28.12.2017


ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՍՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՒՈՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ


Օրերս կայացավ Միաբանության Գերագույն Ասպետական խորհրդի  տարեվերջյան ամփոփիչ նիստ, որը գլխավարում էր խորհրդի ատենապետը, նիստին ներկա էին նաև հոգաբարձուների խորհրդի անդամները: Խորհրդի փոխատենապետը ներկայացրեց անցնող տարում Միաբանության ձեռբերումները՝ մասավորապես ազնվական մշակույթի և ազգային մի շարք ավանդույթների վերականգնման գործում եղած ձեռնարկները: Մեծ և պատմական իրողություն էր Ամբերդի պատմական դղյակում ասպետակարգման արարողության անցկացումը նաև ասպետական նշանակների հանձնումը, արդեն ավանդույթ դարձած՝ Աղցքի Արշակունայց Արքաների հիշատակին նվիրված խոնարհման արարողությունը, և զանազան այլ նշանակության արարողություններ, որոնք եկան հարստացնելու և լրացնելու այն բացը, որ գոյացել էր դարերով: Հաստատվեց Ասպետական Խաչի Մեդալի դրույթը և այլ ներմիաբանական նշանակության խորհրդանիշեր: Խորհրդի ատենապետը իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ներկաներին միաբանության գործունեությանը աջակցելու և ազնվական մշակույթի վերականգնման գործում ներդրում ունենալու համար:






Միաբանության Մամլո Դիվան

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ