21.03.2018


ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍԸ
Обряд Погребения армянских царей


Հանդես ասելով հասկանում ենք հատուկ սահմանված արարողություն՝ համզգային նշանակության, ինչպիսին են միապետի թագադրությունը, հուղարկավորությունը և այլ կրոնական բնույթի արարողություններ և ծեսեր: Բարեբախտաբար պատմիչները ժլատ չեն գտնվել այս հարցում և ակամայից մեզ են փոխանցել բազմաթիվ վկայություններ արքայական հուղրակավորությունների մասին: Հետաքրքրական է, որ թե հեթանոսական և թե թրիստոնեական շրջանում, երբ առկա էին կանոնական արգելքներ, արքաների հուղարկավորության հանդեսը ընթանում էր գրեթե նույն արարողակարգով:
Եթե փորձենք ժամանակագրական կարգով առաջ ընթանալ, ապա հարկ ենք համարում սկսել Բելի հուղրկավորությունից, ինչպես հիշում է Պատմահայր Խորենացին Հայկը յուղերով օծեց Բելի մարմինը և դրեց մի բարձր տեղ՝ այսինքն չանարգեց, այլ մատուցեց թագավորին վայել պատիվ: Հաջոդիվ մեզ հայտնի է Արտաշես Ա Բարեպաշտի հուղարկավորության հանդեսը, որի նկարագրությունը մեզ հիշեցնում է ազգի բացառիկ սերն ու հարգանքը վայելող կայսեր հուղարկավորություն: Ինչպես բոլոր հանդեսներ են պահանջում դագաղի շուրջը թափորն էր՝ ընտիր թիկնազորից կազմված, որը հավանական է կարծել թե արքունի ոստանիկներն էին, իսկ հետևից ընթանում էր արքայական ընտանիքը՝ կանայք մազերը արձակած և ամբողջությամբ սևի մեջ: Առջևից ընդունված էր տանել արքայկան նշանը, որը Արտաշեսյաների ժամանակ արծվապատկեր էր: Առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ողբասաց կանայք, ովքեր լացակումաց ձայնով, միատոն՝ թիվ, արտասանաում էին ողբեր արքային նվիրված: Թափորի մեջ լինում էին նաև քրմեր, ազնվականներ և հասարակ ժողովուրդ, ովքեր գալիս էին վերջին հրաժեշտը տալու իրենց արքային: Հետաքրքիր է, որ պատմիչները նկարագրում են ոչ բոլոր թագավորների հուղարկավորությունները, այլ միայն նրանց ովքեր արժանացել են մեծ հորջորջվելու: Հաջորդը հիշատակումը վերաբերվում է  Տրդատ Գ Մեծին, ով չհանդուրժելով նախարարների անհնազանդությունը հեռացել էր արքունիքից և մոտ 90 տարկան էր, երբ նախարաները թույնով խառնված գինի մատուցեցին արքային, գինի մատուցելը ընդունված սովորություն էր, որից արքան մահացավ: Տրդատ արքայի հուղրակավորության մասին իմանում ենք հայսմավուրքից: Արքայի դին տեղադրում են արծաթեպատ դագաղի մեջ, որը զարդարված էր թանկարժեք և արքայավայել կտորներով, իսկ զորքերի վաշտերը երկու կողմից թափոր էին կազմել՝ ամբողջական սպառազինությամբ զարդարված՝ նաև իրենց հետ ունեին արքայական նշանները: Առջևից գնում էին հոգևորակաները՝ սաղմոսասացներով և խնկաբեր բուրվառներով, իսկ հետևից Խոսրով արքայազն էր, ապա սևազգեստ Աշխեն Հայոց Տիկինը և մնացյալ ուստրերն ու դուստրերը: Թափորի երկու կողմերից ընթանում էին իշխաները իրենց պատիվների համաձայն և ռամիկների մեծ բազմություն, ամենահետևում ողբասաց կույսերն էին: Հաջորդիվ կանրադառնանք Աշոտ Ա Մեծի հուղարկավորության հանդեսին: Երբ հոգին ավանդեց հայոց Աշոտ Ա Մեծ պսակավորը, նրան տարան հուղրակավորելու Բագարան ավանում, որտեղ իր նախնիներին էին հանգչում: Արքայի դին դրված էր դագաղի մեջ, որը զարդարված էր ոսկեկար և ոսկնախշ կտորներով՝ նաև առաջին անգամ հանդիպում ենք դագաղը դրոշով զարդարելու երևույթին: Առջևից գնում էին հոգևորակաները, իսկ երկու կողքերից զինավածված թիկնազորը՝ արքայական նշաններով, հետևից քայլում էին արքայի երեք որդիները և թագուհին, ազգականներն, ապա մնացյալ բազմությունը և ողբասաց կանայք:
Ոչ պակաս հետարքրքրական և նյութի տրամադրման առումով օգտակար է իշխանական հուղարկավորությունները՝ պատմիչները ակամայից հիշում են Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի հուղարկավորությունը, ով վախճանվել էր երիտասարդ հասակոմ՝ մոտ 40 տարեական: Իր կինը՝ Մարիամ Բագրատունին մեծ բազմությանմբ՝ քնարների ու նվագարանների(փողային) ուղեկցությամբ՝ թագավորավայել, արքունական պատիվներով, հուղրակավորում է իր ամուսնուն: Թովմաի մի հիշատակությունից իմանում ենք թե ինչ կերպարանքով էին ներկայնում իշխանուհիները, որը եմզ հանրվորություն է տալիս նաև տարածել թագուհների վրա՝ խոսքը սև զգեստների մասին է և սգո արտահյտման կարևոր մի երևույթի՝ դեմքը սև, մարգարտապա քողով ծածկելու՝ ինչպես հիշում է  Թովմա Արծրունին Վասպուրական Սոֆիա տիկինը, երբ տեսա իր ամուսնու՝ Դերենիկ իշխան դին, բարձրացրեց իր մարգարտապա քողը և գլխ մոխիր ցնեը, նույնը կրկնեցին նաև նրա դստրերը: Սովորաբար արքունիքում սոգը տևում էր 40 օր, սակայն լինում էին պարագաներ, երբ այն մի քանի ամսից մինչև մեկ տարի էր տևում՝ այդպես էր Հեթում Ա թագավորի որդու՝ Թորոսի սպանության պարգային, պատմիչները վկայակոչում են, որ Հեթում թագավորն այնքան ծանր էր տանում իր որդու կորուստը, որ ամիսներ շարունակ սև զգեստների մեջ էր և միան երուսաղեմ գանալուց հետո դուս եկավ սգից, երբ այնտեղ իր որդու հիշատակին եկեղեցի կանգնեցրեց: Եթե ազնվազարմ կանայք մոխիր էին ցանում իրենց գլխին, որպես սուգ արտահայտելու միջոց, ապա թագավորները և իշխանները, որոշ դպքերում պատմուճան պատռելու սովորություն ունեին՝ ինչպես դա երևում է Վասպուրականի Գագիկ թագավոր եղբոր՝ Գուրգեն իշխան մահվան պարագային, երբ սգո հանդեսիմասնակիցների առջև թագավորը պատռեց իր պատմուճանը: Որոշ տեղերում սովորություն կար հանգուցյալի հետ ոսկի դնելու՝ դա կլիներ թե դրամի և թե այլ տոհմական նշանակությնա առարկաների տեսքով:


Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ