17.04.2018



ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ՄԵԾ ԱՐՔԱՅԻ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՍՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ՀՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ
Գերագույն Ասպետական խորհուրդը խոր մտահոգությամբ է հետևում ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին: Պետականաշինությունը լրջագույն և բարդագույն գործընթաց է և պահանջում է մեծ ներուժ, զոհողություններ, որոնք անցնող 27 տարիներին և ոչ մի կառավարություն չցանակացավ ներդնել, ինչի արդյունքում չձևավորվեց լուրջ պառլամենտական համակարգ, կառավարման մեխանիզմներ, և տեղի ունեցավ հասարակության և իշխանության միջև անջպետի էլ ավելի խորացում՝ հիշեցնելով անցյալ դարի սովետական տոտալիտարիզմը: Երևանյան փողոցներում տեղի ունեցող բախումները և մասնավորապես՝ անկարգությունների պատճառը, նախ դեգրադացված հասարակությունն է և ոչ պակաս հետընթաց ապրած իշխանությունը: Անցնող 27 տարիները չբերեցին Հայաստանին ոչ մի մշակույթային վերելք՝ այլ միայն ջատագովեց ռաբիզ, գաղութային արվեստը, արհեստը, իսկ մշակույթն այն կարևոր նախադրյալն է, որի շուրջ ձևավավորվում է առողջ հասարակությունը: Ներկա փուլում հարկավոր է դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն, իսկ ստեղծված դրությունից լավագույն ելքը կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:


Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ