29.04.2017


ՆԻՇԱԳԵՏ-ՀԵՐՈԼԴ



 Հերալդիկայի առաջացման և զարգացման հետ առաջ եկավ այն համակարգելու անհրաժեշտություն, ու հետևաբար այդ պահանջը պիտի առաջ բերեր այդ ոլորտը կարգավորող պաշտոնյայի պահանջ, որը դարձավ հերոլդը: 
Հերոլդ անվանումն առաջացել է լատիներեն heraldus բառից, որ թարգմանվում է հայտարարող, մունետիկ, պատգամաբեր: Սկզբնական շրջանում հերոլդների հիմնական գործառույթը կայանում էր ասպետական մրցարշավեր կազմակերպելու, դատելու, որպես դեսպան կամ բանագնաց այլ պետություններում իր թագավորին ներկայացնելու մեջ: Հերոլդները նաև սկսեցին կարգավորել գերբերի մասին գիտությունը, որը և հետագայում առաջ բերեց հերալդիկան: Ըստ աստիճանակարգի հերալդիկայի հետ կապված գործառույթները իրականացվում են հերոլդի  օգնականի (poursuivants d'armes),  հերոլդի և հերոլդմեյստերի (հերոլդ-վարպետ)  միջոցով:


Հերալդիկայի ֆրանսերեն «blason»  անվանումը ծագում է գերմաներեն «blasen»` փող հնչեցնել բառից: Հետագայում դրանից է առաջացել նաև ֆր. «blasonner», կամ անգլերեն  «blazon» բառը, որ նշանակում է զինանշանը ներկայացնել հերալդիկ լեզվով, բլազոնացնել: Հերալդիկ լեզուն հերոլդների կողմից ստեղծված հատուկ լեզվային համակարգ է, որով նկարագրվում  են զինանշանները: Դա հինֆրանսերենը և միջին լատիներենն են: Քանի որ  ասպետությունը, դրա հետ կապված բազմաթիվ երևույթներ, ու հենց հերալդիկան առաջացել են  Ֆրանսիայում, այդ պատճառով լեզվական ավանդույթը մինչև հիմա պահպանվում է հերոլդների կողմից:
Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ի ժամանակներից սկսած հերոլդներին թույլատրվում է կրել ասպետական հանդերձ և ազնվականի զինանշանով զգեստ, որի մոտ ծառայում է հերոլդը: Դա հենց նշանն էր այն բանի, որ հերոլդը ներկայացնում է իր իշխանին կամ տիրոջը: XIV-XV դդ.-ից սկսած հերոլդները դառնում են կարևոր պալատական պաշտոնյաներ:Հիշատակություն կա այն մասին, որ 1415 թվականին Ազենկուրի ճակատամարտում Անգլիայի և Ֆրանսիայի հերոլդները միասին հետևում էին ճակատամարտին, և մարտի ավարտին արդեն նրանք համաձայնության եկան, որ հաղթանակը Անգլիացիներինն է: 



Հերոլդի` իր պաշտոնին անցնելու արարողությունը կատարվում էր հատուկ կարգով թագավորի կամ ավատատիրոջ կողմից: Նրանց գլխին լցվում էր գինի կամ ջուր: Հերոլդին տրվում էր նոր անուն, որը կարող էր լինել ինչպես իր տիրոջ անունը, այնպես էլ որևէ բերդի կամ շրջանի անվանում: Նոր ասպետական միաբանություն ստեղծելիս թագավորները կամ իշխանները նշանակում էին այդ միաբանության հերոլդին, որին տրվում է միաբանության անունը. օրինակ Ոսկե Գեղմի միաբանության հերոլդին տրվում էր Toison d'Or անվանումը:





Հայոց իրականության մեջ որոշ չափով հերոլդի դեր են կատարել մունետիկը Մեծ Հայքում և պատգամաբերը Կիլիկյան Հայաստանում: Մունետիկ բառը հայերենում լիովին արտահայտում է օտար լեզուներում հերոլդ բառի ուղիղ թարգմանությունը, որն է «մի բան բարձրաձայն հայտարարող», որ արաբերեն munadi` կանչել, բացականչել բառից է առաջացել: Դարերի ընթացքում հերոլդի պաշտոնը կորցրեց իր հիմնական գործառույթների մեծ մասը, ու այժմ հերոլդի գործը սահմանափակվում է զինանշաններ պատրաստելով և տոհմաբանություն կազմելով: XVIII դարից Եվրոպական որոշ միապետություններում հերոլդներ նշանակվում էին միայն պաշտոնական արարողությունների` թագադրման, հարսանիքի, թաղման ժամանակ:




Հայոց Նիշագիտական Խորհուրդ

27.04.2017


ՎԵՐՋԻՆ ԼՈՒՍԻՆՅԱՆԸ

«Կատերինա թագուհու դիմանկարը» Տիցիան





 Կատերինա Կորնարոն 1474-ից մինչև 1489 թվականը եղել է Կիպրոսի թագավորության թագուհի՝  հանգուցյալ Ժակ  (Հակոբ) Բ  Դե  Լուսինյան թագավորի այրի: Կրել է «Սբ. Մարկոսի դուստր» պատվավոր տիտղոսը, որը տրվում էր Վենետիկյան ազնվական կանանց՝  ովքեր ամուսնացած էին օտար միապետների հետ:


«Կատերինա Կոնրարոյի դիմանկարը» Ջենտիլե Բելլինի


1468-ին Վենետիկի դոժի և Մարկոս Կորնարոյի որոշմամբ՝ Կատերինան պետք է ամուսնանար Կիպրոսի նորընտիր թագավոր, Ժակ Բ Դե Լուսինյանի հետ: Ամուսնությունը օգտակար էր Վենետիկի համար, քանի որ ըստ ամուսնական պայմանագրի թագավորի և թագուհու մահից հետո՝ եթե ժառանգներ չլինեին, Կիպրոսը անցնում էր Վենետիկին: Այդ ժամանակ Կատերինան ընդամենը 14 տարեկան էր: Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Վենետիկում, որին Ժակ Բ թագավորի փոխարեն մասնակցեց նրա վստահված անձը: Սակայն ամուսնությունից չանցած մեկ տարի Ժակ Բ-ն մահանում է և արդեն հղի Կատերինան դառնում է դեռ չծնված թագաժառանգ՝ Ժակ Գ-ի գահապահ-խնամակալը: Մեկ տարի անց, որդու առեղծվածային մահվանից հետո Կատերինան դառնում է թագուհի: Սակայն շուտով, 1489 թվականին նա հրաժարվում է գահից և այն հանձնում Վենետիկի Հանրապետությանը:


Կատերինա Կորնարոն մահնում է Վենետիկում 1510 թվականին: Հայոց Թագավոր տիտղոսը Լևոն Ե Լուսինյանի մահից հետո Կիպրոսի թագավորները ի թիվս այլ տիտղոսների՝ սեփականցրեցին Հայոց Թագավոր տիտղոսը, որի վերջին կրողը այդ տոհմից եղավ Կատերինա Կորնաոն:





ՄԱՂԹԵՐԳ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ


Տացէ քեզ Տէր բազում ամս ի ներքոյ արեգական,
Հանդերձ զաւակաւք եւ ամենայն բարեաց քոց
Անվրդով եւ ապահով արասցէ:

Տացէ քեզ Տէր յաղթութիւն ի վերայ թշնամեաց քոց
Ծաղկեսցէ գաւազան քո եւ արդարութեամբ
Հովեսցես ի վերայ ազգիս Հայոց:

Տացէ Տէր զաւրութիւն եւ բարգավաճում ամենայն
Իշխանաց քոց եւ ճառագեսցէ արեգակն ի վերայ տանն Հայկեան
Որպէս յիւսեալ ոսկե պսակ զարդարեալ պատուական ակամբ:





Հայոց Արարողակարգային Խորհուրդ


23.04.2017


ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԹԲԼԻՍԻՈՒՄ(ՏՓԽԻՍ)


Կառուցել է մեծանուն հայ բարերա՝ Արշակունյաց տոհմի շարավիղ՝ Վարդան Աստվածատրյան-Արշակունուն նախաձեռնությամբ: Մեծանուն բարերաը 1858 - 1860 թ-ին եղել է  Թբլիսի քաղաքագլուխը: Բազում բարեգործական նախաձեռնություններով է հանդես եկել: Ցարական կառավարությունը նրան շնորհել է Թբլիսի Պատվավոր քաղաքացի կոչումը: 1858 թ-ին նա որպես քաղաքագլուխ դիմավորել է Կ.Պոլսից դեպի Էջմիածին ուղևորվող Մատթեոս Ա կաթողիկոսին, իսկ 1857 թ-ի փետրվարի 24-ին, երբ Թբլիսի տեղափոխվեց հանգուցյալ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի աճյունը՝ նա մեծ ճաշ կազմակերպետ ի հիշատակ հանգուցյալ հայրապետի: Սա մի ժամանակահատված էր, երբ հայ ազգային միտքը համախմբվել էր Հայոց Թագավորության վերականգնման գաղափարի շուրջ: Վարդան Արշակունին ցանկացավ մի այնպիսի շինություն կառուցել, որը իր ճոխությամբ և գեղեցկությամբ կհիշեցներ պարսից արքաների հեքիաթային պալատները: 1850 ական թվերին սկսվեց շինարարությունը, որը ղեկավարում էր՝ ճարտարապետ Գրիգորի Իվանովը, սակայն շինարաությունը բավական ձգձգվեց, քանի որ Արշակունին հստակ պատկերացում չուների թե ինչ ոճ է նաընտրում և շինությունը իր մեջ բովանդակեց թե արևելյան և թե եվրոպական տարրեր:
1862 թ-ին Վարդան Արշակունին մահացավ այդպես էլ չհասցնելով տեսնել իր կայնքի ամենանվիրական երազնաքը:


















ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ-Ի ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ


Այսօր հաճախ կարելի է լսել «Հայ Ազնվականությունը վերացել է» արտահայտությունը՝ առաջին հայացքից ոչինչ չասող, բայց և այնպես բավական անպատասխանատու հայտարություն է: Հայ ազնվականություն չի վերացել և չէր էլ կարող վերանալ, քանի որ այն սերտորեն կապված է  Հայ ազգի ճակատագրի հետ, և երբ կվերանա Հայ ազգը այն ժամանակ էլ կվերանա Հայ ազնվականությունը:


Ն.Պ. Գևորգ Արծրունի


Ն.Պ. Իշխան Մարտիրոս Օրբելյան

Ն.Պ. Իշխանուհի Նազելի Օրբելյան




Ն.Պ. Իշխան Բարսեղ Բեյբության

Ն. Պ. Իշխան Միքայել Լոռիս-Մելիքով  

Ն.Պ. Իշխանուհի Եկատերինա Դավիդովնա Ռոտինովա-Գուրգենբեկյան
Գրիգոր Թումանյան
Հոգեշնորհ Բեկնազարյան վարդապետի դիմանկարը
Մելիք Բաղդասարյան
Ն.Ս.Օ. Տ.Տ. Ներսես Ե Աշտարակեցի-Շահազիզյան

Ն.Պ. Իշխան Մովսես Արղության-Երկայնաբազուկ










ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ