23.04.2018



ԹԱՎՇԵ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԾԻՐԱՆՈՒ ԵՐԱՆԳՈՎ
бархатная революция с пурпурным оттенком

Միաբանության գերագույն ասպետական խորհուրդը իր ողջույն է հղում համայն հայությանը և շնորհավորում ազգային և համամարդկային արժեհամակարգի վերգտման կապակցությամբ: Արժեհամակարգ, որտեղ տեղ չունեն բռնապետն և բռնապետությունը, արժեհամակարգ, որի հիմքը դրվեց առանց արյան և բռնության՝ փողուցում կանգնած անզեն երիտասարդների խոհեմության շնորհիվ: Այն ինչ 88-ին կասեցվել էր, այսօր վեսկսվում է և մենք այն կոչում ենք Թավշե Հեղափոխություն Ծիրանու Երանգով: Այսօր ապիլ 24-ին ընդառաջ՝ Հայոց երկնակամարում թևածում է հաղթական ոգին, ոգի, որն մեզ է փոխանցվել մեր փառապանծ նախնուց՝ Հայկ Նահապետից: Այս նվիրական ու պատմական օրը, առավել քան երբեք, անրաժեշտ է վճռականություն դրսևորել՝ հաղթահարելով վախի մթնոլորտը և պահնջել մինչ այժմ իրականացված և չբացահայտված հանցագործությունների բացահայտում և դատապարտում: Սա նոր Հայաստանն է, որը պետք է կերտվի արդարության և անցյալի վերաիմաստավորման գաղափարների շուրջ:





ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ