12.05.2017



ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ


 ՀԱՏՎԱԾ

Այս Հայկը,  ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով:  Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու:  Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնավորության դեմ այն ժամանակ, երբ մարդկային ազգը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի  լայնության վրա, բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ: Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ, կատաղած, սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու, Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել: Սրան Հայկը չկամենալով հնազանդվել, Բաբելոնում Արամանյակ որդին ունենալուց հետո, չվեց գնաց Արարադի երկիրը, որ գտնվում է հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով` թվով մոտ երեք հարյուր հոգի, և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով: Գնում բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից: Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով` այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է  ժառանգություն Կադմոսին` Արամանյակի որդուն: Սա  ճշտում է ասված անգիր հին զրույցները...

Այն ժամանակ Տիտանյան Բելը զորք է ժողովում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիս` Արարադի երկիրը, Կադմոսի տան մոտ: Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ, իրենից առաջ արագավազ սուրհանդակներ ուղարկելով: “Գիտցած եղիր ասում է, ով մեծդ դյուցազների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա հավերժական քաջերով և երկնագեղ հասակով կռվող հսկաներով: Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը` փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես“:

Այս ժամանակ ուշիմ և խոհեմ հսկան` գեղագանգուր ու խայտակնը շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին, թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց, և ուրիշ մարդկանց, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որն ունի աղի ջուր և մանր ձկներ: Եվ իր զորքերը կանչելով ասում նրանց. “Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած լինի Բելը քաջերի խառն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք հաղթություն տանենք”:
Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով հասնում են բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ: Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով տեսնում  են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ ինքը, մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա` իբրև դիտանոցում: Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա և ամբոխի միջև:  Նա կրում էր նշաններ կրող վերջերով երկաթե գլխանոց, թիկունքի և լանջերի վրա պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որի ձախ կողմից կախված էր երկսայրի սուրը, աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում գտնվում էին ընտիր զորականներ: Հայկը տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց` կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր հետևում, դասավորվեց մոտավորապես եռանկյունի ձևով և հանդարտ առաջ շարժվեց: Եվ երկու կողմի հսկաներն միմյանց հասնելով, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևով:  Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով թավալվում ընկնում էին գետին, և ճակատամարտը երկու կողմից էլ անպարտելի մնաց: Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով  Տիտանյան արքան զարհուրեց և ետ քաշվելով սկսեց ետ-ետ բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատ կազմի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով` իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի  թափ անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս կերպով գոռոզացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում:

Իսկ ամբոխն այս մեծ քաջագործությունը տեսնելով  փախչում է ամեն մեկը իր երեսը դարձած կողմը: Այսքանը բավական թող լինի այս մասին:
Բայց ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք: Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր: Իսկ այն բլուրը, որտեղ Բելն ընկավ աջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որն այժմ ասվում է Գերեզմանակ: Բայց Բելի դիակը, ասում է Մար Աբասը, դեղերով զմրսելով` Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների: Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք:




11.05.2017



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐ
ՀԱՅՈՑ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՆԱ ՄԵԾ ՏՈՆ


 Մոտենում է Միաբանության հիմնադրման օրը (Հուլիսի 8, 2017 թ.)  և Հայոց Միապետության մեծ տոնը (Օգոստոսի 11. 2017թ.): Գերագույն Ասպետական խորհուրդը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ և արարողություններ, որոնք առանձանակի շուք կհաղորդեն այս երկու կարևոր տոներին: Մասնավորապես նախատեսվում է այցելություն Աղցքի Արշակունյաց արքայական դամբարան և խոնարհման հանդիսավոր արարողությն, Ասպետաց մեծ հավաք և Հայոց նորագույն պատմության մեջ՝ մեծ ներդրում ունեցող միապետական գործիչների մեծարում, նիշագիտական գավազանի ներկայացման կարգ, ասպետակարգում;



Միաբանության Մամլո-ծառայություն





ԾԻՐԱՆԱԾԻՆ
(Πορφυρογέννητος)



Ծիրանածին արտահայտությունը կիրառելի է միայն այն դեպքում, երբ արքայազները ծնվում են արդեն թագակիր ընտանիքում՝ այսինքն եթե կենդանի է թագավորը և նրա ավագ որդին ժառանգ է ունենում՝ նա չի կարող կոչվել ծիրանածին, այլ է պարագն, երբ զավակը ծնվում է այն ժամանակ, երբ ծնողները արդեն թագադրվել են: Բյուզանդական միջավայրում ծիրանածին զավակաները կարող էին հավակնել գահին՝ նույնիսկ եթե իրենք չէին առաջնեկը: Հայկական միջավայրում այս բառի կիրառությանը հանդիպում ենք ուշ միջնադարում՝ մասնավորապես Գլաձորի համալսարանի հիշատակարններում, որտեղ Հեթում Ա արքայի զավակները կոչվում են ծիրանածին ի տարբերություն իրեն՝ արքային, ով ծնվել էր որպես իշխան:


Բյուզանդական արքայադուստր Աննա Կոմենոսը այսպես է բնութագերլ իրեն.
«Ինչպես ասում են՝ իմ ծիրանի խանձարուրից ես հանդիպեցի բազում դառնությունների և ճաշակեցի ճակատագրի անբարեհաճությունը»:


Ծիրանի (մանուշակագույնը իր տարատեսակ երանգներով) գույնը թե՜ իր վառ երանգավորումով և թե՜ իր արժեքով վայել էր կայսրերին, արքաներին՝ հետևապես ծիրանի սկսեց կոչվել արքայական թիկնոցը, որը արծվակար պատկերով կրում էին Արշակունյաց արքաները, իսկ  ծիրանածին սկսեցին կոչվել արքայի որդիները:






ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ




Միաբանության Ասպետական Գերագույն Խորհուրդը՝ իր առաջիկա նիստում, կքննարկի Միաբանության կանոնադրության (ԿԱՆՈՆԱԳՐԻ)  փոփոխման հարցը:





Միաբանության Մամլո-ծառայություն

10.05.2017


ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆ

ВЫСШИЙ РЫЦАРСКИЙ ОРДЕН НОЕВА КОВЧЕГА

Ն.Ս. Հովսեփ Արքեպս. Արղության-Երկայնաբազուկ

1773 թ-ին Սիմեոն Ա կաթողիկոսի կոնդակով ռուսահայոց թեմի առաջնորդ է կարգվում՝ Հովսեփ արքեպս. Արղության-Երկայնաբազուկը: Արղությանը լինելով Երկայնաբազուկների տոհմի շարավիղ բավական արագ կաողացավ սերտ հաբեություններ հաստատել ռուս մեծատոհմիկ ազնվակնների հետ՝ աջակից ունենալով նաև հայ ազնվականությանը, համատեղ ջանքերով մշակեց Հայոց թագավորության  վերականգնման ծագիր: 



Իշխան Գրիգորի Պոտյոմկին

Գործին բավական ակտիվ մասնակցում էր՝ իշխան Հովհաննես Լազարյանը նաև Եկատերինա կայսրուհու ֆավորիտ՝ իշխան Գրիգորի Պոտյոմկինը:


Իշխան Հովհաննես Լազարյան


Ծրագիրը կրում է՝ «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց` Ռուսաց և Հայոց» անվանումը և հստակ սահմանում էր ապագ Հայոց թագավորության արտաքին նշանները, փառքն ու հմայքը: Ցանկացած թագավորության համար անչափ կարևոր էր պարգևատրում կատարելը և ապագա Հայոց թագավորության համար սահմանվում էր երեք շքանշան, որոնցից ամենաբարձրը ՝ Նոյյան Տապանի Ասպետական շքանշանն էր:


Եւ նստաւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսան  եւ յեւթն ամսոյն ի լերինս Արարատայ:


 Ծրագրի Ժ կետում կարդում ենք.
 «Սահմանեալ կաւալերն (օրդըն նշան) լինել Տապան Նոյի, եւ լենտն երեք գոյն կարմիր, կանաչ եւ կապոյտ ըստ գունոյն Աղեղան որ զկնի ջրհեղեղին տւաւ Աստւած Նոյի ի նշան հաշտութեան»:





Սա ամբողջ Հայոց պատմության մեջ առաջին շքանշանի հիշատակումն է արված 1873 թ-ին: Շքանշանի կենտրոնում պատկերվելու էր Արարատ լեռը՝ վրան Նոյյան տապանը և եռագույն ծիածանն՝ իրապես հայ ազգին և Հայքը բնութագրող ավելի դիպուկ խորհրդանիշ չեր էլ կարող լինել: Ժապավենի գույների ընտրության հարցում, որպես սկզբունք կիրառվեց ծիածանի երեք գույները՝ Կարմիր, Կանաչ, Կապույտ:

Երբ ժամանակակիցները իամցել են այս գույների կիրառման մասին ամիջապես հավանության են արժանցրել՝ մասնավորապես հիշվում է ֆրանսիահայերի ոգևորվածության մասին:


 Այն մեծ ոգևորվածությամբ ընդունվել է Եվրոպայի հայկական ազգային-միապետական շրջանակներում, իսկ Ղ. Ալիշանը հպարտությամբ արձանգրում է թե սա է  Ազգային Եռագույնը: Նաև հենց այս «Եռագույն Ծիածանի» արտահայտությունն է հիմք հանդիսացել, որ Հովհաննես Քաջազնունին Ա հանրապետության դրոշի սկզբնական տարբերակում կիրառի ծիածանի գույները:

Զաղեղն իմ եդից յամպս, եւ եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտին ընդ իս  եւ ընդ  ամենայն երկիր:




ՆԻԿՈՂԱՅՈՍ Ա ՑԱՐԸ ԵՎ «ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ» ՏԻՏՂՈՍԸ

ЦАРЬ НИКОЛАЙ I И
ТИТУЛ КОРОЛ АРМЕНИИ



«Հաստատուն են միայն այն բարեփոխումները, որոնք իրենց հիմքում ունեն պատմական հող, որոնք չկտրելով կապերն անցյալի հետ և պահպանելով նրանում եղած լավը, չեն ոչնչացնում այն, այլ զարգացնում ու կատարելագործում են ժամանակի պահանջներին համապատասխան»:
Կոմս Դմիտրի Տոլստոյ

Հայոց պատմության ամենացավալի էջերից է Կիլիկյան թագավորության կործանումը և Հայոց թագավոր տիտղոսի դեգերումները եվրոպայով մեկ, սակայն քչերին է հայտնի, որ (1826–1828) ռուս-պարսկական պատերազմի ժամանակ՝ վերստին արթնացավ Հայոց թագավորության վերականգնման գաղափարը, որը ոչ վաղ անցյալում բարձրացրել էր Հովսեփ Արքեպս. Արղության-Երկայնաբազուկը, սակայն որի անակնկալ մահը՝ խափանեց գաղափարի իրականցմանը, նաև Եկատերինա կայսրուհու հաջորդները՝ Պողոս Ա-ը, Ալեքսանդր Ա-ը, Նիկողայոս Ա-ը չցանկացան իրականացնել հայերի բաղձալի նպատակը՝ այն է  վերականգնել Հայոց թագավորությունը: Սկսած ԺԲ դարից հայ իրականության մեջ առաջացավ Կիլիկյան Հայք և Արևելյան Հայք աշխարհագրական բաժանումը, որն էլ  իր հերթին ձևավաորեց առանձին տիտղոսներ՝ Ամենայն Հայոց Արքա սակայն, որի իշխանությունը սահմանփակվում էր սոսկ Կիլիկիայով և մի քանի հարկից տարծքներով և Արևելյան Հայք, որտեղ ձևավորվել էր Երկայնաբազուկների իշխանապետությունը՝ Վրաց թագավորության հետ համահավասար դաշինքով՝ վերահաստատված Բագրատունիների տոհմական տիտղոսներով, որոնցից ամենբարձը Շահնշահ Հայոցն էր: 

Նորին Մեծություն՝ Զաքարե Բ Երկայնաբազուկ
Թագավոր Հայոց, Շահնշահ Հայոց, իշխան Լոռիի, Տեր Անիի:

Այսպիսով ԺԲ դարից սկսած հայ իրականությունը բաժանված էր երկու մասերի և եթե  կրոնական մասով վիճաբանությունները անխուսափելի էին, ապա քաղաքական դաշտում՝ հանձինս Լևոն Ա Մեծագործի, ջանքներ էին գործադրվում դաշնակցելու և նույնիսկ միավորվելու Երկայնաբազուկների իշխանպետության հետ:


Հովսեփ Արքեպս. Արղության-Երկայնաբազուկ

Սակայն զանազան հանգամանքներ խանգարեցին այդ մեծ ծրագրի իրակացմանը: 1375 թ-ին սկսվում է  Կիլիկյան Հայքի «Հայոց Թագավոր» տիտղոսի դեգերումները: Ի տարբերություն Կիլիկիայի միապետների Արևելյան Հայքի իշխանապետները հավատարիմ մնացին իրենց կոչմանը և պահպանեցին իրենց տոհմական բոլոր տիտղոսները թե՜ մոնղոլական և թե՜ այլ օտար լծերի գերիշխանությնա տակ՝ տիտղոսները չվաճառվեցին, չփոխանակվեցին, այլ սառեցվեցին մինչև պատեհ առիթ լիներ դրանք վերստին վերականգնելու:

Ն.Կ.Մ. Եկատերին Բ Մեծ


Կարճ պատմական շրջագայությունից կրկին վերադառնանք ԺԹ դար, երբ գրեթե ամեն ինչ պատրաստ էր Հայոց թագավորության վերականգնման համար: 1873 թ-ին Ռուսահայոց թեմի առաջնորդ և Երկայնաբազուկների տոհմի ժառանգ՝ Հովսեփ Արքեպս. Արղությանը՝ Եկատերիան Բ-ին ներկայացնում է մի ծրագիր, որտեղ մանրամասն ձևակերպված էր թե ինչպես պետք է վերականգնվի Հայոց թագավորությունը՝ ծրագիրը ուներ հետևյալ անվանումը՝ «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց` Ռուսաց և Հայոց»: Սույն ծրագիրը վերականգնում է Բագրատունիների և Երկայնաբազուկների իրավասությունների բխող Հայոց թագավորությունը և ոչ թե Կիլիկյան Հայքի՝ կամ ինչպես անվանում է  ծրագրում Փոքր Հայքի: Ծրագրի Է կետում կարդում ենք՝ «Մինչ ամենաողորմած եւ օգոստափառ Կայսրուհին կամի օգնութիւն առնել տարաբախտ աշխարհի մերոյ եւ կործանեալ թագն նորոգել..»: «Կործանյալ թագ նորոգել» արտահայտությունը գալիս  է փաստելու, որ ոչ թե նոր մի բան է ստեղծվում՝ նոր իրավունքներով, այլ վերականգնվում է հինը՝  հին իրավունքով: Ը և Թ կետերում հեստակ երևում է Արշակունիների և Բագրատունիների տահմական իրավունքի հիման վրա վերականգնվելիք Հայոց թագավորության շեշտադրումը, երբ հստակ սահմանվում է  թե որտեղ  է օծվելու Հայոց արքան և որտեղ է նստելու՝ «Որ ոք թագաւոր կացուսցի լինիցի Հայոց օրինօք եւ ի Վաղարշապատ թագաւորական քաղաքն, ի սուրբ Էջմիածին օծանիցի որպէս նախնի թագաւորքն մեր», «Զթագաւորական քաղաքն պատրաստեալ ի Վաղարշապատ կամ յԱնի թագաւորական քաղաքն»



Նաև առաջին անգամ հայ իրականության մեջ սահմանվում են թագավորական-ասպետական շքանշաններ՝ «Սահմանեալ կաւալերն (օրդըն նշան) լինել տապան Նոյի, եւ լենտն երեք գոյն կարմիր, կանաչ եւ կապոյտ ըստ գունոյն աղեղան որ զկնի ջրհեղեղին տւաւ Աստւած Նոյի ի նշան հաշտութեան» նաև Տիրոջ անձեռակերտ Դաստառակի՝ կարմիր ժապավենու և այլն: Հայոց  թագավորության դրոշն էլ նույնպե սպետք է կրկներ Նոյան Տապանի ասպետական շքանշանի ժապավենի գույները, որի մասին բավական լայնծավալ խոսել են Ղևոնդ Ալիշանը և Վարդան Հացունին՝ կոչելով այն Ազգային Եռագույն

«Կարմիրկանաչ եւ կապոյտ ըստ գունոյն աղեղան, որ զկնի ջրհեղեղին տւաւ Աստւած Նոյի ի նշան հաշտութեան» 

Նաև հստակ հարց էր դրվում իշխաններին վերադրաձնել իրենց հայրենական ոստանները, որոնք որ կգտնվեն ազատգրված տարծքներում՝ «Յազգէ առաջնոյ նախարարացն մերոց եւ իշխանաց յայտնեսցի ոք որքան հայրենիք ունեցեալ իցէ որ վկայութեամբ հաստատեսցէ վերադարձուցեալ եղիցի առ նա եւ պատիւ նախագահութեան ազգին պահպանեսցի»: Նաև կարևոր հանգամանք էր թագի առկայությունը, որի մասին հիշատակվում է սրբազանի Դավթարում, որպես ղրիմեցիներից ստացված ընծան ի նշան շնորհակալության: Այսպիսով որքան նկատեցինք հսկայածավալ աշխատանք էր արվել, որի միայն մի փոքրի մասին մենք  անդրադաձանք, և մնում էր, որ այս ամենը կյանքի կոչվեր, սակայն ինչպես վերևում արդեն հիշեցին Հովսեփ Արղությանը 1801 թ-ի մատի 9-ին անհասկանալի հանգամանքներում ավանդում է հոգին: 

Իշխան Խաչատուր Լազարյան

Թվում է թե նրա մահով կավարտվեր Հայոց թագավորության վերականգնվելու գաղափրաը, սակայն ոչ՝ նույն  տոհմից մեկ այլ իշխան՝ Կոստանդին Արղության-Երկայնբազուկը, Խաչատուր Լազարյանը և Ալեքսանդր Խուդաբաշյանը՝  ունենալով Ամենայն Հայոց կաթողկոս Ներսես Ե Շահազիզյանի աջակցությունը՝ կազմում են մի նոր ծրագիր՝ «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին», ըստ որի Նիկողայոս ցարը իր տիտղոսաշարի մեջ պետք է ներառեր Հայոց Թագավոր տիտղոսը և Արևելյան Հայաստանը ստանար ինքնավար կարգավիճակ: 


Ն.Կ.Մ. Նիկողայոս Ա Ռոմանով

1837 թ-ին երբ հայտնի պատճառներով պարզ դրաձավ, որ Հայոց թագավորություն չի ստեղծվի՝ Նիկողայոս ցարը որոշում է ճանապրհ ընկնել Հայք նոր գրաված տարծքները տեսնելու, նպատակ չունենք այստեղ մանրամասն պատմելու այդ «հիշարժան» այցի մանրամասնները, բացառությամբ մեկ դրվագի, երբ ցարը ցանկանում է Էջմիածնում տեսնել «Հայոց Մեծագի և հին  Թագը» և երբ ցույց են տալիս՝ ցարը նկատում է, որ թնակարժեք քարերը փոխարինված են էժանագի ապակիներով և Հվհաննես Կաթողիկոսը նկատողություն է  սատանում ռուսաց կայսրից: 






09.05.2017


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Հայաստանի Թագավորական կուսակցություն, հասարակական-քաղաքական կազմակերպություն։ 1988-1992 թթ. գործել է առանց գրանցման, 1992-2006 թթ.` ՀՀ արդարադատության նախարարության գրանցումով։ Գործունեությունը դադարեցվել է 2006 թ-ին` դատարանի որոշմամբ։
Հիմնադրվել է 1988 թ-ի մայիսին համախոհների կողմից՝ Անբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության հիմքի վրա։ 1991 թ-ի փետրվարի 26-ին գումարված հիմնադիր ժողովում կուսակցության նախագահ է ընտրվել Տիգրան Պետրոսյանցը։ Ծրագրով, որ առաջին անգամ հրատարակվել է Անբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության «Անբերդ» պաշտոնաթերթում (1989 թ.), նախատեսվում էր Հայաստանում վերականգնել միապետական կառավարման վարչաձևը։ 1991 թ. վերջին Ծրագիրը և կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման համար։ Գրանցվել է 1992 թ-ի ապրիլի 15-ին։ Հայտարարություններով, քաղաքական ակցիաներով մասնակցել է Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների, տարբեր մակարդակների ընտրությունների։
Տիգրան Պետրոսյանցը 1991-ին կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր։ Կուսակցությունից Երևան քաղաքի տարբեր ընտրատարածքներում Տիգրան Պետրոսյանցը, Վարդգես Հայրապետյանը, Գագիկ Սարգսյանցը առաջադրվել են ՀՀ Գերագուն խորհրդի պատգամավորության թեկնածուներ։ 1995-ին կուսակցությունը, համամասնական ցուցակով հայտ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար։ Պահանջվող 18.000-ի դիմաց հավաքել է ավելի քան 26 հազար ստորագրություն, բայց նկատված սխալների պատճառով հանվել է ընտրապայքարից։ Կուսակցությունն իր գաղափարախոսությունը տարածել է «Անբերդ» պաշտոնաթերթի միջոցով։ 2004-ին կուսակցությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել և 2006-ին դատարանի որոշմամբ փակվել է։

08.05.2017


ՄԵԾ ՆԱՀԱՏԱԿ ԵՎ ՀԱՂԹԱԿԻՐ ՍԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ ԿԱՅՍՐԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆ


1769 թ-ի նոյեմբերի 26-ին, ռուսաց կայսրուհի Եկատերինա Բ-ի հրամանով հմնվեց չորս աստիճան ունեցող շքանշան՝ ի պատիվ Սբ Գևոր Զորավարի: Շքանշանով պարգևատրվելու էին բացառապես ռազմական ոլորտի ծառայողներ: Շքանշանի առաջին ասպետը՝ չհաշված Եկատերինա կայսրուհուն, դարձավ փոխգնդապետ Ֆեոդոր Ֆաբրիցինը:
1845 թ-ից սկսած շքանշանով պարգևատրվողը ստանում էր տոհմական ազնվականություն:
Շքանշանի ասպետներ են եղել գրեթե բոլոր ռուսահպատակ հայ զորավարներն ու ռազմական գործիչները:


Ն.Կ.Մ. Եկատերինա Բ Ռոմանովնան Սբ Գևրոգի շքանշանի Ա ատիճանի ժապավենով և շքանշանի աստղով:
ՀՀ-ի Ազգային Պատկերասրահ:





07.05.2017


ԹԱԳ


Թագ-ոսկեզոծ կամ արծաթե, շքեղ պսակ, միանձնյա իշխանության խորհրդանիշ: Թագի նախատիպն է հանդիսանում սաղավարտը: Թագը սերտորեն կապված է արքա, թագավոր, իշխանի համպաստասխան տիտղոսի և պատվի հետ: Հին և միջնադարյան Հայքում լայնորեն կիրառվում էին զանազան թագեր, որոնց նկարգրությունները՝ շնորհիվ պատմիչների հասել են մեզ: Թագերը նաև կիրառվում են նիշագիտության մեջ:



ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ