19.05.2017


ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՆԵՐԻ ԳԱՀԱՑԱՆԿ





ԱնունըԻշխել էՆշումներ
Ն.Ա.Մ. Տրդատ Ա66 - 88պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Ն.Ա.Մ.  Սանատրուկ88 - 110Տրդատ Ա-ի որդին
Ն.Ա.Մ.  Աշխադար110 - 113Բակուր Բ Պարթևի որդին
Ն.Ա.Մ. Պարթամասիր113 - 114Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում114 - 116
Ն.Ա.Մ. Վաղարշ Ա117 - 144Սանատրուկի որդին
Ն.Ա.Մ.  Սոհեմոս144 - 161164-186Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Ն.Ա.Մ.  Բակուր Ա161 - 163
Ն.Ա.Մ.  Վաղարշ Բ186 - 198Վաղարշ Ա-ի հարազատներից
Ն.Ա.Մ.  Խոսրով Ա198 - 217Վաղարշ Բ-ի որդի
Ն.Ա.Մ.  Տրդատ Բ217 - 252Խոսրով Ա-ի որդի
Ն.Ա.Մ.  Արտավազդ Ե252 - 272Տրդատ Բ-ի որդի
Ն.Ա.Մ.  Խոսրով Բ272 - 287Արտավազդ Ե-ի որդի
Ն.Ա.Մ.  Տրդատ Գ Մեծ287 - 330Խոսրով Բ-ի որդի
Ն.Ա.Մ.  Խոսրով Գ 330 - 338Տրդատ Գ-ի որդի
Ն.Ա.Մ.  Տիրան338 - 350Խոսրով Գ-ի որդի
Ն.Ա.Մ.  Արշակ Բ350 - 368Տիրան Բ-ի որդի
Ն.Ա.Մ.  Փառանձեմ 368 - 370Արշակ Բ-ի կինը
Ն.Ա.Մ. Պապ370 - 374Արշակ Բ-ի որդի
Ն.Ա.Մ. Վարազդատ374 - 378Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Ն.Ա.Մ.  Արշակ Գ378 - 389Պապի որդի
Ն.Ա.Մ.  Խոսրով Դ387 - 389415-416
Ն.Ա.Մ. Վռամշապուհ389 - 415Խոսրով Դ-ի եղբայր
 Շապուհ 416 - 420
թափուր420 - 422
Ն.Ա.Մ. Արտաշես Դ423 - 428Վռամշապուհի որդի





18.05.2017


ԱԶՆՎԱԿԱՆ ԷԹԻԿԱ
Մաս Ա



Ազնվական էթիկան մաս է կազմում  ընդհանուր էթիկայի և ուսումնասիրում, կարգավորում է ազնվականների փոխահրաբերությունները: Ազնվական էթիկան իր ծագումով հասնում է մարդկայի պատմության հնագույն ժամանակաշրջան, երբ նոր էին ձևավորվում առաջին պետական միրավորները՝ Շումեր, Աքադ, Եգիպտոս, Խեթեր, Վան, Ասորիք: 


Սկզբանպես ազնվական և առհասարակ էթիկան, ուներ բանավոր կերպով փոխանցվող ավանդույթների տեսք և կրում էր կրոնական բույթ, սակայն երբ ազգերը սկսեցին ավելի սրետ փոխհարաբերվել, տեղի ունեցան տարծաշրջանային նշանակության պատերզմներ՝  հենց այդ գործոների ազդեցության ներքո՝ սկսեց ձևավորվել շփման և փոխհարաբերման համընդհանուր նորմեր՝ օրինակ մեզ են հասել բազում Խեթական տեքստեր, որտեղ արձանգարված են թե ինչպես են երկու միապետ հաշտության դաշինք կնքում և ինչ նվերներ են փոխանցում իյար, ինչպիսի զոհաբերություններ են մատուցում դիցերին: 


Արդեն նշեցինք, որ շփման էթիկայի հիմքում ընկած էր կրոնական ենթատեքստ՝ օրինակ եգիպտոսի պարագայում փարավոնները համարվում էին կիսաաստված և հետևապես՝ նրանց հանդեպ կիրառվում էր այն բոլոր արարողությունները և պատիվները, որոնք մատուցվում էին դիցերին՝ օրինակ մահականցուները ձեռքով չէին դիպչում փարավոններին: Քանի որ  հիշեցինք պատիվ բառ՝ հարկե  այստեղ արձանգրել, որ ազնվական էթիկայի հիմքում ընկած է Պատիվ հասկացողությունը: 


Պատիվը էթիկայում սահմանվում է այսպես՝ բարոյա-էթիկական այն սկզբունքների ամբողջություն է, որոնցով մարդը ղեկավարվում է հասարակական և անհատական կյանքի վարքագծում: Եթե հիշենք Վանի թագավոր Ռուսա Ա-ի արաքը, երբ ՔԱ. 714 թ-ին Աարգոն Բ ներխուժեց երկիրը և ավերեց Մուսասիրի տաճարը՝ Ռուսա արքան ինքնասպան եղավ: Այսինքն արքան կորցրեց իր պատիվը և մեծություն, կառավարելու ազտվածային զորությունը: Պատիվ բառին հոմանիշներ են՝ արժանապատվություն, պատվազգացողություն, հարգանք, մեծարանք, հչակ, փառք, շուք և այլն: 


Այսպիսով կարճ ականրկից հետո անցում կատարենք բուն ազնվական էթիկայի առաջացմանը, սակայն հաշվի առնենք նաև մի հանգամանք, որ այն ինչ մենք այսօր անվանում ենք վարվելակերպի կանոնները, որոնք բխում են ազնվական էթիկայից, հիմք ունեն հունա-հռոմեական միջավայրում ձևավորված բարոյական նորմերի ամբողջությունը, սակայն դրան զուգահեռ գոյություն ունի Արևելյան էթիկա, որի մի մասնիկն է իրանա-հայական միջավայրում ձևավորված ազնվական բարքերը և ավանդույթները: Էթիկայի ձևավորման, զարգացման գործում մեծ էր Հելլենիզմի ադեցությունը՝ փիլիսոփաներ Սոկրատը, Պլատոնը, Արիստոտելը  ամենատարբեր տեսանկյուններից սահմանեցին, թե ինչ է Բարույքը և որն է  բարոյականը՝ ձևավորվեցին տարատեսակ ակադեմիաներ: 


Ա դարում մեզ հայտնի Հին Աշխարհի տեսքը զգալիորեն փոխվեց՝ պատմության թատերբեմումհանդես եկան Հռոմի աշխարհակալ տերությունը և Պարթևների կայսրության: Ըստ էության Հին Աշխարհը բաժանվում էր այս երկու հսկա տերությունների միջև, որնք սակայն մշակույթային դաշտում կիրառում էին գրեթե նույն հելլենական մեթոդները՝ միախառնվառ որոշ ազգային էլեմտների հետ: Ազնվական էթիկայի մասին խոսելիս՝ պետք  է հաշվի առնենք, որ գործ ունենք մարդ էակի թե՜ հագնվելու, թե՜ շփվելու և թե՜ ճաշելու բնական անրաժեշտության հետ, և կախված նրա հասարակության մեջ զբաղեցրած դիրքից՝ այն որոշակի տարբերվում է: Դ դարից սկած աշխարհը ևս մի ցնցում ապրեց՝ դա Հռոմեական կայսրության տորհումն էր, և Պարթևական կայսրության փլուզումը: 


Ի տարբերություն Արևմտյան կայսրության՝  Բյուզանդիան դարձավ կրող թե՜ Հունա-հռոմեական և թե՜ Արևելյան մշակույթների՝ ինչ էլ իր հերթին ծնեց մի նոր մշակույթային փոխհարբերություն, որը հազավոր տարիներ թելադրող էր լինելու տարծաշրջանում: Պաթևական աշխարհի կործանումը ողբերական հետևանքներ ունեցավ՝ կործանվեց մի հսկա մշակույթ և աշխարհընկալում, իսկ նրան փոխարինող զրադաշտականությունը իր հետ բերեց հետամնաց ցեղային միությունների բարքեր, որոնք միախառնվեցին արդեն եղածի հետ՝ ստեղծելով Սասանյան իրանը: Տարածաշրջանում միակ երկիրը, որը հավտարիմ մնաց Պարթևական արխահընկալմանը՝ դա Մեծ Հայքն էր:  Հայոց մեջ ազնվական էթիկայի՝ դասկան ընկալմամբ, ձևավորումը արդեն սկսվել էր Ա դարում՝ շնորհիվ Վաղարշակ թագավորի օրենսդրական բարեփոխումների՝ որոնք հանգեցրեցին նոր ավանդույթների ձևավորմանը՝ արդեն Հելլենիստակն ոճով՝ միախառնված տեղական բարքրեին: Պատմիչների շնորհիվ մենք բավական հարուստ նյութ ունենք հայ ազնվաական էթիկայի մասին՝ գիտենք թե ինչ  նախարություներ են եղել՝ այսինքն պալատական պաշտոններ՝ հետևապես ինչպիսի արարողություներ են իրականացվել, ով ինչ իրավուքներ ուներ և այլն: Ագաթանգեղոսի և Բուզանդի պատմություներից բավական հարուստ նյութ ենք ստանում ճաշի, ընթրիքի և արարողակարգային հրուրասիրություների անցկացման ձևերի մասին: 



 Օրինակ այս շրջանում ազնվական և ռազմական էթիկան անբաժան էին և եթե հիշենք Մուշեղ Մամիկոնյանի արարքը, երբ նա բաց է  թողնում աղվանքի Սանեսան թագավորին՝ ասելով թե թագավորնեը պետք է մենամարտեն թագավորների հետ, իսկ Պապ արքան նղվում է այդ արարքից՝ այստեղ հստակ երևում է, որ արքնա չէր ցնականում պահել էթիկայի նորմը, սակայն և բացահայտ չէր կարող ասել դա: Ճաշի անցկացման հետաքրքիր տեսարաններ կան Բուզանդի մոտ, երբ երևում են նախարահների բարձրեը, արքաների համար հատուկ նախատեսված տեղերը, նաև տրվելիք սննդի տեսականին և դրանից օտվելու սպասքի պարագաները, ողջույնի ձևերը: Այնպես որ շարունակենք մեր նյութը՝ արդեն հասկանլով, որ հայկական միջավայրում ևս եղել է ազնվական էթիկա հասկացողությունը; Հետաքրքրական է այն փաստը, որ արդնե Է դարում եվրոպան լրիվին մոռացել էր նախնայց բարքերը և դրաձել էր վայրի բառոնների և բռնապետների ֆեոդալական՝ իյար հետ շարունակ պատերազմող, միավորների ամբողջություն: Սակայն իրավիճակի փոփոխման համր ենթահող ստեղծվեց Կառլոլինգների կառավարման շրջանում, երբ կենտրոնական կառավարումը ստիպեց բոլորին ենթրակվել որոշակի էթիկական նորմերի, նաև հենց այս շամանակաշրջանում ձևավորվեց ասպետական էթիկայի հիմանդրույթները, որոնք հետագայում կկազմեն եվրոպական բորոյական նորմեր հիմք: Հայկական միջավայրում մշակույթը ևս մեկ ազդեցություն կրեց, երբ սկսվեցին արաբական արշավանքները: Արաբական աշխարհը Է-ժԲ դարեը բավական զարագցած էր և ուներ էթիկական նորմեր, ոորնք հիմվում էին ղուրանի, ազգային սովորույթների և հունա-արաբական(Աբու Ալի իբն Սինա)  փիլիսոփայության դրույթների վրա: 



Արարողակարգային Խորհուրդ

15.05.2017


Թովմա Արծրունի
«Արծրունյաց Տան Պատմություն» 
Հատվածներ



Իսկ Արծրունյաց տոհմից Հայոց Մեծ Նախարարների հետ՝ մկրտվում էր Տիրոցը՝ Բաբկեն Բ-ի որդին, որը հեզաբարո էր, խելացի, խոսքով և շարժումներով համեստ: Նա կամենում էր ճանաչել միայն մեկին՝ Քրիստոսին: Որովհետև, երբ Մեծ Գրիգորին տարն Կեսարացվոց քաղաքը՝ քահանայապետ և Հայոց աշխարհը լուսավորող վարդապետ ձեռնադրելու, մեծ նախարաների հետ մեկնեց նաև Տիրոցը, որն, ինչպես վերևում ասացինք, հեզ ու խոնարհ բնավորություն ուներ, ուստի չէր ձգտում առաջնակարգ տեղերում երևելիների հետն ճոխանալ և բազմել առաջին տեղը, որպես նախագահ, ալ նստում էր լքվածների[ախքատների] հետ: Առաջին բարձին չէր նստում ոչ այն պատճառով, որ Հայոց Մեծ Նախարարությունների մեջ չուներ բարձր և պատվական դիրք, այլ, որովհետև հետևում էր Աուրբ Ավետարանի վարդապետությանը: Քանզի ո՞վ էր, որ ավելի զորավոր էր, քան Սենեքերիմյանները:


Հայոց Մեծ Արքա Գագիկի Պատկերի, Անձի ԵՎ Փառաց Բացատրությունը

Եվ քանզի Աստված իր նախախնամությամբ ու կանխագիտությամբ իմացավ, որ նա այդպիսին պետք է լինի, ի սկզբանե, մոր որովայնում նրան օժտեց իմաստուն ոգով: Այդ պատճառով էլ նրան շնորհեց լուսազարդ պատկեր և վայելուչ հասակ...
Ուստի մեծ պատիվ է ինձ համար այժմ ադամանդներ առնել հնդկական աշխարից և պատվական քարերի քաղաքից, մանավանդ քարգործ ու մարմարգործ վարպետներից և թեբեացվոց ոսկու նման պատվական քարեր վաճառողներից ու նրա թագի հետ ընդելուզել, երբ նա զբոսնում է պսակով[թագով] ՝ Փրկչական պասի՝ Տերունական տոներին ինչպես փեսան դուրս գալով առագաստից՝ նմանվելով արեգակին:
Գույնեզգույն քարերով ու մագարիտներով հյուսված զարդերը ՝ խրոխտ ձիու գլխին, լանջին ու գավակաին շողում էին ինչպես լույսի ճաճանչներ: Ամեն աչք բաղձում էր տեսնելու նրան, ուստի ամենքը աղաղակում էին՝  «Տէրկեցոզթագաւորն, եւ լուր մեզ»:





14.05.2017


ԱՄԲԵՐԴԻՑ ԱՄԲԵՐԴ



Միաբանության համար՝ ի թիվս Աղցքի արքայական դամբարանի, կարևոր վայր է հանդիսանում Ամբերդի պատմական ամրոցը: 2013 թ-ի օգոստոսի 11-ին՝ հենց այս նշանավոր բերդում կատարվեց միաբանության անդրանիկ անդամների, նաև հոգաբարձուների հավստագրերի հանձնման արարողությունը: Ամբերդի պատմական դղյակը իր հարակից շնություններով կարևոր դեր է խաղացել Հայոց պատմության մեջ՝ պատկանելով Կամսարականներին, Բագրատունիներին, Պահլավունիներին՝ ի վերջո այն 1196 թ-ին Զաքարե Շահնշահը ազատագրել է սելջուկներից: Ամբերդը հնադիսանում է նորօրյա Հայաստանի միապետական մշակույթի վերածնման խորհդանիշը, քանի որ 1998 թ-ին Ամբերդի ֆոնդ հասարակական կազմակերպության հիմքի վրա է ստեղծվել Հայաստանի Թագավորական կուսակցությունը:










ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ