ՀԱՅՈՑ ԹԱԳԸ (ԽՈՒՅՐ)
АРМЯНСКЯ ТИАРА
Արդ` նախ և առաջ թագավորը կարգավորում է ինքն իրեն և իր տունը,
սկսելով իր գլխից ու թագից:
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ»
Երբ առիթ ենք ունենում խոսելու պետական խորհրդանիշերի մասին անդրադառնում ենք
դրոշին, զինանշանին, սակայն մոռանում ենք, որ դարեր շարունակ մեր պետականության խորհրդանիշը
եղել է Հայոց Ավանդական թագը, որ կրել են մեր արքաներ՝ Երվանդյան, Արտաշեսյան Արշակունյաց
հարստության, և որը պահվել է Բագարտունիների, Երկայնաբազուկների արքունական գանձարանում:
Այսօր հայագիտության Հայոց թագը հայտնի է, որպես Տիգրանյան թագ, քանի որ մեզ հասած բոլոր պատկերներում արքան պսակված է հենց
այդ թագով: Այն իրենից ներկայացնում է ծիրանի կտորից կարված երկարվուն խույր, որն ուներ
երկար ականջակալներ, որոնք ձիավարության ժամանակ առջևից կապվում էին, իսկ ետևի մասից մինչ ծոծրակը հասնող իյարից բաժանված հատվածներ, վերևի
մասում խույրը ավարտվում էր ճառագայթներով: Թագի եզրամասերը ամբողջությամբ մարգարտապատ
էին, այս մասին առկա են բազմաթիվ հիշատակումներ պատմիչների մոտ: Կախված դինաստիայից
թագի վրայի պատկերները փոփոխվում էին՝ կոնկրետ Արտաշեսյաները կիրառել են Վերգինյան
աստղը, որոշ դեպքերում աստղին նայող երկու արծիվներով՝ ինչպես Տիգրանյան թագի վրա է
պատկերված: Հայոց երկարվուն թագը միապետի գագաթին ամրացվում էր աշխարավանդի միջուցով,
որի նշանակությւոնը այնքնա մեծ էր, որ հատուկ թագակապի գործակալություն կար, որը երկար
շրջան վարում էր Բագրատունիների տոհմը:
Տևական ժամանակ է ինչ ուսումնասիրվում էր Հայոց թագը և ահա առիթ ունենք տեսնելու
նրա վերակազմությունը՝ ամենայն մանրամասնությամբ: