30.03.2018


  ՇՈՒՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆԻՇԱԳԻՏՈՒԹՅՆԱ ՄԵՋ

Символ лилии

«Զարդ առեալ վարդըն շուշանին․ Շուշանըն շողէր հովտին, Շողշողէր դէմ արեգականն»։
 Սուրբ Գրիգոր Նարեկացի
 «Տաղ Վարդավառին»




Շուշանի կիրառումը նիշագիտության մեջ բավական մեծ աշխարգրություն է ընդգրկում: Շուշանի պատկերը կաորղ ենք հանդիպել հնդկաստանում, իրանում, հայաստանում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում: Պատկերաման եղանակը տարբեր է՝ կախված մշակույթային միջավայրից: Շուշանով են զարդարված Միջագետքյան կնիքները, Եգիպտական խորաքանդկաները, Միկենյան կարասները, Իրանայան կտորները, Հրեական դարմները և այլն: Որպես կանոն այն նշանակում է ժուժկալություն:


Շուշանի կիրառումը արքայական խորհրդանիշերի վրա գալիս է դեռ Ասորիքից, ասորի տիրակալները իրենց խույրրեը, գայսոնները զարդարում էին շուշանով:
Քրիստոնեության մեջ շուշանը ասոցացվում է Մարիամ Աստվածածնի հետ, որպես անարատության նշան: Այդ համեմատության համար առիթ են հանդիսացել Երգ Երգոցի հետևյալ տողերը՝ «Ես Սարօնի ծաղիկն եմ. Հովիտների շուշանն եմ» ( Երգ երգոց 2.1) ապա նաև «Ինչպէս շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին կույսերի մէջ» (Երգ երգոց 2.2): Այսպիսով շուշանը որպես անարատության նշան սկսվում է լայնորեն կիրառվել՝ զարդարվեստում, հերալդիկայում, խորհդաբանության մեջ և կենցաղում՝ արդեն Ժ դարից շուշանի նշանի հետ միասին լայնորեն սկսում է կիրառվել վարդը:

Օշին Մարաջախտը Սուրբ Կույսի և Մանկան առջև ծնկաչոք երկու ավագ որդիների՝ Կոնստանտինի և Հեթումի հետ, ետևում՝ Արքայեղբայր Յովհաննեսն է՝ Սսի եպիսկոպոսը, ով հագել է շուշանանախշ շուրջառ:

Հայ իրականության մեջ շուշանը լայնորեն կիրառվել է ուշ  միջնադարում՝ նրանով էին զարդարված ազնվակաների թագերը, զգեստները, տապանաքարերը, շարականգիրները Աստվածածնին գովերգելուց՝ նրա անարատությունը նմանեցնում էին շուշանին:



Աղթամարի Դավիթ Թոռնիկյան-Արծրունի կաթողիկոսի ծիսական թագը՝ պսակված շուշաններով:


Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ