10.01.2018


ԳՈՒՅՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՊԵՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ


Ի բնե մարդ արարածը ստեղծվել է այնպես, որ ունակ է ընկալել արտաքին աշխարհը և մասնավորապես գունային բազմազանությունը, գրեթե այնպես, ինչպես, որ այն կա: Այսօրվա մի շաք էթիկական պատկերացումներ, որոնց շարքում է գունային զանազան երանգների կիրառումը, իրենց ծագումով գնում են դեպի հին քաղաքակրթություններ: Եթե պատկերացնենք, թե ունենք ժամանկի մեքենա և այն ունակ է մեզ տեղափոխել ցնկացած ժամանակաշրջան, ապա որքան հին քաղաքակթություններ տեղափոխվենք, այնքան ավելի լավ կկարողանանք հասկանալ այն ժամանակավա էթիկական նոմերը և մասնավորապես մեզ հետաքրքրող գույների կիրառման մշակույթը: Այստեղ քաղաքակրթությունները և դրանց զրագացումները չենք բաժանի փուլերի, քնաի որ ի տարբերություն մնացյալ ուսումնասիրման առարկաների՝ այստեղ դրա կարիքը չկա, ի զարմանս մեզ գրեթե անփոփոխ է մնացել մեր և հազարամյակներ առաջ ապրող մարդու պատկերացումների գույների և դրանց կիրառման շուրջ: Հին աշխարհի հասարակությունը բաժանվում էր դասերի և բնականաբար իշխող դասը իր հագուստի գույնով պետք է  առանձնանար, սակայն կային դեպքեր, երբ որոշակի ծիսական կամ արարողակարգային իրողություն նույն գույն էր պահանջում: Գույների ընկալումը և նշանակությունը՝ սերտորեն կապված են տվյալ էթնոմշակույթային տարրի կրոնական պատկերացումներից, սակայն որքնա որ զարմանալի է իյարից անկախ և հազարավոր կիլոմետրեր հետավորության վրա գտնվող քաղաքակրթություններն անգամ՝ շատ դեպքերում, նույն նշանկությունն են տվել միևնույն գույնին: Խոսելով հայկական միջավայրի մասին, պետք է շեշտադրենք ազնվական միջավայրում կիրառվող գույները, քանի որ ի սկզբանե հոդվածը այդ նպատակն է հետապնդում: Եվ այսպիսով հիմնական գույներն են՝ կարմիրը, կանաչը, կապույտը, սպիտակ, դեղին/ոսկի  և սև, իսկ մանցածը այս գույնեի խարնուրդն են:





Ոսկի/դեղին-ոսկին ինքը՝ լինելով ազնիվ մետաղ և ունենալով յուրահատուկ փայլ, որը նման է արևի ճաճանչներին, համրվում է մետաղների արքան և լայնորեն կիրառվել է աքաների կողմից թե իենց խորհրդանիշերի և թե արտաքին հագուստի զարդարման համար, և ներկայումս էլ ազնվական մշակույթում համարվում է թագավորական իշխանության խոհրդանիշ:





Ծիրանի- սա շատ յուրահատուկ երանգ ունեցող գույն է և նախկինում վայել էր միմիայն կայսրական ծագում ունեցող անձնանց՝ մասնավորապես Հին հռոմում, Բյուզանդիայում՝ միայն կայսրերն էին կրում ծիրանի թիկնոց: Մինչև վերջին ժամանակները անգլիական արքունիքի էթիկան պահանջում էր թագավորի կամ թագուհու նեակայությամբ չկիրառել այս գույնը: Ծիրանի թիկնոց էին կրում նաև Արշակունյաց հարստության միապետները: Ծիրանին բավական թանակ հաճույք էր և ստացվում էր հատուկ միջերկական ծովում բնակվող խխունջներից: Այն ունի տարատեսակ երանգներ, որոնց մեջ գերիշխում է կարմրամանուշակագույնը:



Կարմիր-սա ևս թագավորների կողմից լայնորեն կիրառվող գույն էր, սակայն իր տարբերություն ոսկու կամ ծիրանիի՝ այն կիրառում էին նաև ազնվականները: Կարմիրը իր տարատեսակ երանգներով ընդգծում էր այն կրող անձին բազմության մեջ:



Սև-սա այն գույներից է, որ հատուկ էր բոլորին և կիրառվում էր բացառապես սգո կամ հիշատակի առիթների ժամանակ: Քանի որ այս գույնը հաճախակի էր կիրառվում հուղրակավորությունների ընթացքում՝ այն ասոցացվել է մահվան հետ, բայց նաև ձեռք է բերել իմաստության, խոհեմության նշանակություն: Միապետական միջավայրում սև կրում են միմիայն սգու հանդիսությունների ժամանակ, չնայած, որ վերջին ժամանակներում սևի կիրառությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

Վեր թվարկված գույների կիարռությունը գերեթե նույնն է ամենուր, իսկ մանցած գույների պարգան արդեն տարբերվում՝ կապված տեղական սովորույթներից և ավանդություներից, նաև տվյալ պարգայում պետք չէ հագուստի գունային իմաստը խառնել նիշագիտության մեջ կիարռվող գույների իմաստին՝ չնայած, որ դրանք որոշ դեպքերում համընկնում են:







Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ