06.05.2017



ALMANACH DE GOTHA
ԳՈԹԱԿԱՆ ԱԼՄԱՆԱԽ



Գոթական Ալմանախ(Almanach de Gotha)-հեղինակավոր պարբերական է, որն անխափան կերպով հրատարակվում է Գոթա(Սակսեն-Կոբուրգի իշխանություն) քաղաքում սկսած 1763 թ-ից: Ալմանախը իր մեջ ներառում է Եվրոպայի իշխող թագավորական տոհմերի տոհմագրությունները, մի շարք  տիտղոսավոր և ազնվական տոհմերի կենսագրությունները և տոհմածառերը, զանազան տահմանուների ցուցակներ:
Առաջին համշխարհային պատերազմից հետո որոշ շրջան հանրագիտարանի հրատարակումը դադարեց, սակայն 1997 թ-ից վերսկսվեց:


05.05.2017


ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱՄՊՀՈՎԱՆԻ
(իտալ. baldacchino — «Մետաքս Բաղդատից»)

Անգլիկան արարողակարգի համաձայն, երբ օծում են միապետին՝ ամպհովանով քողարկում են արողություն:

Արքայական ամպհովանին շքեղ, ոսկեկար կերպաս է, որով սովորաբար ծածկվում է միապետի գահը: Գոյություն ունեն ամպհովանի երկու տեսակ՝ անշարժ և շարժական, վերջինս լինում է  քարից, փայտից և այլ զանազան նյյութերից: Ամպհովանու ծագում գալիս է Արևելքից, որտեղ շոգ եղանակը պարտադրում է մեծատոհմիկ միապետներին ծածկվել արևի կիզիչ ճառագայթներից: Ժամանակի ընթացքում Արքայական ամպհովանու կիրառությունը դարձավ զուտ արարողակարգային: Հայոց մեջ ևս լայնորեն կիրառվել են Արքայական ամպհովանիները՝ մատնանշելով արքաների իշխանության երկնային ծագումը: Ամպհովանին նաև կիրառվում է նիշագիտության մեջ՝ խորհդանշելով նշանակի տիրոջ կամ տոհմի կայսրական իշխանությունը: Բացառիկ դեպքերում ամպհովանի են կիրառել մեծատոհմիկ իշխանները: Ներկայումս հայոց մեջ ամպհովանի են կիրառում հայրապետները և պատրիարքները, որը եկեղեցուն է փոխանցվել ազնվական մշակույթից:



04.05.2017



ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՊԵՏԱԿԱՆ

 ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ





«Ուր որ հայրենի երգերը կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է»:
Հայր Ղևոնդ Ալիշան

Հայրենիք և պահպանողականություն գաղափարները բավական սերտորեն փաղկապակցված են, քանի որ պահպանողականությունն  է  երաշխիքը Հայրենիք գաղափարի անսասանության: Մեծահոգի Հայր Ալիշանը ճիշտ է նկատում ասելով, թե ուր հայրենի երգերն են այնտեղ հայրենիքը ողջ է՝ այո ողջ է, քանի որ հայրենի երգեր ոչ այլ ինչ են՝ քանի ազգային պահպանողական գաղափրաների բանստեղծական խտացում: Եթե ուշադիր նայենք թե ովքեր են հերոսները հայրենի երգերի, ապա կտեսնենք, որ ժողովուրդը մեծ սեր  է տածել իր Արքաների, Իշխաններ և Ազտերի հանդեպ՝ դարձնելով նրանց բանահյուսությունների հերոսներ՝ բավական է հիշել Պատմահայր Խորենացու շնորհիվ մեզ հասած Գողթան երգիչների կատարումների բովանդակությունը՝ Վահագն, Արտաշես և Սաթենիկ, Արտավազդ: Ստացվում է  հայ հասարակությունը դեռ հազարամյակներ առաջ իր աշխարհընկալումը և կենսակերպ միահյուսել է ազգային միապետության կենսունակ գաղափարի հետ: Ազգային միապետությունը ունակ է  շարունակ վերածննվելու, վերափոխվելու, վերակարգվելու ի տարբերություն հանարպետության, որտեղ ոչ թե ինչ-որ բան վերա կանգանվում  է՝ այլ հեղափոխվում, հեղաշրջվում: Մարդկային հասարակությունը, որքնա որ զարգանում է այնքան փորձում է վերագտնել իր ակունքները, իսկ ակունքների ճանապարհը գնում է պահպանողականության արահետով: Չկա ավելի կենսունակ կառավարման համակարգ քան ազգային միապետությունն է: Եթե մեկը ցանկան հարցնել, թե որն է հայ ազգային գաղափարխոսության ակուքնները, ապա առանց վարանելու պետք է ասել Հայկ Նահապետը, իսկ ով էր Հայկ Նահապետը եթե ոչ Հայքի առաջին միանձնյա կառավարիչը՝ թագավորը, հետևապես  ազգային գաղափրախոսության  հիմքում ընկած է  ազգային միապետության գաղափրաը:

Այսօրվա շարունակ փոփոխվող աշխարհում անչափ կարևոր է պահպանողականությունը, քանի որ գլոբալիզացիան կլանում է թե՜ մշակույթը և թե՜ ազգերի անհատականությունն ու դիմագիծը՝ իսկ պահպանողականությունը ուժեղ հակազդեցություն է նման աշխարհային հզոր շարժման դեմ: Այսօրվա հայ հասարակությունը, որի մտածողության ձևավորում է ունի երեք դարերի զարագցում՝ կորցրել է  իր կապը ազգայն կենսունակ պահպանողկանության հետ: 





03.05.2017



ԱՅՎԱԶՅԱՆՆԵՐԻ ԱԶՆՎԱԿԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ





Այվազյանների նախնիները Գալիցիայում բնակություն հաստատած հայերից էին, ովքեր XVII–դարում գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայքից: Հայտնի է, որ տոհմը Լվովի շրջակայքում մեծ հողակտրորներ է ունեցել: Այդուհանդերձ, Այվազյաննրի ծագման առավել ճշգրիտ արձանագրված որևէ փաստաթուղթ չի պահպանվել: Սարգիս Այվազյանը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակում էր գրել լեհականացված ձևով՝ Գայվազովսկի: 
Աշխեն  Այվազյանի դիմանկարը 1858 թ.


Հովհաննես Գևորգի Այվազյան (Այվազովսկի)

Հովհաննես Այվազյանը ծնվել է Գևորգ(Կոստանդին) և Հռիփսիմե Այվազյանների ընտանիքում 1817 թ-ի հուլիսի 17-ին (հին տոմարով՝ հուլիսի 29-ին): Մկրտվել է Թեոդոսիայի Հայ Առաքելական եկեղեցում, որտեղի ծխամատյանում  գրանցվել է, որ ծնվեց Յովհաննէսը՝ Գեւորգ Այվազեանի որդին:

Հովհաննես Գևորգի Այվազյան(Այվազովսկի)

Գաբրիել արքեպս. Այվազյան



Գաբրիել արքեպս. Այվազյան (1812-1880)-եկեղեցական և ազգային-հասարակական գործիչ, պատմաբանասեր, աստվածաբան,մանկավարժ, թարգմանիչ: Սկզբնապես եղել է Սբ Ղազարի Մխիթարյան միաբանության անդամ (1830), ապա տեղափոխվել է Սբ Էջմիածին: Եղել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ (1874-1876), Վիրահայոց թեմի առաջնորդ(1876-1880):

Հովհաննես Այվազյանի Երկրորդ կնոջ՝ Աննա Սարգիսովա-Բուռնազյանի (1856-1944) դիմանկարը:



1858 թ-ին Ալեքսանդր Բ ցարի կողմից Այվազյանների տոհմին շնորհվեց նշանակ և տոհմական ազնվականություն:




ԱՐԶԱԿԱՆԻ  ԻՇԽԱՆ
 ՂԱՐԱՄԱՆ ԱՂԱ ՄԵԼԻՔ-ԱՂԱՄԱԼՅԱՆ

Ղահրաման աղա Մելիք-Աղամալյանի դիմանկարը (1843)
ՀՀ-ի Ազգային պատկերասրահ


 «Արժանի իշխանաց արժանավոր բնակարան և ամրոց է եղած ժամանակին Արզաքանը, նորա շրջավայրերը, որը և արժանի է ներկայի կալվածատեր մեծապատիվ իշխանին` Ղահրամանյան աղայի Մելիք–Աղամալյանցին, որի շնորհիվ եկեղեցին և եկեղեցիական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ են եղել»։


Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանց






ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ-Ի ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՄԱՍ Բ



Դարեր շարունակ հայ հասարակության բաբախուն սիրտը և երկաթյա միտքն է  հանդիսացել հայ ազնվականությունը, որը թելադրել է ապրելաձև, բարոյական նորմեր և իր իսկ օրինակով ցուցադրել հայրենասիրության կենդանի օրինակներ: 

Նորին Սրբազնություն՝ Հովսեփ Արքեպս. Արղության-Երկայնաբազուկ

Ն.Պ.՝ իշխան Խաչատոր Լազարյան

Հայր  Արսեն Բագրատունի
Ն.Պ. Պետրոս Արտեմի Մելիք-Քալանթարյան
Ն.Պ. Պետրոս Մելիքով
Ն.Պ. Գրիգոր Մելիքով
Ն.Պ.  Հովհաննես Քրիստոափորի Լազարյան
Ն.Պ.՝ իշխան Հովհաննես Լազարյան
Իշխանդուստր Շուշանիկ Աթաբեկյան

Ն.Պ. Սոլոմոն Մովսեսի Մելիք-Բարխուդարյանց
Ն.Պ.  Շամիր բեկ Մելիք Բեգլարյան


ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ