22.01.2018


ԱՇԽԱՐԱՎԱՆԴ


Աշխարավանդ-Արքայական և իշխանական խույրանման թագի ամրացման համար նախատեսված երկարվուն ժապավեն, իշխանության նշան: Աշխարավանդը ունեցել է գործնական նշանակություն, քանի որ թե Հայքում և թե Արևելքում թագերը մետաղական չէին, հիշենք Եդեսիայի Հայոց թագավոր Աբգար Ե-ի սպասավոր Ադդեին, ով արքայի համար կտորից խույր էր կարում, անրաժեշտ էր կտորե մեծ խույրը կամ թագը՝ ամրացնել թագավորի գագաթին, և դա լավագույնս կատարում էր նախշազարդ, ծիրանի աշխարավանդը: Հայ մատենագրության մեջ բազմաթիվ են հիշատակումները աշխարավանդի մասին՝ ըստ Բուզանդի աշխարավանդ կելու պատիվ  շնորհվում էր նաև իշխաններին.
Նույնպես Մանուել սպարապետի համար ուղարկեց թագավորական պատմուճան, սամույրի մորթի, իսկ որպես գլխին կրելու պատիվ` ոսկուց և արծաթից շինված իշխանական սաղավարտի զարդ, իսկ սաղավարտի զարդի վրա արծիվ, իսկ ետևից թագի կապը` աշխարավան հանգույցը, և կուրծքին պատիվ` իշխանական արծվապատկեր մեդալիոն, ինչպիսին կրում են թագավորները, նաև շիկակարմիր խորան, խորանի վրա արծվի նշան, և մեծամեծ վարագույրներ ու կապույտ երկնագույն հովանոցներ:  
Արևմուտքում որպես իշխանության նշան աշխարավանդը գործածում էին առանց թագի կամ գլխանոցի:  Հայ իրականության մեջ աշխարավանդը կիարռվել է ընդհումպ մինչև ԺԳ դար, իսկ բարձրաստիճան եկեղեցական շրջանակներում այն այսօր էլ կիրառելի է արտախուրակ անվամբ, որն արդեն փոխել է իր սկզբնական կիրառական նշանակությունը և մնացել որպես իշխանության և պատվի նշան:













Աղբյուրներ՝
Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան Երեւան, 1969, էջ 105:

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ