14.03.2018



ՀԱՅՈՑ ԹԱԳԸ (ԽՈՒՅՐ)
АРМЯНСКЯ ТИАРА



            Արդ` նախ և առաջ թագավորը կարգավորում է ինքն իրեն և իր տունը, սկսելով իր գլխից ու թագից:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ         
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ»

Երբ առիթ ենք ունենում խոսելու պետական խորհրդանիշերի մասին անդրադառնում ենք դրոշին, զինանշանին, սակայն մոռանում ենք, որ դարեր շարունակ մեր պետականության խորհրդանիշը եղել է Հայոց Ավանդական թագը, որ կրել են մեր արքաներ՝ Երվանդյան, Արտաշեսյան Արշակունյաց հարստության, և որը պահվել է Բագարտունիների, Երկայնաբազուկների արքունական գանձարանում:


Այսօր հայագիտության Հայոց թագը հայտնի է, որպես Տիգրանյան թագ, քանի որ  մեզ հասած բոլոր պատկերներում արքան պսակված է հենց այդ թագով: Այն իրենից ներկայացնում է ծիրանի կտորից կարված երկարվուն խույր, որն ուներ երկար ականջակալներ, որոնք ձիավարության ժամանակ առջևից կապվում էին, իսկ ետևի մասից մինչ ծոծրակը հասնող իյարից բաժանված հատվածներ, վերևի մասում խույրը ավարտվում էր ճառագայթներով: Թագի եզրամասերը ամբողջությամբ մարգարտապատ էին, այս մասին առկա են բազմաթիվ հիշատակումներ պատմիչների մոտ: Կախված դինաստիայից թագի վրայի պատկերները փոփոխվում էին՝ կոնկրետ Արտաշեսյաները կիրառել են Վերգինյան աստղը, որոշ դեպքերում աստղին նայող երկու արծիվներով՝ ինչպես Տիգրանյան թագի վրա է պատկերված: Հայոց երկարվուն թագը միապետի գագաթին ամրացվում էր աշխարավանդի միջուցով, որի նշանակությւոնը այնքնա մեծ էր, որ հատուկ թագակապի գործակալություն կար, որը երկար շրջան վարում էր Բագրատունիների տոհմը:


Տևական ժամանակ է ինչ ուսումնասիրվում էր Հայոց թագը և ահա առիթ ունենք տեսնելու նրա վերակազմությունը՝ ամենայն մանրամասնությամբ՝ շնորհիվ Ռ. Արղությանի: 




Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ