30.06.2018

Церемония поклонения Царскому Дому Аршакуни в Ахцке

ԽՈՆԱՐՀՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՂՑՔԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆՈՒՄ
Церемония поклонения Царскому Дому Аршакуни в Ахцке


Այս տարի՝ հունիսի 23-ին, լրացավ միաբանության հիմնադրման հինգ ամյակը: Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի միաբանության հիմնադրման օրվա և Հայոց միապետության տոնի միջակայքում այցելել Աղցքի Արշակունյաց արքաների դամբարան և կատարել Խոնարհման հանդիսավոր արարողություն:  Այս տարի ևս բացառություն չէր և միաբանությունը հունիսի 30-ին, այցելեց Աղցք՝ խոնարհումով, իր հարգանքի տուրքը մատուցելու Արշակունյաց արքաների հիշատակին: Արարողությունը սկսվեց միաբանության նիշագիտական բաժնի նոր գավազանի անվանակոչմամբ՝ ի պատիվ գլխավոր խորհրդանիշի՝ Խարսխախաչի, ապա հանդիսապետությամբ իշխան Ս. Ռշտունու արարողության մասնակիցները իջան բուն դամբարանը և մեծ մագիստրոսի նշանի խոնարհմամբ պատվեցին արքաների հիշատակը:




Միաբանության Մամլո Դիվան

Комментариев нет:

Отправить комментарий

ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ