24.02.2018


ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԳԼԽԱՆԻ ԱՐԾԻՎԸ

Двуглавый Орёл Династии Аршакуни



Մեծ Հայքում քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունվեց 301 թ-ին՝ Տրդատ Գ Մեծ Արշակունի արքայի օրոք: Նոր կրոնը իր հետ բերեց նոր սովորություններ, նաև վերաիմաստավորվեց անցյալը: Արշակունայց հարստության պատմության նոր էջը բացվեց նոր զինանշանի կիրառումով՝ մի գլխանի արծվին փոխարինեց երկգլխանի արծիվը, չնայած որ նախկին մեկ գլխանին էլ շարունակվեց կիրառվել, որպես պատվի նշան:
Միաբանությունը շարունակում է ներկայացնել Հայոց արքայական և իշխանական տների զինանշանները՝ վերակազմված նոր ոճով՝ նիշագիտական նորմերին համապատասխան:
Զիննաշանի վերակազմության հեղինակն է՝ Ռ. Արղությանը:




21.02.2018


ԲԱԳՐԱՏՈՒՆԱՅՑ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՏՈՀՄԱՆԻՇԸ

ГЕРБ ДИНАСТИИ БАГРАТУНИ


Հայ ազգը վերջին մի քանի հարյուրամյակում՝ զբաղված լինելով մի կտոր հաց հայթայթելու խնդրով՝ հիրավի մոռացել է իր փառավոր անցյալը: Մինչ մյուս հարևան ազգերը զբաղված են ազգային փնտրտուքով՝ մեզ բնավ չի հետաքրքրում մեր մշակույթը՝ այնպիսին ինչպիսին, որ այն եղել է, այն փառքը, հզոր մշակույթը, որն դարերով ունակ է եղել նույնիսկ օտարների հիացմունքը առաջացնել:Միաբանությունը պատիվ ունի մասնակցելու ազգայինին ազնվական մշակույթի վերածննդի գործին և այդ շրջանակներում արդեն ստեղծվել են տասնյակ տոհմանիշեր, զինանշաններ, պատկերներ, իսկ այսօր ներկայացնում ենք Բագարտունայաց փառահեղ հարստության տոհմանիշը, որն իր մեջ ներառում է՝ Թագակապի գործակալության խորհրդանիշը, Աննի, Կարսի և Լոռվա թագավորությունների խոհրդանիշերը:Տոհմանիշի վերակազմության հեղինակն է՝ Ռ. Արղությանը:

20.02.2018


ԻՇԽԱՆ ՀԱԿՈԲ ԳԵՐԱՍԻՄԻ ԲԱԳԱՏՈՒՆԻ

Князь Яков Герасимович Багратуни

Իշխան Հակոբ Բագրատունին փոքր տարիքում:

Իշխան Հակոբ Գերասիմի Բագրատունի (օգոստոսի 25 1879, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ - դեկտեմբերի 23 1943, Լոնդոն), ռուսական և հայկական բանակի ռազմական և պետական գործիչ - ռուսական բանակի գեներալ-մայոր, բանակի գեներալ Հայկական բանակում։
Հակոբ Բագրատունին ծնվել է 1879 թվականի օգոստոսի 25-ին Ախալցխայում, հայկական ազնվական ընտանիքում, սերում է Բագրատունիների հայ իշխանական տոհմից։ 1898 թվականին, ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան ոսկե մեդալով, ապա՝ 1900 թվականին Կիևի առաջին ռազմական ուսումնարանը, առաջիններից է եղել շրջանավարտների մեջ ում անունը փորագրվել է մարմարե պատվո սալաքարին, իսկ 1907 թվականին՝ Կայսերական Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան։
1900 թվականից եղել է Կեկսհոլմի լեյբ գվարդիայի գնդում պոդպորուչիկ։ Նա հաջողությամբ ավարտել է հետախուզական կարևոր առաջադրանքը Պարսկաստանում։ 1904 թվականից եղել է պորուչիկ։ Նույն տարում մտել է Գլխավոր շտաբի Ակադեմիա, բայց 1905 թվականին ընդհատել է ուսումը և գնացել է ռուս-ճապոնական պատերազմի ճակատ։ Ղեկավարել է Արևելա-Սիբիրական գնդի 19-րդ վաշտը։ 1905 թվականի փետրվարի 25-ին Պուխե գյուղի մարտերում վիրավորվել է և ստացել սալջարդ, բայց շարունակել է ղեկավարել վաշտը։ Ռազմական արժանիքների համար պարգևատրվել է սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով՝ մակագրությամբ «Արիության համար» և սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի սրերով և ժապավենով շքանշանով։

Բագրատունիների տոհմանիշը: Վերակազմության հեղինակ՝ Ռ. Արղության:

1907 թվականից եղել է շտաբս-կապիտան, ղեկավարել է վաշտ, Կեկսհոլմի լեյբ գվարդիայի գնդում։ 1908 թվականի նոյեմբերի 26-ից եղել է կապիտան, Թուրքեստանյան ռազմական օկրուգի շտաբի ավագ ադյուտանտի օգնական։ Դրանից հետո ղեկավարել է օկրուգի շտաբի 4-րդ (հետախուզական) բաժանմունքը։ Ըստ նրա կենսագիր, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի՝ 
Հակոբ Բագրատունին կատարել է գաղտնի ռազմագիտական և գործնական առաջադրանքներ Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջինասիական Բուխարա, Կաշգար, Կերմիշում, Կուշկայում, Մերվ, Տաշքենդ քաղաքներում: Բացահայտել է պանթյուրքիստական էմիսարների դավադրությունը Թուրքեստանի գեներալ-նահանգապետության Տաշքենդ և այլ քաղաքներում: Նրա այս սխրագործությունը նշանավորվեց սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանի պարգևատրմամբ: Նա դարձավ Փոխգնդապետ:
Իշխան Հակոբ Բագրատունին Ակտիվորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է շտաբս-սպա Թուրքեստանյան առաջին բանակային կորպուսի շտաբում։ 1914 թվականի սեպտեմբերին աչքի է ընկել Հյուսիս-Արևմտյան ճակատի, Լիկայի շրջանի մարտերում, գերազանցության համար պարգևատրվել է սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրերով շքանշանով և սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրերով և ժապավենով շքանշանով։ 1914 թվականի հոկտեմբերից մինչև 1915 թվականի հունվար ժամանակավոր կատարել է Թուրքեստանյան առաջին բանակային կորպուսի շտաբի պետի պարտականությունները։ 1915 թվականի հունվարից մինչև 1916 թվակականի նոյեմբեր եղել է շտաբի պետ՝ 76-րդ հետևակային դիվիզիայում, Թուրքեստանյան երկրոդ հրաձգային բրիգադում, Թուրքեստանյան հրաձգա-հրետանային բրիգադում։ 1915 թվականի դեկտեմբերի 6-ից գնդապետ։ Մարտերը գերազանց կատարելու համար պարգևատրվել է սբ. Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանով, սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշանով և սբ. Աննայի 2-րդ աստիճանի թրերով շքանղանով։ 1916 թվականի նոյեմբերի 22-ից 8-րդ Թուրքեստանյան հետևակային գնդի հրամանատար։ Փետրվարյան հեղափոխությունից հետո պատկանել է բանակում ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին։ Եղել է ընտրված պատվիրակ Համառուսական համագումարի սպաների մեջ, որը տեղի է ունեցել 1917 թվականի մայիսին, Պետերբուրգում։ 1917 թվականի հունիսից ծառայել է ռազմական և ծովային նախարար Ալեքսանդր Կերենսկիի կառավարությունում։ 1917 թվականի հուլիսի 12-ից եղել է Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պետ։ 1917 թվականի օգոստոսի 30-ից գեներալ-մայոր։ Դեմ է եղել գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ Կոռնիլովին, Բառանովսկիի հետ ստեղծել է «բոլորին, բոլորին, բոլորին» ռադինոն, Կոռնիլովի դավաճանության և նրան գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից հանելու համար։
Եղել է հայկական զորամասերի ստեղծման առաջին կազմակերպիչներից մեկը ռուսական բանակում։ 1917 թվականի օգոստոսին, միառժամանակ շարունակելով ռազմական օկրուգի շտաբի պետի պաշտոնը, ընտրվել է Հայկական զինվորական կոմիսար և Հայկական ռազմական խորհրդի նախագահ։ Ակտիվորեն զբաղվել է Հայկական կորպուսի կազմավորմանը։
Մինչ Բոլշևիկների իշխանության գալը՝ զորքերի համակենտրոնացման քայլեր է ձեռնարկել, հավատարիմ Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը՝ հրամայել է Հյուսիսային ճակատի շտաբին Պետրոգրադ ուղարկել հատուկ զինվորական զորամաս (այդ հրամանը չի իրականացվել)։ Արդյունքում Բագրատունուն հաջողվել է հավաքել միայն քիչ քանակության ռազմական ուժ։ 1917 թվականի նոյեմբերի 7-ին Ժամանակավոր կառավարության նախարար Նիկոլայ Կիշկինը, ստանալով իրավասություն վերականգնել կարգը քաղաքում, անհստակության համար ազատել է պաշտոնից Պետրոգրադի ռազմական օկրուգի հրամանատար գնդապետ Գեորգի Պալկովնիկովին և նրա տեղը նշանկել ավելի աշխատունակ գեներալ Հակոբ Բագրատունուն։ Բայց նա նույնպես չկարողացավ հակադարձել իրավիճակի բացասական զարգացմանը։ Շտաբըը բոլշևիկներին հանձնելուց հետո նա թողեց պաշտոնը և ձերբակավեց Ձմեռային պալատի մոտ։ Նա բանտարկվել էր և գտնվում էր Պետրոպավլովյան ամրոցում, ազատ է արձակվել 1917 թվականի դեկտեմբերի 15-ին և հաջորդ օրը կրկին ստանձնել Հայկական զինվորական կոմիսարի պաշտոնը։
1917 թվականի վերջում և 1918 թվականի սկզբում շարունակել է Հայկական կորպուսի ստեղծման աշխատանքները և զինծառայող հայերին ուղարկել Կովկաս։ 1918 թվականի մարտին ժամանել է Բաքու, բայց արդեն մարտի 15-ին սպանության փորձ է արվել նրա դեմ, որն էլ հանգեցրել է նրա ոտքերի անդամահատման։ Ուշադրություն չդարձնելով ծանր վերքերին, մասնակցել է Մարտի իրադարձություններին և Բաքվի պաշտպանությանը թուրքական և թաթարական միացյալ ուժերից։ 1918 թվականի ամռանը, մինչև աշնան սկիզբ, Հակոբ Բագրատունին Կենտրոնական կասպիական բռնապետության կառավարության կողմից նշանակվել է ռազմական նախարար։ Կովկասյան Իսլամական բանակի Բաքվի ճակատամարտում մղված հաղթանակից հետո, 1918 թվականի սեպտեմբերի 15-ին հայկական զինված խմբերի և փախստականների հետ միասին ստիպված է եղել թողնել Բաքուն և տեղափոխվել Էնզելի (Հյուսիսային Պարսկաստան)։ Թուրքերի Բաքվից հեռանալուց հետո և անգլիական բանակի մուտք գործելուց հետո 1918 թվականի նոյեմբերին հետ է եկել և կրկին վերընտրվել Հայոց Ազգային Խորհրդում։

1919 թվականին մտել է Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմի մեջ, որպես խորհրդատու։ 1919 թվականի օգոստոսից եղել է Հայաստանի ռազմական պատվիրակության նախագահ, ուղարկված ԱՄՆ բանակցելու պաշտպանական ոլորտում համագործակցելու համար։ 1919 թվականի նոյեմբերին պատվիրակությունը ժամանել է Նյու-Յորք։ Հանդիպել բազմաթիվ ամերիկյան քաղաքական և հասարակական գործիչների հետ, մասնակցել ցույցերին, պնդել է Հայաստանին ցուցաբերել աջակցություն և պաշտոնապես ճանաչել հայկական պետությունը։ Չնայած դրան, որ 1919 թվականի դեկտեմբերից մինչև 1920 թվականի հունվարը Բագրատունին ընդունվել էր ԱՄՆ-ի ռազմական նախարարի և պետքարտուղարի կողմից, այնուամենայնիվ ամերիկյան իշխանությունները հրաժարվեցին տրամադրել ռազմական օգնություն երկրին, որը պաշտոնական ճանաչում չունի։

Պատվիրակության առաքելության ավարտից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1920 թվականին նշանակվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, որտեղ էլ շարունակել է ապրել օտարության մեջ։ Մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 23-ին Լոնդոնում։


















18.02.2018


ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ-ԱՍՊԵՏ
Карапет Багратуни аспет



Կարապետ Բագրատունի-Ասպետ, (Կարապետ արքեպիսկոպոս, ավազանի անունը՝ Հովհաննես Գրիգորի, 18 (29).5.1779, գ. Հունուտ (Սպերի գավառ) – 3.6.1856, Ախալցխա), եկեղեցական-հասարակական գործիչ, Կարինի և Վիրահայոց թեմերի առաջնորդ, սերում է Բագրատունիների իշխանական տոհմից։ Պատանեկությունը անցել է կացել Կարինի նագանգի Սպեր գավառաում, որը հնուց ի վեր Բագրատունյաց իշխանական տան ոստան էր: Նախնական կրթությունն ստացել է (1791-ից) Ակնի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետև Կ. Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն և լեզուներ։ 1801-ին Ակնում ձեռնադրվել է վարդապետ, ապա նշանակվել Կարնո և Ակնի վիճակների վանքապատկան կալվածքների հոգաբարձու։ 1808-ից՝ Կարնո հայոց հոգևոր թեմի առաջնորդ։ 1811-ին Եփրեմ Ա Ձորագեղցին նրան շնորհել է արքության պատիվ և տիտղոս։ Կարնո թեմում ծավալել է տնտ. և հոգևոր-մշակութ. արդյունավետ գործունեություն։ Հիմնել է իր անունը կրող Կարապետյան վարժարանը։ Աջակցել է ռուս. զորքին ու արքունիքին 1829-ին՝ Էրզրումի գրավման ժամանակ։ Երբ Ադրիանուպոլսի պայմանագրով (2.9.1829) Էրզրումի, Բայազետի և Կարսի փաշայությունները վերադարձվել են Թուրքիային, Կ. Բ., վախենալով թուրքերի վրեժխնդրությունից, Էրզրումի և շրջակայքի հայության անունից, 29 պատվավոր քաղաքացիների հետ, ռուս. բանակի հրամանատար Ի. Ֆ. Պասկևիչին է ներկայացրել (15.12.1829) աղերսագիր՝ խնդրելով թույլատրել տեղի հայերին գաղթել Ռուս. կայսրության սահմանները։ Կ. Բ-ու հորդորանքով և առաջնորդությամբ 1830-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. (7298 ընտանիք) հայ գաղթել և բնակություն է հաստատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում։ Կարապետ Բագրատունու ջանքերով Էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգևոր-մշակութային արժեքներ (որոնց թվում՝ «Ծուղրութի Ավետարան»-ը)։ Դրանք հիմնականում զետեղվել են Ախալցխայի նորակառույց (1835–37) Ս. Փրկիչ եկեղեցում։ Կարապետ Բագրատունու օժանդակությամբ ու մասնակցությամբ են ստեղծվել Ախալցխայի նոր, աջափնյա մասը՝ Պլանը, 100-ից ավելի գյուղեր՝ Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ 60 եկեղեցի, Նոր Կարապետյան դպրոցը (1842–44, այժմ՝ քանդված), Ախալքալաքի Ս. Մեսրոպյան արական դպրոցը և այլն։ 1837-ի հունվ. 20-ին Կարապետ Բագրատունին նշանակվել է Վրաստանի և Իմերեթի հայոց թեմի առաջնորդ ու այդ պաշտոնում մնացել մինչև մահը։ Համագործակցել է ժամանակի նշանավոր հայ ազնվականների՝ Ղարաման Արղության-Երկայաբազուկի, Նեսիսյան վարժարանի համահիմնադիներից՝ Գևորգ Արծրունու, Սարգիս արքեպս. Հասան-Ջալալյանցի և այլոց հետ, որի ադյունքում ստեղծվել են ազգային նշանակության մի շարք գործեր:  1837-ի սեպտ. Ախալցխայում դիմավորել և ընդունել է Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I ցարին։ Կարապետ Բագրատունու խընդրանքով կայսրը մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի հայ գաղթականների՝ հարկեր չվճարելու արտոնությունը։ Ռուս. կառավարությանը մատուցած ծառայությունների համար Կ. Բ. պարգևատրվել է (20.10.1830) Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանով։ Թաղված էր Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցու գավթում, որտեղից 1953-ին աճյունը տեղափոխվել է քաղաքային գերեզմանատուն։ Նրա կազմակեպած գաղթի շնորհիվ Բագրատունիների տոհմի մի ճյուսը հստատվում է ախլցխայում:




ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ