07.01.2018

ՀՈՒՇԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ


Օրեր առաջ առիթ ունեցանք դիմավորելու նոր 2018 թվականը և Սուրբ Ծնունդը: Հունավրի 6-ը հայ ազգի համար յուրահատուկ ամսաթիվ է, որը ցավոք սրտի չի գտել իր ուրույն տեղ պետական և ազգային տոնացույցում: Առհասարակ ի տարբերություն այլ ազգերի՝ մենք հայերս, կարծես առանձնապես չգիտենք էլ, թե որ ամսաթվին ինչ հետաքրքիր և կաևոր անցքեր են տեղի ունեցել անցյալում, եթե սա ազգային աղետ չէ, ապա մի գուցե մենք ենք մարսեցի: Ցավոք սրտի այս երևութի արմատները շատ խորն են և մոտ ապագայում դժվար թե դրական տեղաշարժ նկատվի, այնուհանդերձ փոքրիկ պատմական շրջայց կատարենք մի կողմ թողնելով մեր ներկա տխուր իրականությունը, քանի որ տգիտությունը ունակ է փչացնել ամենավեհ գաղափրաները:
303 թ-ի հունվարի 6-ին, երբ արեգակը նոր սկսում է երևալ երկանակամարում և մեր հայրեը այն անավնում էին արևագալ, Բագավանում՝ արածանի ակունքներում, Սբ Գրիգոր Պարթևի ձեռամբ՝ մկրտվեցին Ն.Ա.Մ Սբ Տրդատ Գ Մեծ Արշակունի արքան, Ն.Ա.Մ. Սբ Աշխեն թագուհին, Ն.Ա.Մ. Սբ Խոսրովիդուխտ արքայադուստրը և ողջ Հայոց Ազատանին:
1198 թ-ի հունվարի 6-ին, Կիլիկյան Հայքի այն ժամանակվա արքայանիստ Տարսոն քաղաքի՝ Սբ Սոֆիյա տաճարում, Հայոց Գրիգոր Ապիրատ Պահլավունի կոթողիկոսի ձեռամբ՝ օծվեց և թագադրվեց՝ Ն.Ա.Մ. Լևոն Ա Ռուբինյանը, իսկ առհասարակ Հունվարի 6-ին են թագադրվել կիլիկյան Հայոց արքաների մեծ մասը:





Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ