթների վրա: Մարդ արարծի ծնունդը, կյանքի կարևորագույն իրադարձությունները և ի վերջո մահ՝ չէին անցնում առանց արարողակարգերի, կարևոր անհատների կայնքի և քաջագործություների հետ կապված դրվագները՝ վեր էին ածվում արարողությունների և ավանդաբար փոխանցվելով սրունդներին՝ դառնում տոնախմբության, հիշատակի առիթ: Հայոց մեջ այդպիսն էր նավասարդը՝ մեծափառ օր, երբ Հայկ Նահապետը հաղթանակ տարավ  բռնակալ Բելի հանդեպ և սերունդները  տոնախմբեցի  այդ օրը, որպես Հայոց պետականության և առհասարակ ամեն Հայկականի հիմանդրման օր, ոչ թե միայն սոսկ ոպես նոր տարի:
Այսօր շատ ուսումնասիրություններ կան, որ ներկայացնում են ժողովրդական և ազգային տոների, սովորույթների և կենցաղի դրվագները, սակայն դրանց մեջ սակավ է միապետական մշակույթի մասին հիշատակումները, օրինակ՝ Ինչպես էին տոնում ամանորը հայ իշխանները և արքունիքը, ինչ դերակտարում ունեին ազնվակնները տոների ժողովրդական տոնախմբության ժամանակ:

Ցանկացած ազգ բաղկացած  է տոհմերից, որոնք էլ ընտանիքներից և բացառություն չէ արքայական, իշխանական տների պարագան, ինչպես յուրաքանչյուր հայ ընտանիք հնում՝ այնպես էլ թագավորը, թագուհին, արքայազններ և արքայադստրերը, իշխանները, իշխանուհիները, իշխանզները և իշխանդստրերը՝ մեծ տոներին,  հավաքվում էին իրենց ոստաններում՝՝ ընտանեոք մասնակցելու տոնախմբությանը: Հեթանոսական շրջանում գրեթե բոլոր տոները ուղեկցվում էին ծիսական զոհաբերությամբ՝ նվիրված համապատասխան դիցին կամ դիցուհուն և բնական է, որ իշխանները իրենք պետք է գլխավորեին իրենց ոստաներում անցկացվելիք արարողությունները, եթե չունեին արքունիքում պարտականություն՝ պայմանվորված իրենց զբաղեցրած պաշտոնից: Քրիստոնեական շրջանում հեթանոսական տաճարների փոխարինեցին եկեղեցիները, իսկ ծիսական զոհաբերությունների պատարագը և հոգևոր բարեպաշտական արարողությունները: 
Արդեն վաղ միջնադարում բոլոր տոները ակամայից կապված էին եկեղեցական ցունացույցի հետ և որպես կանոն տոնի տոնախմբման առաջին մասը սկսվում էր եկեղեցում: Սա իր հետ բերեց նոր սովորույթներ, նոր արարողություններ: Արքաների և իշխանների համար հատուկ օթյակներ էին պատարստվում եկեղեցիներում, նրանց մուտք քրիստոնեական հավտքի տաճարներ ընդհանում էր հանդիսավոր թափորներով՝ մաղթերգների ներքո. այսօր դժվար է հայ իրականությնա մեջ պատկերացնել դա, սակայն մի պահ տեղափոխվենք Վասպուրականի թագավորություն, որտեղ Գագիկ արքան՝ Տերունական տոներին թամբած իր ձիուն՝ հագնված բազմազան քարերով զարդարված՝ ազնվագույն մետաքսներից կարված զգեստներով, պսակված ոսկեզօծ թագով, գնում էր եկեղեցի մասնակցելու պատարգին և արդեն ավանդույթ էր դարձել, որ ժողովուրդը նրան այդպես տեսնելով հիացական բացականչում էր, թե Տեր կեցո զթագավորն և լուր մեզ: 
Նայելով այսօրվա հայ մշակույթը քարոզող և տարծող ձեռնարկներին՝ կարելի է ենթադրել թե մենք միայն գյուղացիկան հասարակություն ենք ունեցել և շքեղությունը, վեհությունը և ազնվական փայլը իսպառ բացակայել են մեր միջից, սակայն տրամաբանական չէ ազատների և ավելի ցածր դասի կացութաձևը տարծել հայ ֆեոդալների և նրանց վասալների վրա, բնական է այսօրվա դրաշրջանը իր մարդասիրական արժեհամակարգով էապես տարբերվում է միջնադրաից և առավել ևս անտիկ շրջանից, սակայն երբ խոսք ենք բացում այդ շրջանների մշակույթի մասին՝ ուզեն թե չուզենք պետք է հաշվի առնենք, որ Հին Հայքը ուներ իր կարգերը և արշխարհընկալումը, որտեղ վերևում Աստված էր, իսկ ներքևում թագավորը, իշխաննեը և այադպես շարունակ՝՝ այսինքն ինչ իրողություն, որ կատարվեր պետք է առնչվեր այս սանդուղքին, իսկ ինչ վերբերվում է տոնախմբությքան և այլ արարողությունների անցկացման ձևին՝ դա միանշանակ տարբերվում էր՝ այլ էր արքայի հուղարկավորումը, այլ էր ազատինը, այլ էր արքայազնի մկրտությունը, այլ էր շինականինը, այլ զգեստ էր հագնում իշխանուհին և լիովին այլ գյուղացի կինը:

 Քանի որ մոտենում են Ամանորի և Սբ Ծննդյան տոները հատկանշական է հիշել կիլիկյան Հայքի մի սովորություն, որն ակամայից սկիզբ դրեց Լևոն Ա Ռուբինյան արքան, երբ թագադրվեց հունվարի վեցին՝ Սուրբ Ծնդյան օրը և նրա օրինակի հետևեցին կիլիկյան միապետներից շատերը՝ նվիրականացնելով այդ օրը, որպես ազգային և հոգևորի միասնականության անքակտելի ապացույց և միաբանությունը հաշվի առնելով այդ հանգամանքը նաև, որ այն կապված է մեկ այլ հետաքրքիր իրադրաձության՝ Տրդատ Գ արքայի և արքայական ընտանիքի մկարտությնա հետ, սահմանեց  որպես եռակի տոնի:


Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ