18.02.2018


ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ-ԱՍՊԵՏ
Карапет Багратуни аспет



Կարապետ Բագրատունի-Ասպետ, (Կարապետ արքեպիսկոպոս, ավազանի անունը՝ Հովհաննես Գրիգորի, 18 (29).5.1779, գ. Հունուտ (Սպերի գավառ) – 3.6.1856, Ախալցխա), եկեղեցական-հասարակական գործիչ, Կարինի և Վիրահայոց թեմերի առաջնորդ, սերում է Բագրատունիների իշխանական տոհմից։ Պատանեկությունը անցել է կացել Կարինի նագանգի Սպեր գավառաում, որը հնուց ի վեր Բագրատունյաց իշխանական տան ոստան էր: Նախնական կրթությունն ստացել է (1791-ից) Ակնի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետև Կ. Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն և լեզուներ։ 1801-ին Ակնում ձեռնադրվել է վարդապետ, ապա նշանակվել Կարնո և Ակնի վիճակների վանքապատկան կալվածքների հոգաբարձու։ 1808-ից՝ Կարնո հայոց հոգևոր թեմի առաջնորդ։ 1811-ին Եփրեմ Ա Ձորագեղցին նրան շնորհել է արքության պատիվ և տիտղոս։ Կարնո թեմում ծավալել է տնտ. և հոգևոր-մշակութ. արդյունավետ գործունեություն։ Հիմնել է իր անունը կրող Կարապետյան վարժարանը։ Աջակցել է ռուս. զորքին ու արքունիքին 1829-ին՝ Էրզրումի գրավման ժամանակ։ Երբ Ադրիանուպոլսի պայմանագրով (2.9.1829) Էրզրումի, Բայազետի և Կարսի փաշայությունները վերադարձվել են Թուրքիային, Կ. Բ., վախենալով թուրքերի վրեժխնդրությունից, Էրզրումի և շրջակայքի հայության անունից, 29 պատվավոր քաղաքացիների հետ, ռուս. բանակի հրամանատար Ի. Ֆ. Պասկևիչին է ներկայացրել (15.12.1829) աղերսագիր՝ խնդրելով թույլատրել տեղի հայերին գաղթել Ռուս. կայսրության սահմանները։ Կ. Բ-ու հորդորանքով և առաջնորդությամբ 1830-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. (7298 ընտանիք) հայ գաղթել և բնակություն է հաստատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում։ Կարապետ Բագրատունու ջանքերով Էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգևոր-մշակութային արժեքներ (որոնց թվում՝ «Ծուղրութի Ավետարան»-ը)։ Դրանք հիմնականում զետեղվել են Ախալցխայի նորակառույց (1835–37) Ս. Փրկիչ եկեղեցում։ Կարապետ Բագրատունու օժանդակությամբ ու մասնակցությամբ են ստեղծվել Ախալցխայի նոր, աջափնյա մասը՝ Պլանը, 100-ից ավելի գյուղեր՝ Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ 60 եկեղեցի, Նոր Կարապետյան դպրոցը (1842–44, այժմ՝ քանդված), Ախալքալաքի Ս. Մեսրոպյան արական դպրոցը և այլն։ 1837-ի հունվ. 20-ին Կարապետ Բագրատունին նշանակվել է Վրաստանի և Իմերեթի հայոց թեմի առաջնորդ ու այդ պաշտոնում մնացել մինչև մահը։ Համագործակցել է ժամանակի նշանավոր հայ ազնվականների՝ Ղարաման Արղության-Երկայաբազուկի, Նեսիսյան վարժարանի համահիմնադիներից՝ Գևորգ Արծրունու, Սարգիս արքեպս. Հասան-Ջալալյանցի և այլոց հետ, որի ադյունքում ստեղծվել են ազգային նշանակության մի շարք գործեր:  1837-ի սեպտ. Ախալցխայում դիմավորել և ընդունել է Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I ցարին։ Կարապետ Բագրատունու խընդրանքով կայսրը մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի հայ գաղթականների՝ հարկեր չվճարելու արտոնությունը։ Ռուս. կառավարությանը մատուցած ծառայությունների համար Կ. Բ. պարգևատրվել է (20.10.1830) Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանով։ Թաղված էր Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցու գավթում, որտեղից 1953-ին աճյունը տեղափոխվել է քաղաքային գերեզմանատուն։ Նրա կազմակեպած գաղթի շնորհիվ Բագրատունիների տոհմի մի ճյուսը հստատվում է ախլցխայում:




Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ